Add to favourites

Under development

«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

          «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը  պայմանավորված է  Ազգային ժողովի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց  իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի ընդունմամբ  և բխում է նշված օրենքի 1-ին հոդվածի պահանջներից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն՝

«1.  Հաշմանդամություն սահմանելու նպատակով աշխատողի (ընտանիքի անդամի) բժշկական զննումն իրականացվում է նրա բնակության պետության օրենսդրությանը համապատասխան՝ ըստ նրա բնակության վայրի:

2.   Հաշմանդամության խմբի, ժամկետի եւ պատճառական կապի (աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակման աստիճանի) վերաբերյալ որոշումներն ընդունում է, այդ թվում` հեռակա կարգով, այն անդամ պետության բժշկասոցիալական փորձաքննությունն (համալիր զննումն) իրականացնող մարմինը (հաստատությունը), որի օրենսդրությանը համաձայն իրականացվում են համապատասխան կենսաթոշակի նշանակումն ու վճարումը։

Անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում մյուս անդամ պետությունների համապատասխան հաստատությունների կողմից տրված տեղեկանքները եւ բժշկական եզրակացությունները։»։

Համաձայնագրից բխող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների, իրավասու մարմինների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջեւ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովության մասին» 2019 թվականի դեկտեմբերի 20-ի համաձայնագրի նորմերի կիրառման հարցերով փոխգործակցության կարգում նույնպես կիրառվում են «հաշմանդամության խմբեր», «բժշկասոցիալական փորձաքննություն» եզրույթները և ըստ այդմ՝ համապատասխան գործառույթներ։

Հետևաբար, անձի ֆունկցիոնալության գնահատմանն անցնելու համատեքստում, անհրաժեշտ է սահմանել համապատասխան կարգավորումներ և ընթացակարգ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար։

Կառավարության 2022թ․ հուլիսի 28-Ի N 1180-Ն որոշման աղյուսակ N 1-ի համաձայն, երեխաների  դեպքում օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը պետք է գնահատեն համապատասխան նեղ մասնագիտություն ունեցող մանկաբույժները։ Սակայն շատ հաճախ նման մասնագետների բացակայությունը խնդիրներ է առաջացնում գնահատման գործընթացը կազմակերպելու համար։

Միաժամանակ, նպատակահարմար է փոփոխությունները իրականացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի «Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու մասին» N 1180-Ն որոշմամբ, ինչի արդյունքում ամբողջկաան կարգավորումները նախատեսված կլինի մեկ իրավական ակտում։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է սահմանել համապատասխան կարգավորումներ միջպետական Համաձայնագրի դրույթներն իրագործելու համար։

Միաժամանակ, կարգավորվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում լրացուցիչ փոփոխությունների անհրաժեշտություն չկա։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

 Նախագիծը փոխկապակցված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ

 

  • Discussed

    11.01.2024 - 26.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1824

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագծի հավելվածով սահմանված դրույթները հիմնված են բժշկասոցիալական փորձաքննության նախկինում գործած համակարգի վրա և հաշվի չեն առնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի «հաշմանդամություն» հասկացությունը, որն ամրագրում է միջավայրային արգելքների հետ փոխազդեցության պարտադիր բաղադրիչը։ Ուստի՝ հավելվածը ենթակա է վերանայման հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումներին և օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագծով առաջարկվում է որոշակի խմբի անձանց դեպքում իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն։ Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը, որը նախկինում սահմանված է եղել «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

26.01.2024

Նախագիծը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածին։ Ըստ էության, նախագծի հավելվածով սահմանված են ոչ թե միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները, ինչպես պահանջվում է օրենքով, այլ սահմանված է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգ։

See more