Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 16.02.2024 21:40:58 Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նախագծով առաջարկվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի /այդ թվում՝ անհատական բնակելի տների/ նկուղային տարածքները առանց սեփականատերերի թույլտվության և համաձայնության՝ դարձնել այլ անձանց համար օգտագործելի Նախագծի դրույթների կիրառումը անհատական բնակելի տների մասով խորհրդատվական բնույթի է՝ հիմնված սեփականատիրոջ նախաձեռնության վրա: Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերին, ապա դրանց նկուղային հատվածները հանդիսանում են բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն: Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի կողմից և վերջիններիս ընդունած որոշումների համաձայն՝ ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի: Խնդրի առնչությամբ հատկանշական է Նախագծի «…նկուղային հարկաբաժինների սենքերը (բացառությամբ մետրոպոլիտենի) կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության..» նկարագրության բովանդակությունը, որն ամենևին պարտադրական չէ: