Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Soghomonyan Meri 23.01.2024 15:38:50 Հայոց Պատմության մեջ մտնում է հազարամյակների ընթացքում Հայերի բոլոր պետությունների ու թագավորությունների պատմութկունները և ոչ միայն,այդ թվում և ներկայիս Հայաստանի պատմությունը,իսկ Հայաստանի պատմությունը չի կարող ներկայացնել Հայոց պատմությունը,և պետք չէ բառախաղով հերթական կեղծիքի հիմքը դնեք,ինչպես հրապարակեցիք 7֊ րդ դասարանի Հայոց պատմության դասագիրքը, նման կեղծիքներով Հայոց պատմություն կարող էր գրել միայն հայի թշնամին։ Դասագրքի մասին քննարկումները բաց են, գործընթացը միակողմանի չդիտարկելու համար անկախ փորձաքննություն է իրականացվում: Նախագծի մասով ստացված դիտարկումները կքննարկվեն:
2 Grisha Hovsepyan 23.01.2024 15:47:37 Նման փոփոխությունը անընդունելի է։ Նույն տրամաբանությամբ կարելի է Հայոց լեզու առարկայի անվանումը փոխել և դարձնել Հայաստանի լեզու։ Հայոց պատմություն արակայի անվանումը լիովին փոխանցում է առարկայի իմաստը և բովանդակությունը և կարիք չեմ տեսնում նրա անվանումը փոխարինելու։ Նախագծի վերաբերյալ ստացված դիտարկումները կքննարկվեն:
3 Գայանե Մադաթյան 23.01.2024 15:50:09 Բարև Ձեզ Ողջունում եմ ցանկացած դրական փոփոխություն,որ միտված է տանելու դեպի զարգացում։«Հայոց պատմություն» առարկան անվանել «Հայաստանի պատմություն» առաջարկնը համարում եմ անտեղին,քանի որ Հայոց պատմությունն ավելին է քան Հայաստանի պատմությունը։ Առաջարկում եմ առարկան ներկայացնել ընդգրկուն և գիտականորեն ճիշտ համապատասխանությամբ դասագրքով ուսուցանվող վերանվանված «ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»։ Նախագիծը ներկայացված է հանրային քննարկման առաջարկներ ստանալու, դիտարկելու նպատակով: Ձեր առաջարկն ընդունվել է ի գիտություն:
4 Վարդան Խառատյան 23.01.2024 17:12:48 Միանգամից գրեք «արեւմտյան ադրբեջան», վերջացրեք, ինչու՞ եք մանրանում, ուշ թե շուտ գրելու եք: Արգելեք նաեւ «Հայ» անվան օգտագործումը: Խորենացին,Չամչյանը, Լեոն եւ այլ մեծեր, ձեր չափ էլ չգիտեի՞ն, որ իրենց Պատմությունը Հայոց էին վերնագրել: Դիտարկումը նախագծի հետ որևէ առնչություն չունի:
5 Արթուր Միքայելյան 23.01.2024 18:13:09 Չեմ կարծում, որ նախագծի հեղինակները, չեն գիտակցում, թե ինչ է նշանակում Հայոց պատմություն և ինչ է նշանակում Հայաստանի պատմություն։ Հայաստանի պատմությունը դա կոնկրետ Հայաստան պետության պատմությունն է, իսկ Հայոց պատմությունը, դա մեր ժողովրդի պատմությունն է, որը գալիս է անհիշելի ժամանակներից։ ուղղակի կա պատվեր վերացնելու Հայոց պատմությունը և դա արվում է։ Նախագծի վերաբերյալ ներկայացված դիտարկումները պետք է լինեն հիմնավորված:
6 Մար Թամ 23.01.2024 20:23:31 Խիստ դեմ եմ առաջարկված փոփոխությանը, որովհետև դրանից կհետևի, որ այն ժամանակաշրջաններում, երբ հայ ժողովուրդը պետականություն չի ունեցել, այդ ժամանակաշրջանի հայոց պատմությունը չեն՞ ուսումնասիրելու հայ երեխաները։ Փոփոխությունը կատարելու համար բերված հիմնավորումը տեղին չէ, լղոզված է ու նույնիսկ վտանգավոր։ Շնորհակալություն Շնորհակալություն: Ձեր դիտարկումը կքննարկվի:
7 Սուսաննա Ավագյան 23.01.2024 20:50:05 Կասկածում եմ «Կողմ» արտահայտվածների թվին։ Ինչպե՞ս է ստացվել, որ բոլոր առաջարկություններում նշվում է ԴԵՄ արտահայտվածների կարծիքը, սակայն այդքան մեծ թվով ԿՈՂՄ արտահայտվածներից մեկը ԿԱՐԾԻՔ չունի։ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ եմ համարում ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ առարկայի անվան փոփոխությունը։ ԴԵՄ ԵՄ։ Նախագծի վերաբերյալ ներկայացվող յուրաքանչյուր դիտարկում պետք է լինի հիմնավորված:
8 Vachagan Grigoryan 23.01.2024 21:12:25 Երկար չեմ ցանկանում ծավալվել մեկ բառով ուղակի կարելի է անվանել Խայտառակություն։ Եկեք հասկանանք եթե նմանօրինակ մոտեցում ցույց տանք ապա պետքա բոլոր անհամապատասխանություններն էլ փոխենք, օրինակ եկեք օգտագործենք Արմենիա ոչ թե Հայաստան քանի որ մեզ այդպես են ճանաչում աշխարհում։ Հայոց լեզուն Արմենիայի լեզու։ Այսպես երկար չեք ձգելու, մեկա դուք ժամանակավոր եք և մենք մի օր հետ ենք փոխելու նորից «Հայոց Պատմություն», առակս ինչ կուսուցանե որ անտեղի տեղը մի վատնեք մեր ռեսուրսները անիմաստ բաների վրա։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
9 Նունե Գալստյան 23.01.2024 22:34:37 Սահմանափակվում է առարկայի ուսումնասիրման շրջանակը։Վերջապես, ուրիշ անելիք չունեն?Բավական չէ հաճոյանան թուրքին? Ձեր դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի:
10 Arevshat AREVSHAT 23.01.2024 22:55:38 Առաջարկում եմ հիմարություններ չառաջարկել: Եթե ոլորտից չեք հասկանւմ` քաշվեք մի կողմ, պարտադիր չէ ձեր տգիտությամբ քանդեք ամեն բան, ինչին դիպչում եք: Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ:
11 Arevshat AREVSHAT 24.01.2024 09:27:00 《Հայոց պատմությունը》 իրենից չի ներկայացնում պետականություն չունենալու պատմություն, ընդհակառակը, այն ներկայացնում է հայկական մի շարք պետականությունների և թագավորություննեի դինաստիաների պատմությունը: Ոչմի բավարարող փաստարկ չկա: Դեմ եմ: Ձեր դիտարկումն ընդունվել է ի գիտություն:
12 Անի Ապիտոնյան 23.01.2024 23:22:50 Տվյալ նախագծի ընդունումը առաջ կբերի ադրբեջանաթուրքական տանդեմի հակահայկական նոր թիրախավորումներ, քանի որ «Հայաստանի պատմություն» ձեակերպումն դուրս է թողնում կամ ջնջում հայ ժողովրդի պատմության, ժառանգության իրավունքի հսկայական մաս։ Չափազանց վտանգավոր նախաձեռնություն է։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
13 Էդիտա Ջերեջյան 23.01.2024 23:24:28 Որպես ինչ եք փոխում։ Ախր պարզ չի՞, որ Հայոց պատմությունն ավելի լայն սահմաններ ունի լուսաբանման, քան Հայաստանը։ Հիմա ինչ ՞, չեն՞ լուսաբանվելու Հայոց աշխարհում իրականացած այն պատմական իրողությունները, որոնք ՀՀ դե յուրե ներկայիս սահմաններից դուրս են։ Չխոսենք՞ Վանի թագավորության մասին, եւ առհասարակ Արևմտյան Հայաստանի մասին, Արարատի մասին։ Դա է՞ ձեր վերջնանպատակը։ Խորենացին սխալվել է, պիտի գրեր Հայաստանի պատմություն, ոչ թե Հայոց պատմություն, դա էլ խմբագրեք, կիսագրագետ փանաքիմացներ։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
14 Րաֆֆի Գևորգյան 23.01.2024 23:30:02 Միանշանակ դեմ եմ փոփոխությանը, քանի որ ոչ մի անհամապատասխանություն չկա՝ «Հայոց պատմություն» անվան մեջ։ Նախագծի հեղինակին էլ խորհուրդ կտամ կարդալ «Հայոց» բառի իմաստը ու հեծանիվի գյուտ չանել։ Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ:
15 Աննա Դեմիրճյան 23.01.2024 23:43:42 Հայոց և Հայաստանի բառերն ունեն բովանդակային տարբեր նշանակություն: Ընդունվել է ի գիտություն:
16 Անուշ Թոփլաղալցյան 23.01.2024 23:53:16 Պահանջում եմ կառավարության ողջ կազմի շուտափույթ հրաժարականը. Հայոց պատմությունն երբեք չի ներել ազգադավ տարրերին։ Ձեր դիտարկումը նախագծի հետ առնչություն չունի:
17 Hasmik Ayvazyan 24.01.2024 00:22:47 Դեմ եմ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
18 Hasmik Ayvazyan 24.01.2024 00:22:47 Թողնել նույնը Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
19 Hasmik Ayvazyan 30.01.2024 23:06:46 Հայոց և Հայաստանի բառերն ունեն բովանդակային տարբեր նշանակություն:Առաջարկում եմ թողնել նույնը.այսինքն Հայոց Ձեր դիտարկումը կքննարկվի:
20 Անահիտ Ադամյան 24.01.2024 00:42:15 Երբ ստիպված ես հայրենիքդ պաշտպանել սեփական պետության վարչակարգից, ուր ենք հասել Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի:
21 Դավիթ Առուստամյան 24.01.2024 01:01:58 Ինձ նենց հետաքրքիր ա, ովքեր են այդ 500+ հոգին, որ կողմ են նախագծին, մաղթում եմ ձեզ շութափույթ սահմանի այն կողմում՝ ձեզ համարժեք հայրենիքում, սա ձեր երկիրը չէ այլևս․․․ Ձեր դիտարկումը նախագծի բովանդակության հետ կապված չէ:
22 Էրիկ Հարությունյան 24.01.2024 01:07:10 Փոխել Հայոց պատմությունը Հայաստանի պատմությունով նշանակում է հրաժարվել Ուրարտական Թագավորության պատմությունից, սովետական ժամանակի պատմությունից, քանզի ԽՍՀՄ֊ի ժամանակ դե ֆակտո և դե յուրե չի եղել Հայաստան պետություն, ինչպես նաև հրաժարվել Կիլիկիան Հայաստանի պատմությունից, չեմ ասում Արցախի 30ամյա պատմության մասին Ձեր դիտարկումը կքննարկվի:
23 Արսեն Գալստյան 24.01.2024 01:34:50 Անընդունելի է նման փոփոխությունը։ Հայաստանի պատմություն դասագրքում ո՞ր Հայաստանի մասին է պատմվելու ներկայիս, թե Տիգրան Մեծի։ Եվ վերջապես Հայոց պատմությունը ավելին է քան Հայաստանի պատմություն։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
24 Մարինե Պետրոսյան 24.01.2024 02:27:12 Բարի կեսգիշեր։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն եք տալիս քվեարկելու։ Հուսով եմ, արդար հաշվառում կկատարվի։ Միանշանակ դեմ եմ, քանի որ պատմություն առարկան ինքնին շատ ավելի բովանդակային է , քան միայն տեղանքի անվանումը ։ Հայ ժողովուրդը կյանքի տարբեր փուլերում ունեցել է բնակության վայրերի տարբեր եզրագծեր ՝ սկսած ծովից ծով Հայաստանից և վերջացրած ներկայիս տրամագծով։ «Իսկ Հայաստան» նշանակում է հայերի կացարան։ Այսինքն դասավանդվելու է միայն 29800 ք. կմ. երկայնքով բնակվող հայերի պատմությ՞ունը։ Բա ո՞րտեղ մնացին իմ պապերն ու նախահայրերը , արևմտյան Հայաստանն ու Արցախը , սփյուռքը …. Չ՞է որ միայն բոլոր հանցուցակետերը հաշի առնելով կարող ենք պատկերացում կազմել մեր ազգի , մեր գենետիկ տեսակի վերաբերյալ։ Անցյալից խուսափելն ու արհեստականորեն մոռացության տալը մեզ երբեք հնարավորություն չի տա ապագա կերտելու։ Խիստ կասկածելի ու անտրամաբանական եմ համարում տվյալ նախագիծը։ Հնարավոր եմ համարում «Հայ ժողովրդի պատմութրուն» տարբերակը, թեպետ անշուշտ, «Հայոց» բառը առավել բազմիմաստ ու խորամիտ է։ Դիտարկումը կքննարկվի:
25 Թերեզա Միքաելյան 24.01.2024 02:27:15 Ոչ մի փոփոխություն չանել։ Յուրաքանչյուր դիտարկում, այդ թվում առարկություն, պետք է հիմնավորված լինի: