Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Agree
-
11892 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գոհար Բախշյան 26.01.2024 12:04:06 | Ավելի "ցնցող" առաջարկ, ապա անհիմն ու աբսուրդային պատճառաբանություններ չէիք կարող մոգոնել:(( Կառուցել ու զարգացնել չեք կարող- գոնե եղածը Ջեր ձեռքով մի ոչնչացրեք; | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
2 | Վահագն Գրիգորյան 26.01.2024 12:09:22 | Սա ԿԳՄՍ փոխնախարարի խոսքն է «...«Իտալիայի դպրոցներում երբ ուսումնասիրում են Իտալիայի պատմությունը, իրենք ուսումնասիրում են նաեւ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանը: Բայց իրենց պատմության դասագիրքը կոչվում է Իտալիայի պատմություն, ոչ թե իտալացիների պատմություն․․․: Մենք այսօր Հայք չունենք, մենք ունենք Հայաստան եւ, բնականաբար, ուզում ենք, որ մեր երեխաները Հայաստանի պատմությունն ուսումնասիրեն»,- նշել է Սվաջյանն ու հավելել, որ սա չի նշանակում, թե պատմության դասավանդումն սկսելու են 90-ականներից: Տես՝ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c0b23b11fec1e45e40cfa745e508f6a8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ» ...»։ Ստացվում է, որ կրթական գերատեսչությունը լատենտ մտահղացում ունի չուսումնասիրելու Հայքի պատմությունը, այլ միայն Հայաստանի պատմությունը։ Սա էլ հո ես չեմ ասել։ Ինչ էլ պատճառաբանեն կրթական գերատեսչությունից, նպատակը մեկն է, Հայոց պատմությունը կրճատել և սկսել 1918-1920թթ-ից, ապա՝ մինչև 1991թ-ը, և անդին ժամանակահատվածից։ Սա շատ վտանգավոր է, քանի որ յուրաքանչյուր դեպքում հենվելու են Հայաստանի պատմության՝ անցյալ և ներկա փաստակազմերից որոշակի՝ քաղաքական իշխանությանը չպետքական դրվագներ կամ տրվելու են այնպիսի ձևակերպումներ, որոնք շատ սուբյեկտիվ են լինելու, ինչպես, օրինակ՝ ներկայիս Հայոց պատմության տխրահռչակ 7-րդ դասարանի հակագիտական դասագիրքն է, ու կամ որևէ խոսք անգամ չի լինելու նշված խրոնոլոգիայից առաջ գտնվող իրադարձությունների մասին, կամ լինելու է շատ համառոտակի։ Գտնում եմ, որ Հայոց պատմություն անվանման փոփոխմամբ որևէ էական ձեռքբերում չենք ունենում, ավելին, եթե կրթական գերատեսչությունն ինքն է պնդում, թե՝ միևնույն է բովանդակային առումով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» վերտառությունը կրող առարկան անդրադառնալու է ողջ պատմական իրադարձություններին, ապա ինոչւ փոխել ընդամենը ձևական առումով առարկայի անվանումը։ Եվ վերջում, երբ բերվում է Ֆրանսիայի, Իտալիայի, և/կամ այլ երկրների օրինակները, ապա ոչ մի հիմնավորում չի բերվում, թե նրանք ճիշտ են արդյոք, թե՝ ոչ, ընդամենը ֆիքսվում է, թե տեսեք՝ ֆրանսիացիների կամ իտալաիցների մոտ ոնց է կոչվում իրենց պատմությունը։ Ինչքան անհարիր կամ «Հայի հագով» չձևվված շոր կա, չի կարելի հագցնել հային։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
3 | Հասմիկ Վանյան 26.01.2024 13:47:33 | Դեմ եմ. իբրև հիմնավորում՝ ներկայացնում եմ խնդրո առարկա հարցի վերաբերյալ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ա. Ներսիսյանի տեսակետը. «Զորավար Սեպուհ վերլուծական կենտրոն 23 ч. · Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն Օրերս լայն հնչեղություն է ստացել մի հարց, որն իր էությամբ ընդհանուր առմամբ ոչինչ չի բովանդակում, այլ ոմանց «ինքնատիպ» մտածողության արդյունք է, որն օրենքի նախագիծ է դարձել կառավարությունում: Հարցը վերաբերում է նրան, թե ինչպե՞ս է ճիշտ կոչելը մեր ժողովրդի պատմությունը`«Հայոց», թե «Հայաստանի պատմություն»: Երկրորդին կողմ են իշխանության որոշ ներկայացուցիչներ: Նրանց հիմնավորումն է` «Հայաստանի պատմություն» կոչելով մենք կներկայացնենք պետականությունների պատմությունը, որոնք մեր, կարելի է ասել, բարձունքի շրջաններն են, իսկ «Հայոց պատմությունը» մատուցում է հիմնականում պետականություններից զուրկ անկումների շրջանը: Մյուս փաստարկն այն է, որ այլ ժողովուրդներ իրենց պատմությունը կոչել են պետությունների անունով: Հարցն արհեստական է հետևյալ պատճառներով. 1. «Հայոց պատմություն» եզրույթը նշանակում է հենց պետականության պատմություն, որովհետև նրա արմատը «Հայք» բառն է, ինչպես կոչվել է մեր պետականությունը դարեր շարունակ, որի հոլովված ձևը Հայոցը նշանակում է Հայքի պատմություն և երկրորդ առումով նրանում ապրող ժողովրդի` հայերի պատմություն: Քերթողահայր Խորենացու «Պատմություն Հայոցը» հենց հայոց պետականությունների պատմությունն է: 2. Պետությունների պատմության գերակայությունը առկա է գրեթե բոլոր հայոց պատմություններում և աղետ է համարվում դրանց անկումը: 3. Երբ շեշտվում է, թե Հայաստանի պատմություն ասելով կմատուցենք մեր պետականությունների պատմությունը, ոչ թե ժողովրդի, ապա դա ամենևին չի նշանակում, որ մեր բոլոր անկախ պետականությունների ընթացքը եղել է վերելքային: Մենք ունեցել ենք կիսանկախ պետականությունների շրջաններ, երբ եղել ենք ավելի ուժեղ, հարուստ և զարգացած: Օրինակ, Երվանդունիների շրջանը, Զաքարյանների շրջանը, մարզպանության շրջանը: Մեր ամբողջ պատմությունը մինչև մոնղոլ -թաթարների նվաճումները և Կիլիկիայի թագավորության անկումը պետականությունների պատմության շրջան է, որը շարադրվել է «Հայոց պատմություն» եզրույթի տակ, որը նշանակում է պետության և ժողովրդի պատմություն միաժամանակ: 4. Նրանք, ովքեր գտնում են, որ Հայաստանի պատմություն ասելով պետք է շարադրել պետականությունների պատմությունը, պետք է իմանան, որ «Հայաստան» եզրույթն ավելի շատ վերաբերում է պետականությունների անկման շրջանին, և մասնավորապես թուրքա- պարսկական կռիվների, երբ երեք անգամ բաժանվեց մեր բնօրրան հայկական լեռնաշխարհը, որը բաժանողներն Հայաստան էլ չէին կոչում. այդ անունը կար մեր պատմական հիշողության մեջ, իսկ այդ շրջանում հայոց պատմություն ասելով նկատի ունեին մեր ժողովրդի պատմությունը: Ուրեմն, Հայաստանի պատմություն ասելով ավելի շատ պետք է նկատի առնել մեր պետականությունից զերծ պատմության շրջանը: Իսկ եթե սրան որպես հակափաստարկ ներկայացվի այն, որ Հայաստանը Մեծ Հայքի կամ Հայքի հոմանիշն է, ուրեմն այդ դեպքում ինչու՞ ենք փոխում մեր պետությունների պատմությունը ներկայացնող «Հայոց պատմություն» հրաշալի եզրույթը: Հայաստանի հանրապետություն անվամբ մեր պետությունը ծնվել է 1918-ին, նրա իրավահաջորդ պետությունները կոչվել են ՀԽՍՀ և Հայաստանի երրորդ Հանրապետություն, որոնց պատմությունը գրվել է առանձին, կամ դարձյալ «Հայոց պատմություն» խորագրի տակ, որը նույն Հայաստանի պատմությունն է նաև: 5. Ինչ վերաբերում է նրան, որ շատ պետություններ իրենց պատմությունը շարադրում են իրենց անունով, ապա այդպես է ենթադրել նրանց մշակած պատմության փիլիսոփայությունը: Մի բան, որը մենք չունենք, հակառակ դեպքում արքայատոհմերի անկումն ուղիղ համեմատական չէինք համարի պետականությունների անկմանը,որոնք տևել են դարեր: Եվ վերջապես պետք է նկատի ունենալ մեր լեզվի առանձնահատկությունները, գրաբարյան հարուստ լեզվի բազմիմաստությունը: «Հայաստանի պատմություն» հասկացողությունը ենթադրում է ավելի շատ պետության տեսակի կամ կառավարման համակարգի նրբերանգները, վարչակարգը կամ վարչաձևը: Ռուսները և այլ ժողովուրդներ ունեն նաև «Ռուսաստանի պետության և իրավունքի պատմություն» առարկան: Միգուցե մենք էլ այդպիսի մի բան ձեռնարկենք: Հակառակ դեպքում ստացվում է, որ գրաբարյան մի եզրույթ փոխարկում ենք գրական հայերենի գրեթե նույն նշանակության եզրույթով: Դրանով մեր պետությունը չենք ուժեղացնում, թուլացնում ենք: Պրոֆեսոր Ա. Ներսիսյան»: | Ձեր դիտարկումները քննարկման ենթակա են: | |
4 | Մհեր Հակոբյան 26.01.2024 14:01:29 | Իրականում մեր մատենագիրները, նկատի ունենալով և Հայաստանի, և հայ ժողովրդի պատմությունը, կիրառում են մեկ ունիվերսալ տերմին՝ «ՀԱՅՈՑ», որը, կախված կոնտեքստից, կարող է նշանակել «հայեր», «հայ ժողովուրդ», «Հայաստան», «հայկական պետություն», «հայերի թագավորություն» և այլն: ԱՐՀԵՍՏԱԿԱՆ և ԿԵՂԾ ԴԻՍԿՈՒՐՍԻ ՄԵՋ ԵՔ, երբ ոչ միայն չեք փնտրում մեզ բաժին հասած դժբախտությունների պատճառը այնտեղ, որտեղ պետք է, այլև ավելին, սխալ ուղղությամբ գնալով, անտեղի ու սխալ հետևություններ եք անում՝ հարվածի տակ դնելով գրեթե երկու հազարամյակ մեզ ուղեկցած գեղեցիկ տերմինները: «Ասենք, որ արդի հայագիտությունը ՄԻԱԿԱՐԾԻՔ Է, որ իրենց երկերը «Հայոց պատմություն» վերնագրելով, մեր ոսկեդարի պատմիչները նկատի են ունեցել Հայաստանի պետության և նրա մեջ ծաղկող հայկական քաղաքակրթության պատմությունը»,- այս կապակցությամբ ասում է քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը («Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ», էջ 128): Դեմ եմ, մի արեք: | Ձեր կարծիքը կքննարկվի: | |
5 | Տիգրան Բեգունյան 26.01.2024 14:14:18 | Քննարկման թեմա չի առհասարակ Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն։ Հայոց պատմությունը հայերի, Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի ու Հայկական տարբեր թագավորություննրեի մասին է։ Վանի թագավորությունը (Ուարտուն), Կիլիկիան ու Լեռնահայաստանը նույնպես հայկական են, հիմա դրանք Հայոց պատմության մասն են, թե՞ Հայաստանի։ Պատմության գրքի անունը փոխելը պետության ու պետականության մասին պատկերացումները չի փոխելու։ | Ընդունվել է ի գիտություն: | |
6 | Տիգրան Բեգունյան 26.01.2024 14:14:26 | Քննարկման թեմա չի առհասարակ Հայոց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն։ Հայոց պատմությունը հայերի, Հայաստանի, Հայկական լեռնաշխարհի ու Հայկական տարբեր թագավորություննրեի մասին է։ Վանի թագավորությունը (Ուարտուն), Կիլիկիան ու Լեռնահայաստանը նույնպես հայկական են, հիմա դրանք Հայոց պատմության մասն են, թե՞ Հայաստանի։ Պատմության գրքի անունը փոխելը պետության ու պետականության մասին պատկերացումները չի փոխելու։ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Maria Nazaryan 26.01.2024 16:31:59 | Ես ուսուցիչ եմ և դեմ եմ առարկայի անվանման փոփոխմանը։ Հայոց պատմությունը շատ ավելի խորքային բնուգիր ունի։ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Միքայել Ավետիսյան 26.01.2024 17:54:06 | Ես Միքայել Ավետիսյանս, փաստաբան եմ, Դեմ եմ, քանի որ հայոց պատմությունը ավելի ընդգրկուն է, քան Հայաստանի պատմությունը, օրինակ Կիլիկիայի հայոց թագավորության պատմությունը | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Tamar Kalamian 26.01.2024 18:14:59 | Դէմ եմ վերնագրի փոփոխութեան, հայոց պատմութիւնը շատ աւելի լայն հասկացողութիւն է քան «հայաստանի պատմութիւնը»,որը ի դէպ ընդգրկուած է հայոց պատմութեան մէջ։ | Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: | |
10 | Հայկ Ալիխանյան 26.01.2024 19:14:27 | Ես դեմ եմ Հայ ժողովրդի պատմությունը ինչ-որ ձեվով փոխել եւ դարերով մեր պապերի ձեռք բերածը ոչնչացնել | Ցանկալի է ներկայացնել հիմնավոր դիտարկում: | |
11 | Իվետա Շադինյան 26.01.2024 19:25:14 | Համաձյն չեմ,դեմ եմ որոշմանը | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Տիգրան Միրզոյան 26.01.2024 19:46:35 | Ես կողմ եմ փոփոխությանը, քանի որ եկող սերունդը պետք է ավելի կոնկրետ կարողանա տարանջատի մեր ազգի պատմությունը և Հայաստանի Հանրապետության պատմությունը։ Դա շատ կարևոր է ապագան կառուցելու և իրական պետական արժեքներ ստեղծելու համար։ | Ընդունվել է ի գիտություն: | |
13 | Կարեն Առաքելյան 26.01.2024 21:25:47 | Տեսեք առաջարկները 5-րդ էջը, որտեղ 15-րդ առաջարկը ընդունվել է ի գիտություն չնայած անհիմն լինելուն, իսկ անհիմն դեմ կարծիք հայտնածներին նշվել է, որ կարծիքները հիմնավորված չեն: | Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ: | |
14 | Մկրտիչ Կարապետյան 26.01.2024 21:44:42 | Հայոց պատմությունը ներառում է հայի Հայաստանի ,հայկականի պատմությունը 1000ամյակներ հետ հաշվարկով։ Միայն Հայաստանի Պատմության առարկայով կպղծվի կմոռացվի հայի բազմադարյա անցյալը։ | Ցանկալի է նախագծի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել հիմնավորմամբ: | |
15 | Լիլիթ Գրիգորյան 26.01.2024 21:50:17 | <<Հայո պատմություն >> եզրույթը առավել ընդհանրական է և այստեղ խոսքը ոչ միայն հայերի ,որպես ազգություն պատմությանն է վերաբերվում,այլ առհասարակ հայկական տարբեր ժամանակաշրջաններում պետականությանը։Եթե փաստաթղթում օրինակ է բերվում այլ երկրների փորձը՝ Լեհաստան,Հնդկաստան ,պետք է հաշվի առնել ,որ քիչ երկրներ կան ,որոնք պետականություն են ունեցել նաև իրենց երկրի աշխարհագրական սահմաններից դուրս։Օրինակ՝ Կիլիկիան նույնպես հայկական է և հարց է առաջանում այդ դեպքում սա Հայոց թե՞ Հայաստանի պատմություն է ։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
16 | Արամե Մարուքյան 26.01.2024 21:53:15 | Հաշվի առնելով սույն նախագծի հակահայկական բնույթը, ես՝ որպես ՀՀ ավագ դպրոցի աշակերտ, որոշեցի իմ առաջարկը թողնել այստեղ։ Ես ամբողջովին դեմ եմ տվյալ նախագծին։ Նախ՝ կարևոր է նշել, որ "Հայոց Պատմություն"֊ը հանդիսանում է որպես ընդունված պատմագիտական ձևակերպում, որը ձևավորվել է Հայոց Պատմության ընթացքում։ Այս ձևակերպումն իր հայտնի աշխատության վերնագիրն է դարձրել դեռևս 5 դարում պատմահայր Մովսես Խորենացին։ Երկրորդ խնդիրը, որին մենք բախվում ենք ձևակերպումների փոփոխության հետևանքով, այն է, որ շրջանառելով "Հայաստանի Պատմություն" բառակապակցությունը, լղոզվում է տասնամյակներ շարունակ քաղաքացիների և թեկուզ աշակերտների ականջին սովոր և արդեն կայուն բառակապակցությունը՝ "Հայոց Պատմությունը"։ Երրորդ և ամենակարևոր խնդիրը, որն ամենաանհանգստացնողն է ցանկացած էթնիկ հայի համար, այն է, որ այս նախագծի իրականացման դեպքում հետագա սերունդների մոտ կվերանա կայուն պատկերացումները մեր պատմության վերաբերյալ։ Նշեմ նաև, որ "Հայաստան" բառը ինքնին ասոցացվում է և առկա է Հայաստանի Հանրապետության հետ, որի պատմությունը փոքր ինչ գերազանցում է 30 տարին։ Մենք այդպես որպես հայրենիք ընկալելու ենք լոկ 29 հազար ք.մ. տարածքը և դրանով հանդերձ մենք՝ ՀՀ֊ն, դե֊ֆակտո իր կրթ. համակարգով հրաժարվում է իր ազգի պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից, Կիլիկիայի հայոց պետականությունից, Ջավախքից, Նախիջևանից, վերջապես` Արցախից և մեր հայրենիքի մյուս տարածքներից, ինչպես նաև Սփյուռքից։ Որպես լուծում՝ առաջարկում եմ տվյալ նախագիծը քննարկել անկողմնակալ (չքաղաքականացված) լեզվաբանների, պատմաբանների և հոգեբան֊սոցիոլոգների հետ, ովքեր մանրամասն կուսումնասիրեն այդ փոփոխության հետևանքները՝ հայ ազգի և հետագա սերունդների արժեհամակարգի վրա։ P.S. Անձնական սուբյեկտիվ կարծիքս՝ Պետք է հիշել, որ Հայրենիքում չկան "դժբախտ ու դժգույն" տարածքներ, կա՛ պատմական հայրենիք, կա՛ Հայոց Պատմություն։ | Ձեր դիտարկման բովանդակային մասերը կքննարկվեն: | |
17 | Margarita Badalyan 26.01.2024 21:57:18 | Դեմ եմ նախագծին, քանի որ Հայոց պատմությունը ընգրկում է նաև Ուրարտուի, Կիլիկյան Հայաստանի պատմությունը, մինչդեռ անվանափոխելով դասագիրքը՝ այդ ամենը դուրս կմնա.. | Յուրաքանչյուր դիտարկում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորմամբ: | |
18 | Խաթուն Ասատրյան 27.01.2024 09:31:36 | Ես՝Խաթուն Ասատրյանս ,շարքային ՀԱՅ եմ,դեմ եմ՝ առաջնահերթ ,էդ խայտառակ դասագրքին ,դեմ եմ նաև Հայոց պատմությունը Հայաստանի պատմությունով փոխելուն։Երկրիս համար դաստիարակում եմ երեք երեխա։ | Ցանկալի է նախագծի վերաբերյալ դիտարկումները ներկայացնել համապատասխան հիմնավորմամբ: | |
19 | Անժելա Հարությունյան 27.01.2024 20:15:09 | 1.Մեր պատմությունը ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ անվանել է հայոց պատմահայրը՝ մեծն Խորենացին, ում շնորհիվ է, որ այսօր ամեն հայ կարող է հպարտորեն նշել իր՝ վաղնջական ու վեհ ազգի շառավիղ լինելու փաստը։ Սա զուտ որպես հիշեցում, աղերս Ոսկեդարին և ակնածանք մեր պատմահորը։ 2. ՀԱՅՈՑ նշանակում է առաջին հերթին ՀԱՅՔԻ` երբեմնի հզոր պետության, և հետո նոր ՀԱՅԵՐԻ, այսինքն` դարեր ի վեր ծագած ցեղ-ազգի պատմություն։ Ուստի ԿԳՄՍ նախարարության այն մեկնաբանությունը, թե հայոց բառը հակասում է իրենց որդեգրած գաղափարին՝ ձևավորել պետության գաղափարի գիտակցումով քաղաքացիներ, հիմնավոր չէ, քանի որ հայոց-ը հենց ՊԵՏՈՒԹՅԱՆ ցուցիչ է, և ցուցիչ ոչ թե զուտ 30 և ավելի տարիներ գոյություն ունեցող պետության, այլ պետության, որը դեռ Ք.Ա. է եղել և կոչվել է Հայք, ցուցիչ հայի՝ որպես վաղեմի ազգի լինելիության, պետություն համակարգ և քաղաքակրթության բարձր աստիճան ունենալուն։ 3.ՀԱՅՈՑ բառը առավել լայն է, ընդգրկուն, համապարփակ։ Այն արտացոլում է թե' պետականության ժամանակ ունեցած, թե' այն կորցրած ժամանակների հայի պատմությունը, քանի որ այսօր դժվար է մատնանշել հայերի պես ևս մեկ ազգ, որը ունի մեծ Սփյուռք` իր հարուստ պատմությամբ, մշակույթով, իսկ տարանջատել Սփյուռքը Հայաստանից սխալ է և կարող է իր հերթին թուլացնել ազգային միասնակությունը, քանի որ հայ ազգը Հայաստան-Սփյուռք է։ 4. ԿԳՄՍՆ նշում է հետևյալը <Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն առավելապես կարևոր պատմական դերակատարում ունեցած մարդկանց գործունեության մասին պատմություն է, որոշակի իմաստով խթանում է այն գաղափարը, որ պատմությունը նաև առանց պետության և պետականության կարող է ձևավորվել>>: Այո', այո', և այո'։ Սա պարզ ապացույցն է նրա, որ ազգը կարող է հարատևել, եթե անգամ հանգամանքների բերումով մի օր կորցնում է պետականություն։ Եվ այո, այդ հարատևման մեջ իրենց ուրույն տեղն են ունեցել և ունենալու են լոկ այն մարդիկ, ովքեր կարևոր դերակատարություն են ունենում ազգի լինելիության հարցում․ ովքեր կարևոր, առանցքային և ճակատագրական քայլեր են անում, ազգանպաստ գործունեություն ծավալում։ Եվ հենց այդ մարդկանց դերակատարությունը որպես օրինակ պիտի ուսուցանել,որ հայ նոր սերունդը կարողանա վաղը ոչ միայն նրանց օրինակով ու ոգով կարողանա վերակերտել նոր պետականություն, այլև ընթացքում կանխի կորուստը։։ Անժելա Հարությունյան ։ հայ բանասեր, մանկավարժ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
20 | Դավիթ Մելքումյան 28.01.2024 01:43:39 | Դուք ավելի լավ է ոչինչ չփոխեք | Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ է ներկայացնել բովանդակային դիտարկումներ: | |
21 | Լուսինե Թորոսյան 28.01.2024 02:37:19 | Ես դեմ եմ առարկայի անվան փոփոխությանը, քանի որ Հայոց պատմություն անվանումը ավելի ընդգրկուն է։ | Առաջարկը կդիտարկվի: | |
22 | Eliza Misakyan 28.01.2024 11:25:59 | Ես դեմ եմ Հայոց Պատմության փոփոխությանը, սա տանում է մեզ մեր պետականության կորստին, թուրքաքան ծրագի է առաջ բերվում։ | Ցանկալի է նախագծի վերաբերյալ ներկայացնել բովանդակային դիտարկում: | |
23 | Դավիթ Թումասյան 28.01.2024 11:38:34 | Ներկայացվող փոփոխությունն իրավական տեսանկյունից հիմնավորված չէ: Մասնավորապես, հիմնավորման մեջ նշվել է, որ իրավական ակտում փոփոխություն կատարելը պայմանավորված է Հանրակրթության պետական չափորոշչի (այսուհետ՝ ՀՊՉ) 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում առկա բովանդակային անհամապատասխանությունը վերանայելու անհրաժեշտությունից: Սակայն, այդ կետերի մեջ ուղղակի անհամապատասխանությունը բացակայում է, ավելին՝ 35-րդ չափորոշչում կիրառվում է ՛՛հայոց պատմություն՛՛ ձևակերպումը: Հետևաբար, առարկայի անվանումը, հետևաբար նաև դասավանդվող նյութն արհեստականորեն նեղացնելը չի կարող բխում ՀՊՉ-ից: Ավելին, նախատեսված լինելով հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող տարբեր իրավական ակտերում, ԿԳՄՍՆ-ի կողմից հայտնաբերված ենթադրյալ անհամապատասխանությունը կարող է հստակեցվի ՀՊՉ-ում փոփոխություններ կատարելով, այլ ոչ թե Հայոց պատմությունը մասնատելով: Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով նախագծի չհիմնավորված լինելը, բովանդակային անհամատեղելի կրճատումներ նախատեսելը, առավել ճիշտ է քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից՝ դրանով իսկ որևէ կերպ չվնասելով ՛՛Հայոց պատմություն՛՛ դասավանդվող առարկային: | Նախագծի հիմնավորման մեջ նշված են նաև փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորող այլ գործոններ: | |
24 | Armen Mkhitaryan 28.01.2024 12:35:37 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Բաբկեն Սայադյան 28.01.2024 16:53:37 | Առաջարկում եմ նորագույն շրջանի պատմությունը անվանել Հայաստանի պատմություն։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: |