Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

 Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի 2023 թվականի դեկտեմբերի 14-ի հանձնարարականի համաձայն՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի նոյեմբերի 29-ի <Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին> N13-Ն հրամանով հաստատված կարգավորումները:

 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի նոյեմբերի 29-ի <Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն հրամանում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին> N13-Ն հրամանով  հաստատված կարգավորումները վերաբերում են քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցների երկակի նշանակությամբ շահագործման պահանջներին, մասնավորապես խաղաղ պայմաններում դրանց որպես կրթական և մարզակրթական  հասարակական նշանակության օբյեկտներ օգտագործելու հնարավորությանը:

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

     Հաշվի առնելով բնակչության պահանջարկը բնակության վայրին մոտ տարածքներում կրթական և մարզակրթական նշանակության կազմակերպությունների տեղակայման , դրանցից օգտվելու մատչելիության, ենթակառուցվածքների զարգացման  և դրա հետ մեկտեղ քաղաքացիների ֆիզիկական կուլտուրայով զբաղվածության, առողջ ապրելակերպի սկզբունքների կիրառության անհրաժեշտությունը՝ Կոմիտեի կողմից 2023 թվականին կատարվեցին  համապատասխան լրացումներ և փոփոխություններ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի ապրիլի 4-ի ՀՀՇՆ 31-03.02-2022 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ»  N06-Ն հրամանում:

 

     Նախագծի ընդունման  պարագայում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում կարող են նախատեսվել լրացուցիչ  ֆինանսական մուտքեր:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

<Քաղաքացիական պաշտպանության մասին> օրենք

Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումներն են՝

քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից՝ բնակավայրերի, գործառնական այլ տարածքների գլխավոր հատակագծերում և մանրամասն հատակագծման նախագծերում հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների գործունեության կայունության ապահովումը և նպատակահարմար տեղաբաշխումը.

 

ՀՀ կառավարության 08.04.2021թ N 531-Լ որոշում

Քաղաքացիական պաշտպանության պաշտպանական կառույցներ, նախագծման պարտադիր պահանջներ

91. Քաղաքաշինության կոմիտեն Հայաստանի Հանրապետության տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, կրթական, առողջապահական, վարչական և հասարակական այլ նշանակության շենքերի և շինությունների վերազինումը համապատասխան սարքավորանքով, նկուղային և որմնախարսխային հարկերի, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղիների, ապաստարանների և/կամ թաքստոցների (այդ թվում՝ ներկառուցվող) նախագծման պարտադիր պահանջների ապահովումը համարում է առաջնահերթ միջոցառումների համալիր, որն ուղղված է արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, վտանգների կանխմանը և նվազեցմանը, բնականոն կենսագործունեության ապահովմանը:

92. Կարևորվում են Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությունները արտակարգ իրավիճակներին, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության խնդիրներին առնչվող քաղաքաշինական նորմատիվ փաստաթղթերի մշակման (տեղայնացման), վերանայման և արդիականացման գործում, ինչպես նաև արդյունավետ և սերտ փոխգործակցությունը ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ պաշտպանության նախարարությունների հետ:

 

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

     Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության  կոմիտեի կողմից

5.

Ակնկալվող արդյունքը

 

     Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի շենքերի նկուղային/ստորգետնյա կամ որմնախարսխային հարկաբաժինների ներկայումս չշահագործվող տարածքները վերազինելով և նորոգելով դարձնել օգտագործելի  բնակչության համար, խթանելով առողջ ապրելակերպի սկզբունքները, գործընթացում ներգրավվելով բազմաթիվ սպորտային մասնագիտացված խմբակների և ակումբների մարզիչների՝  միաժամանակ նպաստելով ձեռնարկատիրական գործունեությանը  մարզական ոլորտում:

 

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1642

Print

Suggestions

Տիգրան Ստեփանյան

16.02.2024

Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նախագծով առաջարկվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի /այդ թվում՝ անհատական բնակելի տների/ նկուղային տարածքները առանց սեփականատերերի թույլտվության և համաձայնության՝ դարձնել այլ անձանց համար օգտագործելի

See more