ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ուսումնական հաստատություններում աշակերտների թվի նվազման և ուսումնական տարածքների (շենք) օպտիմալ օգտագործմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
«Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի 400 աշակերտ սահմանային տեղով լիցենզիա: Ներկայում դպրոցում սովորում է 79 աշակերտ:
Դպրոցի աշխատակիցների թիվը 25 է (մանկավարժական հաստիքներում ընդգրկված են 13 աշխատակիցներ):
«Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ն ունի ոչ բարվոք ֆինանսական վիճակ, իսկ շենքը կարիք ունի հիմնանորոգման:
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նկատի ունենալով Դպրոցի թերբեռնվածության ոչ միայն ներկայիս տվյալները, այլև վերջին տարիների դինամիկան և կանխատեսվող փոփոխությունները, տարածքային առանձնահատկություններն ու պայմանները, մասնավորապես՝ մոտ գտնվող և աշակերտներ ընդունելու հնարավորություն ունեցող Երևանի Նար-Դոսի անվան հ. 14 դպրոցի առկայությունը՝ առաջարկվում է «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը միավորել 277 աշակերտ ունեցող «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետ, որն ունի 760 աշակերտի սահմանային տեղ:
2․ Կարգավորմանառարկան
Հաշվի առնելով, որ «Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը նախատեսված է 760 աշակերտի համար, իսկ երկու դպրոցների փաստացի սովորողների թիվը 354 է, ինչպես նաև նկատի ունենալով երկու դպրոցների շենքային պայմանների բարելավման անհրաժեշտությունը՝ առաջարկվում է դպրոցների միավորումից հետո, որպես կրթության կազմակերպման մեկ ընդհանուր շենք-միջավայր, դիտարկել Երևանի Նար-Դոսի անվան հ.14 հիմնական դպրոցը:
3․ Իրավականակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Արդյունքում ակնկալվում է պետական միջոցների օգտագործման օպտիմալացում, տնտեսում:
4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի կողմից:
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
6․ Նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման մեջ:
7․ Կապը Ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է: