Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Վարսենիկ Ալեքյան 24.01.2024 15:55:02 «Հայոց պատմության» անվանափոխումը ուղղակիորեն առաջ կբերի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են աշակերտի կողմից իր պատմական հայրենիքի կազմավորման մասին գիտելիքների չհիմնացորվածությունը, անցած փառավոր ուղին մակերեսորեն ուսումնասիրելը, աշակերտը կկորցնի ձգտումը վերականգնել նախկինում ունեցածը, կապը անցյալի հետ, ապա և ապագայի նկատմամբ պահանջը: Այսքանը վստահաբար եմ ասում. մի տարի չկա, ինչ ավարտել եմ դպրոցը, այսինքն` ամենը գիտակցում եմ թարմ գիտելիքներով, և ուղղակի իմանալ նորագույն ժամանակների պատմությունը կնշանակի առանց խնդրի լուծման գուշակել պատասխանը: Ձեր դիտարկումը կքննարկվի:
2 Narine Arzumanyan 24.01.2024 17:09:16 Սույն փոփոխությունը միտված է թերացնել ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ և նվազեցնել, եթե ոչ ոչնչացնել ՀԱՅ ազգի նշանակությունը հազարամյակների պատմության ընթացքում։ Առաջարկում եմ նախաձեռնող խմբին ուղարկել դպրոց սովորելու, քանի որ իրանք ձախողել են բոլոր նորմերը։ Ձեր դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի:
3 Mariam Gevoryan 24.01.2024 18:19:59 Հայ ժողովրդի պատմությունը բավականին տարբեր է մյուս ժողովուրդների պատմություններից: Քանի որ մեր երկրի բնակչության մեծ մասն ապրում է Հայաստանից դուրս, կարծում եմ Հայոց պատմություն տարբերակն ավելի ընդգրկուն է, հնարավորություն է տալիս խոսել հայկական գաղթօջախների, հայ նշանավոր մարդկանց մասին: Կարիք չեմ տեսնում նման փոփոխության: Շնորհակալություն: Ձեր դիտարկումը կքննարկվի:
4 Margretta Mirzoyan 24.01.2024 19:19:59 Անընդունելի է լայն և ընդգրկուն «Հայոց» պատմությունը փոխարինել շատ ավելի նեղ և սահմանափակ «Հայաստանի» պատմությունով։ Կտրականապես դեմ եմ իրեն մեջ բազմաթիվ և բազմատեսակ հակապետական, ապագային տարրեր պարունակող փոփոխությանը։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
5 Margretta Mirzoyan 24.01.2024 19:20:04 Անընդունելի է լայն և ընդգրկուն «Հայոց» պատմությունը փոխարինել շատ ավելի նեղ և սահմանափակ «Հայաստանի» պատմությունով։ Կտրականապես դեմ եմ իրեն մեջ բազմաթիվ և բազմատեսակ հակապետական, ապագային տարրեր պարունակող փոփոխությանը։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
6 Margretta Mirzoyan 24.01.2024 19:20:38 Անընդունելի է լայն և ընդգրկուն «Հայոց» պատմությունը փոխարինել շատ ավելի նեղ և սահմանափակ «Հայաստանի» պատմությունով։ Կտրականապես դեմ եմ իրեն մեջ բազմաթիվ և բազմատեսակ հակապետական, ապագային տարրեր պարունակող փոփոխությանը։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
7 Կիմա Դավթյան 24.01.2024 20:39:23 Իսկական ու գիտակից հայը հասկանում է, թե ինչպես է ներկայիս իշխանությունը բառախաղերի միջոցով, մարդկանց էշի տեղ դնելով, իրականացնում թրքահպատակ քաղաքականությունը։ Խոտան "թուրքի պատմություն" գիրքը վերացրեք, առարկայի անունը փոխելու փոխարեն։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
8 Լուսին Գարճեան 24.01.2024 21:21:24 Այսինքն ջնջում էք Արեւմտահայաստանի պատմությունը, ներառյալ ցեղասպանությունը 1.5+ միլյոն մեր նահատակների, ներառյալ իմ մեծ մայրիկների ու մեծ հայրիկների ծննդավայրերը, Կիլիկիայի եւ Տիգրանակերտի մէջ? Ինչու? Որմի վախենում էք? Որու ծառայում էք? Իսկ բռնի հայադաբված Արցախի մասին, մեր նոր ժամանակներու ցեղասպանությունը ջնջում էք ալիյեւի համար? Խելամիտ եղէք. Ազգանուէր եղէք, վերջապես. Բաւ է մեզ ստրկացնէք. Հայաստանի պատմությունը կէս կիսատ է առանց Հայոց պատմությունը դասավանդելու. Անգրագէտ մի լինէք: Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
9 Elen Avagyan 24.01.2024 21:32:00 Անվանումը փոխելը չի նպաստի կթության բարեփոխմանը, ավելին սպասվող պատմական խեղաթյուրումները ավելի կնպաստեն սեփական պատմությունը չիմացողների ու չգնահատողների աճին Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
10 Սուրեն Չոբանյան 24.01.2024 21:36:53 Պատմության դասագրքերի անվանափոխության անհրաժեշտություն չեմ տեսնում։ Իսկ եթե անվանափոխել, ապա առաջարկում եմ 5-6-րդ դասարանների պատմության առարկան անվանել «Հայոց պատմություն, մշակույթ և կրոն», որպեզի այն համապատասխանի 7-րդ դասարանում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկայի անվան հետ։ Ձեր առաջարկը քննարկման ենթակա է:
11 Տիգրան Սաֆարյան 24.01.2024 22:10:40 "Հայոց Պատմություն" հասկացությունը ինքնին ավելի ընդգրկուն է քան "Հայաստանի Պատմություն" հասկացությունը։ Քանզի նախ Հայոց բառը Հայք բառի հոլովված ձևն է և իր մեջ իմաստով ընդրկում է ոչ միայն Հայաստանի պետականության մասին պատմությունը, այլ նաև Ուրարտու, Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կիլիկիան Հայաստան և այլն, ինչը հնարավոր չէ հիմնավորել Հայաստանի պատմության ձևակերպմամբ։ Քանի որ մեր հայրենիքը ինքնին իր " Հայաստան" ամբողջական անունը ունեցել է ոչ միշտ։ Ձեր դիտարկումը քննարկման ենթակա է:
12 Gohar Sahakyan 24.01.2024 22:15:45 Նախագծի հիմնավորումը թույլ է և անընդունելի։ Այլ պետությունների փորձը տեղայնացնելու փոխարեն անհրաժեշտ է առաջնորդվել ազգային մտածելակերպով՝ հաշվի առնելով մեր ազգի և երկրի առանձնահատկությունները։ Ընդհանրապես պետք է վերանայել Հանրակրթության պետական չափորոշիչները՝ դրանք համապատասխանեցնելով ազգի և պետականության պահանջներին։ Այսօրվա գործող չափորոշիչների հիման վրա կազմվող առարկայական ծրագրերը "թողարկում են" միայն միջակություններ, որոնք ոչ մեկին պետք չեն, ոչ ազգին, և ոչ էլ պետությանը Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
13 Քնարիկ Սահակյան 24.01.2024 22:30:32 Դեմ եմ։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
14 Քնարիկ Սահակյան 06.02.2024 11:31:07 <<Հայոց պատմություն>> առարկայի շրջանակներում ուսումնասիրվում են և՛ հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանններում տեղի ունեցած իրադարձությունները, և՛ հայկական պետականության ժամանակաշրջանը, ուստի առարկայի անվանումը փոխել պետք չէ։ Ձեր առաջարկը կդիտարկվի:
15 Դրո Ծատուրյան 24.01.2024 23:43:00 «Հայոց Պատմություն» առարկայի անվանումը միանշանակ առավել ընդգրկուն է (Հայոց => Հայերի և Հայաստանի)։ Այն իր մեջ ներառում է թե՛ պետականության, թե՛ ազգի և թե՛ բնօրրանի ու հայրենիքի պատմությունը։ Ժամանակին այս հարցը քննարկվել է հայտնի և մեծանուն պատմաբանների կողմից, որոնցից ոմանց հետ անձամբ եմ շփվել և մանրամասն տեղեկացել։ Կարող եք դիմել ԵՊՀ պատմության ամբիոն և ծանոթանալ այդ տեսակետներին։ Անձամբ լինելով սփյուռքի զավակ չեմ ուզում իմ և իմ համայնքի պատմությունը, ցեղասպանությունից տուժած մեր քույրերի և եղբայրների տոհմի պատմությունը, բոլոր զրկանքներն ու տառապանքներն անտեսվեն դիլետանտ պատասխանատուների կամ իրենց գիտնական հռչակածների կողմից և դրանով նպաստել թուրք-ադրբեջանական պրոպագանդային։ Համոզված եմ ներկայիս մեր կրթական ոլորտում բազում խնդիրներ և բացթողումներ կան, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել և աշխատել եթե իրոք ցանկությունը դրական է, իսկ նման քննարկված և կիրառվող հարցերին անդրադարձը, երևի թողնել անվտանգ, ապահով, զարգացած ապագա Հայաստանի սերնդին։ Երբեք չէի ցանկանա այս և նման հարցեր քննարկել այն իշխանության օրոք, որ չի կողմնորոշվում «Արցախը Հայաստան է», թե «Լեռնային Ղարաբաղն ադրբեջանի մաս է»։ Իսկ եթե սա համարվում է էական և պարտադիր ներկա Հայաստանի անկայուն վիճակում, ապա սա լուրջ մտածելու տեղիք է տալիս թե որն է այդ հրատապության պատճառը և ինչու է նպատակ հետապնդվում դուրս թողնել որոշ մասերն ընդհանուրից։ Սա իր հերթին պարտադրում է նախապես քննարկել և «Հայաստանի Պատմություն» կոչեցյալի մեջ հստակեցնել «Հայաստան»-ի սահմանները։ Այնուամենայնիվ, այս անվանումն իր մեջ չի ներառելու սփյուռքի և Հայոց Բարձրավանդակից դուրս մեր համայնքների և ազգակիցների աշխատանքներն ու այնտեղի ազգային, մշակութային, կրթական ու քաղաքական զարգացումները։ Իսկ եթե ներկա իշխանության նպատակը թուրք-ադրբեջանական տանդեմին հաճոյանալն է, ապա պիտի առարկան կոչել «Հայաստանի Հանրապետության Պատմություն»՝ դուրս թողնելով մի քանի հազարմյակի անցյալով ժողովրդի պատմություն։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
16 Արման Այվազյան 25.01.2024 00:50:52 Դեմ եմ այս ապազգային և հակապետական նախագծին: Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
17 Նատալի Կարապետյան 25.01.2024 01:17:12 Այս նախագիծը, բազմաթիվ քաղաքացիների, ինչպես նաև իմ խորին համոզմամբ, հերթական քայլն է հային իր ինքնությունից ու ազգային իրավունքներից զրկելու և իբր «իրականության» դաշտ բերելու, որտեղ չկա կոնկրետ ինքնություն, այլ ինչպես Հայաստանի, դե ֆակտո, վարչապետն է ասում՝ ամեն բան լղոզված է։ Լղոզված, ոչ կոնկրետ ինքություն ու արժեքներ ունենալը ամենևին «իրականության դաշտի» հետ կապ չունի, այլ ակնհայտորեն Ադրբեջանի նախագահ՝ Ալիևի և հայ ազգի մնացած թշնամիների ցանկության իրագործումն է, քանի որ ազգային միասնական երազանքների ու նպատակների բացակայության դեպքում, Հայաստանի մնացած հողերը օկուպացնել ցանկացողները այլևս կարիք չեն ունենա ժողովրդին ֆիզիկապես ոչնչացնելու։ Դա իրենց կտրվի ավելի հեշտ ճանապարհով։ Ինքնաճանաչ լինել նշանակում է ճանաչել սեփական պատմությունը ու ակունքները, իսկ մեր ազգի ակունքները ամենևին միայն այսօրվա Հայաստանի հետ չեն կապված։ Իսկ եթե այս իշխանությունների ցանկությամբ վածը Հայաստանը ավելի փոքրանա և օրինակ՝ Սյունիքը դուրս մնա մեր պետակատ տարածքից, ի՞նչ է, Սյունիքը մեր դասագրքերում ներկայացնելու ենք, որպես թուրքերի հայրենի՞ք։ Ինքնաճանաչողությունից զրկված ազգերին չի հետաքրքրում թե իրենք ինչպիտի բովանդակությամբ երկրում են ապրում։ Սա ամենամեծ անարգանքն է հայ զինվորի նկատմամբ, որը մինչև 2020 թվականը այն ամենից անտեղյակ իր կյանքը ու առողջությունը զոհաբերեց, որպեսզի մենք հայ մնանք։ Եթե մենք այս և մնացած այս իշխանությունների ցանկությունները թույլ տանք, որպեսզի իրագործվեն, հայ զինվորի ամենամեծ դավաճանները հենց մենք՝ անտարբերներս կլինենք։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
18 Գոռ Ալեքսանյան 25.01.2024 06:01:43 Կտրականապես դեմ լինելով նշված նախագծին կփորձեմ հակիրճ ներկայացնել պատճառները 1) ՚՚Հայոց պատմություն՚՚ դպրոցական առարկան իր անվանումից իսկ նկարագրում է հայ ժողովրդի անցած ճանապարհի վերլուծություն սկզբնավորման ժամանակաշրջանից մինչ ներկայիս ժամանակաշրջան , իսկ առաջարկվող ՚՚Հայաստանի պատմություն՚՚ տարբերակը չափազանց թերի է ներկայացնում մեր ժողովրդի հազարամյակների պատմությունը, ենթադրելով միայն վերջին հարյուրամյակի պատմությունը։ 2) Առաջ քաշված առաջարկը կարելի է դիտել որպես անհարգալից վերաբերմունք մեր նախնիների անցած պատմական ուղու հանդեպ։ 3) Չնայած հայ ժողովրդի ձեւավորման ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ չենք ունեցել պետականության , բայց միշտ եղել ենք ազատատենչ եւ պայքարել պետականության ձեւավորման համար, առարկայի վերանվանման եւ կրթական ծրագրի փոփոխության դեպքում կկորցնենք նոր սերնդի մեջ ազգային ինքնագիտակցության ձեւավորմանը նպաստող կարեւորագույն մի միջոց։ 4) Հայ ժողովրդի կողմից ստեղծվել են մշակութային արժեքներ, որոնց մի մասը տեղի է ունեցել պետականության բացակայության պայմաններում։ 5) Միայն «Հայաստանի պատմություն » վերանվանվելու դեպքում շրջանցվում է Հայոց Մեծ Եղեռնի ժամանակաշրջանը եւ այն աստիճանաբար դուրս կգա սերունդների հիշողությունից, որը հակասում է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ Ձեր դիտարկումները քննարկման ենթակա են:
19 Արմեն Գրիգորյան 25.01.2024 09:24:37 Զբաղվե՛ք խելքը գլխին գործերով, որոնք միտված կլինեն մարդկանց մատից փուշ հանելուն, ոչ թե նամանատիպ անմիտ բաներով փորձեք զբաղվածություն և աշխատանքի իմիտացիա ստողծել ձեզ համար։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
20 Ավետիք Բանդուրյան 25.01.2024 09:37:58 Կտրականապես դեմ եմ այս օրենքի նախագծին, քանի որ վստահ եմ նրանում, որ Հայոց պատմությունը ընդգրկում եմ է հայ ժողովրդի տարբեր դարաշրջանների պատմությունը ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը։ Փոխել Հայոց պատմությունը Հայաստանի պատմության տեղի է ունենում կոնցեպտուալ մոտեցման փոփոխություն, որի պարագայում Հայաստանի պատմությունը կարող է ընդգրկել միայն։ Հայաստանի 1-ին, 2-րդ եւ 3-րդ Հանրապետություններին վերաբերվող ժամանակաշրջանը։ Վստահ չեմ նաեւ, որ այս դեպքում որեւէ ակնարկ եւ անդրադարձ կկատարվի նաեւ Արցախի պատմությանը։ Կարծում եմ, որ այս օրենքը արհեստածին է եւ բխում է ներկայիս քաղաքական իշխող ուժի զուտ քաղաքական շահերից պայմանավորված առավելապես Արցախի կորստով եւ Հայաստանին մեր թշնամու կողմուց պարտադրվող օրակարգով, որը որեւէ պարագայում չի կարելի հանդուրժել։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
21 Лусине Тадевосян 25.01.2024 10:26:09 Ձեր միասիան ՀՀ վերացումն է՞ անանոթնե՛ր։ Ձեզ մոտ ոչինչ չի ստացվելու։ Հայն ու հայոց պատմությունը եղել է կա ու կլինի։ Աստծո դատաստանը մոտ է։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
22 Inga Malkhasyan 25.01.2024 11:14:42 Ապազգային որոշում է։ ԱԱԾ- այստեղ ասելիք չունի? Հայոց պատմությունը արդեն խորհրդային տարիներին աղավաղել ու կրճատել են։ Դեմ եմ կտրականապես նման որոշման։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
23 Հասմիկ Վարդանյան 25.01.2024 11:32:15 «Հայաստանի պատմություն» լսելով բնավ չեմ հասկանում հայ ժողովրդի պատմություն, «Հայոց պատմությունը» շատ ավելի ընդգրկուն ու ծավալուն միտք է: Անշուշտ դեմ եմ նման խեղաթյուրմանը: Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
24 Պարույր Հակոբյան 25.01.2024 12:25:41 Նախագիծն անընդունելի է հետևյալ պատճառներով՝ 1. պատմությունը տեղայնցվում է, պատմությունը դա աշխարահագրություն չէ, կենսաբանություն չէ: Այն կոնկրետ մարդկանց, ժողուրդների, ազգերի նրանց կողմից ստեղծված մշակույթների, պետությունների, քաղաքակրթությունների, մի մյանց միջև փոխհարբերությունների մասին գիտություն է, ընդ որում ոչ միայն պետականության մակարդակով: 2. Հայաստան անվանումը դա աշխարհագրական անվանում է, և իր մեջ մասամբ է ներառում հայ ազգի քաղաքակրթական, մշակությաին, պետական, կրոնական ամբողջ ներկապնակը, 3.հաշվի չի առնում հայ ժողովրդի ծագման, կազմավորման և հետագա զարգացման ամբողջ արեալը: Եթե նույն իսկ սույն նախագծով Հյաստանը նույնականացվում է Հայկական լեռնաշխարհի հետ ապա դուրս են մնում Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը, Կիլիկիան, 4. չի ներառում հայ մշակութային գաղթօջախները , 5. այն պնդումը, թե դրանով ամրապնդվում է պետականության գաղափարը թյուր է և սին: Պետականության գաղափրը չի կարող ամրապնդվի կամ հաստատվի մյուս ազգային գաղափարախոսությունների, իստիտուտների նսեմացման հաշվին:: Պետականությունը վեհ գաղափար և նապատկ լինելով հանդերձ ինքնանպատակ չէ և մարդու, աղգի, ժողովրդի նվիրական նպատակների, ստեղծագործական, մշակութային, ազգային և միջազգային նպատակների և իրավունքների իրականացման համար է: Եթե նպատակը դա պետականությոն գաղափարի ամրապնդումն է, ապա դա կարելի է անել բովանդակային, օրնակ՝ Հայոց պատմության պետականությանը վերաբերվող մասերը ավելի բովանդակալից, թիրախային և հանգամանալից դրաձնել և նմանատիպ այլ քայլեր: Եվ ի վերջո այդ չափորոշիչները կրթության որակը բարձրացնելու համար են, և ոչ թե որ ամեն ինչ հարմարեցվի դրաց: Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն, կքննարկվի:
25 Aram Baghdasaryan 25.01.2024 13:31:56 Հերիք է կարևոր խնդիրները թողած, էս դուրսպրծուկների լուծած խնդիրը նայեք հլը, ձեր մամաներին փոխեք, ձեր ... շան թուլեք հերիք է զբաղվեք պետությունը ծնկի բերելով, գնացեք ադրբեջան լավ ապրեք ձեր անթասիբ սկիզբ դնողներից սկսած "ժառանգներով", մնացածով վերջացրած դժողքի կրակների փայ դառնաք։ Հայոց պատմություն, որում խետք է ներկայիս և անցյալի, բոլոր, հատ հատ, դավաճան շան թուլեքին նկարագրել ևս։ Ձեր դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի: