Add to favourites

Under development

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է վարչապետի 2023 թվականի հուլիսի 24-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N866-Ա որոշման հավելվածի 2-րդ կետի պահանջներից։

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-150-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ Օրենքի՝ Կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները սահմանող 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կատարման ապահովման համար անհրաժեշտությունն է առաջացել ընդունելու սույն իրավական ակտը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով ամրագրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը, նկարագրվում է նախաձեռնողի կողմից նախատեսվող գործունեության հետևանքով շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ուսումնասիրության գործընթացների հետ կապված գործողությունները։

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու միջազգային պայմանագրով ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունները։ ՇՄԱԳ գործիքի պատշաճ կիրառումը կնպաստի տնտեսական զարգացման երկարաժամկետ կայունության ապահովմանը, որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցության ապահովվմանը, պոտենցիալ բնապահպանական ռիսկերի և անորոշությունների վաղ հայտնաբերմանը և երկարաժամկետ օգուտների ստացմանը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի մշակումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N1902-Լ որոշման 13-րդ  կետից։

  • Discussed

    09.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3085

Print

Suggestions

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ինչպես բացասական, այնպես էլ դրական գործոնների ազդեցության գնահատման անհրաժեշտությունը, նպատակահարմար եմ համարում մշակել գործոնների գնահատման ավտոմատացված համակարգ, որտեղ յուրաքանչյուր գործոնը կգնահատվի համապատասխան միավորներով (դրական կամ բացասական)՝ կախված գործոնի քանակական և որակական հատկանիշերից։ Համակարգը կարող է գործել համացանցային կայքի միջոցով, որտեղ յուրաքանչյուր գործոնի քանակական հատկանիշը կգրանցվի օգտատիրոջ կողմից համապատասխան դաշտում, իսկ որակական հատկանիշը կընտրվի օգտատիրոջ կողմից՝ բացվող ցուցակից։ Ավելին, հնարավոր է մշակել նախագծերի համար միասնական էլեկտրոնային ձևաչափ, որտեղ համապատասխան ցուցանիշերը հասանելի կլինեն վերը հիշատակված կայքում գործող գնահատման ծրագրի համար։ Դրական և բացասական միավորների հիման վրա հաշվարկվող (համապատասխան ալգորիթմի միջոցով) վերջնական միավորը կարելի է համեմատել նախորոք սահմանված շեմի հետ և իսկույն եզրակացության հանգել՝ նախագծի ընդունելի կամ անընդունելի լինելու վերաբերյալ։ Առաջարկվող դրույթները, օրենքում ամրագրված լինելու պարագայում, թույլ կտան նվազեցնել մարդկային գործոնը և չեզոքացնել կորուպցիոն ռիսկերը։

Քնարիկ Հովհաննիսյան

20.02.2024

ՇՄԱԳ-ում նշված գործընթացների շարքում բացի բացասական ազդեցություններից կարող են տեղի ունենալ նաև դրական ազդեցություններ (միկրոկլիմայի բարելավում, սոցիալական վիճակի լավացում, նոր աշխատատեղերի ստեղծում և այլն)։ Այդ հանգամանքները նույնպես հարկ է ներառել ՇՄԱԳ-ի կազմում։

See more