Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N592 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 16.02.2024 21:40:58 | Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք նախագծով առաջարկվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի /այդ թվում՝ անհատական բնակելի տների/ նկուղային տարածքները առանց սեփականատերերի թույլտվության և համաձայնության՝ դարձնել այլ անձանց համար օգտագործելի | Նախագծի դրույթների կիրառումը անհատական բնակելի տների մասով խորհրդատվական բնույթի է՝ հիմնված սեփականատիրոջ նախաձեռնության վրա: Ինչ վերաբերում է բազմաբնակարան շենքերին, ապա դրանց նկուղային հատվածները հանդիսանում են բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն: Ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի կողմից և վերջիններիս ընդունած որոշումների համաձայն՝ ըստ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի: Խնդրի առնչությամբ հատկանշական է Նախագծի «…նկուղային հարկաբաժինների սենքերը (բացառությամբ մետրոպոլիտենի) կարող են շահագործվել ըստ թույլատրելի գործառնական նշանակության..» նկարագրության բովանդակությունը, որն ամենևին պարտադրական չէ: |