Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Agree
-
11892 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լիլիթ Օհանյան 30.01.2024 19:04:14 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Աղավնիկ Եղիազարյան 30.01.2024 19:17:03 | Որպես ուսուցիչ, կրթության ոլորտի անմիջական մասնակից և պատասխանատու անձ, ես դեմ եմ այս փոփոխությանը։ Ավելի լավ կլինի փոփոխություններ անել ՀՊՉ-ում։ Այն առանց այն էլ դեռ նոր է, կունենա հետագա վերանայման, խմբագրման և բարելավման կարիք։ <<Հայոց պատմություն>>- ը ավելի լայն հասկացություն է, այն ներառում է և տարբեր ժամանակների հայկական պետականությունների պատմությունը , և հայ ժողովրդի պատմությունը թե Հայկական լեռնաշխարհի սահմաններում և թե նրանից դուրս։ Դեռ ավելին, այս առարկայի ժամերն ավելի պիտի շատացնենք, դասագրքերում կատարենք բովանդակային այնպիսի փոփոխություններ, որ ոչ թե սովորենք սոսկ պատմություն, այլ սովորենք պատմությունից։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
3 | Anahit Mhkitaryan 30.01.2024 19:24:38 | Հայաստանի պատմություն հասկացությունն առավել սահմանափակ ընդգրկում ունի,իսկ Հայոց պատմությունը շատ ավելի լայն է բազմաշերտ և ընդգրկուն:Առաջարկում եմ ՀՊՉ -ի հետ անհամապատասխանությունը շտկել փոփոխելով ՀՊՉ համապատասխան դրույթները: | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
4 | Գյուլե Սարգսյան 30.01.2024 19:43:24 | Առաջարկում եմ չփոխել Հայոց պատմություն անվանումը; | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Հով Յան 30.01.2024 20:18:17 | Պետականության բացակայության պայմաններում որևե երկիր, որպես այդպիսին լինելուց չի դադարում։ Հնդկաստանը միշտ Հնդկաստան է, Ֆրանսիան միշտ Ֆրանսիա։ Հետեւաբար՝ պատմությունը երկրի եւ նրա բնակիչների պատմությունն է, պետության գոյության, անկախ կամ կիսանկախ, կենտրոնական պետության բացակայության պայմաններում։ Անհեթեթություն է որեւե երկրի պատմություն պայմանավորել կենտրոնական իշխանության գոյությամբ։ Սա հակագիտական է։ | Դիտարկումը ցանկալի է ներկայացնել հիմնավորմամբ: | |
6 | Նելլի Մաթևոսյան 30.01.2024 20:36:46 | Հայոց պատմություն ձևակերպումը շատ ավելի ընդգրկուն է իր իմաստով և արտացոլում է ողջ Հայկական լեռնաշխարհի պատմությունը և շատ ավելին։ Հայաստանի պատմությունը շատ ավելի սահմանափակ ժամանակահատված է ենթադրում։ Իմ դիրքորոշումը հիմնված է ոլորտի վստահելի մասնագետների կարծիքների վրա։ | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Tatevik MANOUKYAN 30.01.2024 21:00:43 | Հայ ժողովրդի պատմություն ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
8 | Maya S 30.01.2024 21:05:53 | Ես դեմ եմ. | Ընդունվել է ի գիտություն: | |
9 | Աստղիկ Հակոբյան 30.01.2024 21:08:18 | Ես հայոց լեզվի ուսուցիչ եմ ու դեմ եմ առաջարկին, քանի որ մտավախություն ունեմ, որ մի օր էլ կորոշեք հայոց լեզուն վերանվանել, ու այդ դեպքում կմոռացվի հայոց բազմադարյան լեզուն էլ, պատմությունն էլ: | Վերաբերելի չէ: | |
10 | Սարգիս Ստամբոլցյան 30.01.2024 21:34:18 | Հայտնի է, որ Հայկական լեռնաշխարհի բնիկ ժողովուրդը հայերն են, ովքեր կազմել են պետականություն դեռևս հնագույն ժամանակներում։ Հատկանշանակ է, որ տարբեր ժամանակներում հայկական պետականությունները կրել են տարբեր անուններ՝ Արատտա, Ուրարտու, Հայք, Հայաստան։ Հայաստան անվամբ պետականութկունը ստեղծվել ՝ 1918 թվականին, ուստի <<Հայաստանի պատմություն>> անվանումը, ըստ տրամաբանության, վերաբերվում է 1918 թվականից հետոյի հայոց պատմությանը, ինչը անընդունելի է հնագույն պատմություն ունեցող հայ ժողովրդի համար։ Նաև անհրաժեշտ եմ համարում հետևել հայ պատմագիրների օրինակին։ Պատմահայր Մովսես Խորենացին իր շարադրած պատմությունը վերնագրել է ոչ թե <<Հայքի պատմություն>>, այլ <<Հայոց պատմություն>>, քանզի պատմությունը պետք է ներկայացնի հայ ժողովրդի թողած հետքն ու մշակույթը ոչ միայն գոյություն ունեցող պետականության սահմաններից ներս, այլ նաև այդ սահմաններից անդին։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
11 | Անի Պողոսյան 30.01.2024 21:44:29 | Անվանափոխությանը դեմ չեմ, քանզի նույնատիպ մոտեցումն առկա է համախարհային պատմության մեջ բոլոր երկրների մոտ, ինչպես օրինակ՝ 《Ֆրանսիայի պատմություն》, 《Իրանի պատմություն》և այլն։ Իսկ Հայաստանն ինձ համար միայն պետականության ցուցիչ չէ, նաև այն բնաշխարհագրական , էթնո֊կրոնական, մշակութային միջավայրն է, որտեղ ձևավորվել և արարել է, ում համար պայքարել և դեռ շարունակում է պայքարել հայ ժողովուրդը, ուստի առաջարկում եմ սահմանափակվել միայն անվանափոխությամբ՝ զերծ մնալով բովանդակային ձևափոխություններից։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
12 | Շողեր Միրզոյան 30.01.2024 22:00:28 | Առարկայի անվանումը թողնել այնպես, ինչպես կա։ Փոխել և թարմացնել միայն ԴԱՍԳՐՔԵՐԸ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
13 | Երվանդ Ղազարյան 30.01.2024 22:13:18 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Անահիտ Չոմարյան 30.01.2024 22:28:22 | Հայոց պատմությունը ընդգրկում է հայ ժողովրդի գոյության ողջ ընթացքը,Հայաստանի պատմությունը նեղ եզրույթ է,թերևս միայն նորագույն շրջանը։ | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
15 | Ani Chloyan 30.01.2024 22:33:20 | ! | Վերաբերելի չէ: | |
16 | Աննա-Սևան Կարապետյան 30.01.2024 22:34:34 | -Դեմ եմ։ -Ինչու? -Որդև | Վերաբերելի չէ: | |
17 | Աննա-Սևան Կարապետյան 30.01.2024 22:34:34 | Առաջարկում եմ Զբաղվել բանակով։ | Վերաբերելի չէ: | |
18 | Մովսես Խորենացի 30.01.2024 22:57:04 | Ճիշտը Պատմություն Հայոցն է | Ցանկալի է դիտարկումը ներկայացնել հիմնավորմամբ: | |
19 | Նաիրա Բաբայան 30.01.2024 22:58:19 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
20 | Lusine Tenkeryan 30.01.2024 23:08:40 | O | Վերաբերելի չէ: | |
21 | Gor Gevorgyan 30.01.2024 23:18:43 | Դեմ եմ !!!!! | Ընդունվել է ի գիտություն: | |
22 | Արփինե Սահակյան 30.01.2024 23:20:03 | Հայոց պատմություն առարկայի շրջանակներում ընդգրկված են Կիլիկյան Հայաստանի պատմությունը, հայոց գաղթավայրերի պատմությունը և նմանատիպ շատ թեմաներ, որոնք զուտ Հայաստանի պատմության (հատկապես, որ դեռ հստակ չէ, թե որ տսրածքն են որոշել անվանել Հայաստան, 300.000 քառ կմ, 42000 թե 29800) մաս կարող է չհամարվեն, բայց հայոց պատմության կարևոր դրվագներ են, հետևաբար ճիշտ է "Հայոց պատմություն" անվանումը։ | Ձեր դիտարկումը կքննարկվի: | |
23 | Gor Babakhanyan 30.01.2024 23:22:31 | <<Հայաստանի պատմություն>>- չի կարող ամբողջովին իր մեջ ներառել ՀԱՅ ժողովրդի անցած ճանապարհը սկսած Հայկ նահապետից, ուստի փոխելով այն դուք կասկածի տակ եք դնում ամբողջ պատմության մասին գիտելիքի առկայությունը: | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
24 | Vergine M Mitichyan 30.01.2024 23:32:04 | Դեմ եմ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
25 | Astxik Petrosyan 30.01.2024 23:32:55 | Թողե՛ք մնա «Հայոց պատմություն» կամ ,եթե ցանկանում եք փոխել՝ «Հայոց և Հայաստանի պատմություն» դարձրեք... | Ձեր առաջարկը կքննարկվի: |