Հիշել նախագիծը
«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
205 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նելլի Փալթաջյան 21.02.2024 20:44:01 | Ողջունելի է հանրության կարծիք հարցնելը․ Հարգելի՛ հեղինակ, «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց»- ի յուրաքանչյուր դասարանում միջին թվաբանական հաշվարկով ուսումնառություն է ստանում 8-9 սովորող։Անժխտելի է փոքր աշակերտ թվով դասարաններում կրթության բարձ որակի ապահովվումը, դա կփաստի կրթության ոլորտի ցանկացած ներկայացուցիչ։ Մյուս կողմից որակյալ կրթություն հնարավոր է բարեկեցիկ շենքային պայմանների և հագեցած տեխնիկական միջոցների դեպքում, քանի որ 21-րդ դարի սովորողի պահանջներն այլ են, սակայն նմանատիպ նախագծերի լայն տարածումը գործազրկության մեծ ալիք կբարձրացնի ՀՀ աշխատանքային ռեսուրսների՝ հատկապես միջինից բարձր տարիքի , շրջանում ։ Սկայն ելնելով մեր երկրի առջև ծառացած բազում մարտահրավերներից , ինչպես նաև ֆինանսական սղությունից միայն կարելի է նախագծին << կողմ եմ>> քվեարկել, խնայված գումարները նոր ենթակառուցվածքների ստեղծման և երկրի անվտանգության ապահովման համար ծախսելու նպատակով։ | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ: | |
2 | Valya Shtoyan 22.02.2024 14:20:41 | Դե նորակառույցների լավ տեղ է։ Բնական է։ Բա ասում էիք, վերանորոգման դպրոցների ցուցակում է? Գռզոն մի մասին տիրացել էր։ Մնացածին էլ կտիրանա | Նախագծի 3-րդ կետով սահմանված է, որ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքը թողնվումէ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը: | |
3 | Անժելա Բաղդասարյան 23.02.2024 11:47:33 | Մեր դպրոցը ունի երկու հերոսի դասարան | Հերոսնների ոգեկոչման հնարավորությունը նկատի կառնվի նոր ուսումնական միջավայրում: | |
4 | Անի Փալանջյան 23.02.2024 16:05:24 | Հարգելիներս դպրոցը միացնելու փոխարեն փակեք հարակից դպրոցներ ընդունելության թիվը մեր դպրոցն կունենա բավարար թիվ։Որ մի դպրոցի դասարանում չլինի 30 եվ ավել իսկ մյուսում 4 5 աշակերտ | Դպրոցներում սովորողների թիվը սահմանվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից դպրոցներին տրվող լիցենզիայով սահմանված տեղերի: | |
5 | Քնարիկ Հարությունյան 23.02.2024 17:08:10 | Դպրոցը փակելու փոխարեն կարելի էր ուրիշ , աշակերտների թվով ծանրաբեռնված դպրոցներից աշակերտներով համալրել այս դպրոցի` աշակերտների թիվը։ 25 աշխատակից էլ գործազուրկ չի դառնա։ | Դպրոցի ընտրությունը իրականացվում է ծնողի կողմից՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի, 1-ին մասի, 1-ին կետի հմաձայն: | |
6 | Օլգա Դավթյան 23.02.2024 17:27:07 | Պահել դպրոցը | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ: | |
7 | Անժելա Բաղդասարյան 25.02.2024 17:20:26 | Հերոսների անվան դասասենյակներից բացի դպրոցում է բացվել լեգենդար Կոմանդոսի անվան դասասենյակը` հենց իր իսկ ձեռքով ։ | Հերոսնների ոգեկոչման հնարավորությունը նկատի կառնվի նոր ուսումնական միջավայրում: | |
8 | Փառանձեմ Մարտիրոսյան 25.02.2024 20:34:18 | Իմ կարծիքով նորմալ չէ փակել այն դպրոցը, որն ունի Կոմանդոսի և 44-օրյա պատերազմում զոհված երկու շրջանավարտների անուններով անվանակոչված դասասենյակներ( հիմնովին վերանորոգված)։ Դպրոցում դասերն անցկացվում են հայրենասիրական ոգով, իսկ դասամիջոցներին բոլոր աշակերտները քողարկող ցանցեր են գործում բանակի համար։ Կարելի է ծանրաբեռնված դպրոցներից աշակերտներ բերել այս դպրոց, որ նրանց ուսման որակն էլ բարձրանա։Այլ դպրոցներում այնքան շատ է դասարանի աշակերտների թվաքանակը ,որ ծնողները ստիպված դասապատրաստման են տալիս երեխաներին` վճարելով ավելորդ գումարներ։ Հավելեմ նաև, որ այդ դպրոցում աշխատում են արցախցի 7 մանկավարժներ և աշակերտներ։ | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ | |
9 | Վարդանուշ Կարապետյան 26.02.2024 17:42:06 | Ես դպրոցում ունեմ սովորող 2 թոռնուհի։Օգնեք դպրոցին աճել,ունենալ բավարար քանակ,կրթօջախը ունի աջակցության կարիք։Իմիջայլոց ընդգրկվել է վերանորոգման ծրագրի մեջ։ | Դպրոցների հիմնանորոգման ընթացիկ ծրագրերում ընդգրկված չէ «Երևանի Պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ. 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը: | |
10 | Վարդանուշ Կարապետյան 26.02.2024 17:43:35 | Աշակերտների թիվը սխալ նռրկայացնելով ոչնչի չեք հասնի։Հրաշալի դպրոց է։Հիանալի ուսուցչական կոլեկտիվ է աշխատում։Բարի,խելացի,հոգատար մարդիկ են։ | Աշակերտների՝ նախագծով ներկայացված թվերը վերաբերում են այն ժամանակահատվածին, երբ տվյալ նախագիծը ներկայացվել է նախնական շրջանառման: | |
11 | Արմինե Շավարշյան 27.02.2024 10:38:19 | Եթե այդ դպրոցը ներգրավված լիներ բարենորոգումների պետական ծրագրի մեջ, ապա աշակերտների թիվը կգերազանցեր նաև Նար - Դոսի դպրոցի աշակերտների քանակը։ Դպրոցի խնդիրը չի լուծվում հենց նրա համար, որ դրվի լուծարման, դա ակնհայը աշխատելավոճ է։ Նար -Դոսի դասարանների թիվը արդեն իսկ շատ է, ուր է մնում որ այս դպրոցի աշակերտներն էլ ավելանան և դասարանները վերածվեն քաոսի։ Դպրոցը լուծարելու փոխարեն, պարզապես պետք է այն բարեկարգել։ | Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա ռեսուրսների օպտիմալ օգտագործմամբ: |