Add to favourites

Under development

«Հայաստանի հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 Նախագիծը հակասում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-276-Ն օրենքի 1-ին հոդվածին։ Ըստ էության, նախագծի հավելվածով սահմանված են ոչ թե միջազգային պայմանագրերի շրջանակներում հաշմանդամության գնահատման առանձնահատկությունները, ինչպես պահանջվում է օրենքով, այլ սահմանված է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգ։ Առաջարկն ընդունվել է։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 Նախագծով առաջարկվում է որոշակի խմբի անձանց դեպքում իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն։ Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված չէ «բժշկասոցիալական փորձաքննություն» հասկացությունը, որը նախկինում սահմանված է եղել «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով։ Առաջարկն ընդունվել է, «բժշկասոցիալական» բառը հանվել է։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 26.01.2024 14:53:04 Նախագծի հավելվածով սահմանված դրույթները հիմնված են բժշկասոցիալական փորձաքննության նախկինում գործած համակարգի վրա և հաշվի չեն առնում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի «հաշմանդամություն» հասկացությունը, որն ամրագրում է միջավայրային արգելքների հետ փոխազդեցության պարտադիր բաղադրիչը։ Ուստի՝ հավելվածը ենթակա է վերանայման հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումներին և օրենքի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով։ Առաջարկն ընդունվել է։