Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արնդանե ՍՊԸ 11.01.2024 16:27:17 Հարգելի նախագծող ղեկավար Ցանկանում եմ հայտնել, որ բավականին ողջունելի նախագիծ եք քննարկման շրջանառության մեջ դրել և հուսով ենք այն կյանքի կկոչվի: Կա սակայն 2 հիմնական նկատառում , որով կուզենայի կիսվել 1. Ինչո՞ւ 6 ամիս ժամկետով, չէ որ այն ենթադրում է, որ ամռանը որոշումը ուժը կկորցնի, իսկ անվտանգային տեսանկյունից ամռան ամիսները կարծում եմ ավելի ռիսկային են: Հետևաբար առաջարկում եմ այն կիրառել ամենաքիչը 1 տարի ժամկետով 2 . Որոշման հիմնավորման մեջ և նախագծում նշվում է «չմասնատված հավի մսի ներմուծումը»- ը արտահայտությունը, այսինքն ենթադրվում է, որ մասնատվածի դեպքում ներմուծումը թույլատրվելու է, ինչը նախագծի հիմնավորումը թերի է դարձնում այն պատճառով, որ մասնատվածի դեպքում ոչ միայն ռիսկերը չեն նվազում, այլ ընդհակառակը ավելացնում է, իսկ եթե նախագիծը անվտանգային հարց է լուծելու , ապա կարծում եմ և մասնատվածի և ամբողջականի դեպքում այն պիտի գործի հավասարաչափ: Ավելին ասեմ, մասնատվածի դեպքում անվտանգային ռիսկերը ավելի շատ են , հատկապես բակտերիալ աղտոտվածության տեսանկյունից, քանի որ մասնատելուց մթերքը ավելի շատ գործիքների հետ է շփվում, ինչի դեպքում էլ անվտանգության նորմերի խախտումները, և ռիսկերը ավելանում են: Հետևաբար առաջարկում եմ այն կիրառել բոլոր դեպքերում , այն է և ամբողջական և մասնատված թռչնամսի դեպքում: Հարգանքներով Արնդանե ՍՊԸ Արամ Հարությունյան
2 Գևորգ Միրիբյան 16.01.2024 18:21:03 Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուսումնասիրել ստորև ներկայացված դիտարկումները։ 1. Նախագծի հակիրճ բնութագրի մեջ նշված է, որ պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ է՝ սառեցված ապրանքը հաճախ հալեցվում և վաճառվում է թարմ – պաղեցված ապրանքի անվան տակ։ Հարց է առաջանում, ինչքանով է այս նախագծի ընդունումը լուծելու խնդիրը։ Արդյոք այս նախագծի ընդունումից հետո անբարեխիղճ տնտեսվարողները կդադարեն սառեցված ապրանքը հալեցնել և թարմ – պաղեցվածի անվան տակ վաճառելը։ 2. Հիմնավորման բաժնում նշված է, որ սույն նախագծի մշակումը պայմանավորված է թարմ – պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Հարց է առաջանում, ինչպես է ներմուծման արգելքը նպաստելու վերահստողության ուժեղացմանը և անվտանգության ապահովմանը։ Բոլորին պարզ է, որ սառեցված ապրանք ներմուծող և վերավաճառող կազմակերպություններից որոշներն են անբարեխիղճ գործունեություն ծավալում։ Ստացվում է, որ ՀՀ է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը հալեցվում և վաճառվում է թարմ – պաղեցվածի անվան տակ, բայց այս նախագծով ցանկանում ենք դադարեցնել թարմ – պաղեցված ապրանքի ներմուծումը և հույս ունենք սրանով լուծել խնդիրը։ Ոլորտի նշված խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է վերահսկել սառեցված թռչնամսի ներմուծումը և իրացումը։ Հարգանքով ՀՀ քաղաքացի Գևորգ Միրիբյան
3 Գոհարիկ Խաչատրյան 17.01.2024 17:34:52 Հարգելի նախագծի հեղինակ՝ Առաջարկում եմ ստորվ նշված դրույթներում կատարել լրացումներ՝ 1. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում գրված է, որ լաբորոտոր փոձաքննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Listeria ախտորոշումներով։ Առաջարկում եմ հիմնավորման մեջ ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա, որտեղ հստակ կարտացոլվի սառեցված, թե թարմ - պաղեցված թռչնամսի փորձաքննության արդյունքներն են անբավարար։ 2. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում նշված են ցուցանիշներ շուկայի շրջանառույան վերաբերյալ, մասնավորապես՝ օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, առաջարկում եմ նշված ինֆորմացիայի կողքին ավելացնել հետևյալը՝ ինչքան է կազմում թարմ - պաղեցված ամբողջական հավի ներմուծուման քանակը և շուկայի ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է դա։ Անհրաժեշտ է հստակ հականալ ինչ ծավալի ներմուծում է արգելվելու այս նախագծով, դա շուկայի քանի տոկոսն է և ինչքանով է դա լուծելու ոլորտում առկա խնդիրները։
4 "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ 19.01.2024 11:25:35 Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող ընկերությունները, ոորոնք պատշաճ կերպով գործունեություն են իրականացնում թարմ-պաղեցված հավի ներմուծման ոլորտում, կրելու են ահռելի վնասներ՝ չկարողանալով զբաղվել իրենց կողմից իրականացվող բնականոն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում գրեթե անհնարին է դառնալու վերջիններիս կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձի պատշաճ վճարումը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Բացի այդ, վերոոնշյալ ընկերությունները ունեն հաստատված գործարար հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր և փոքր առևտրային ցանցերի և սննդի կետերի հետ, որպիսիք նույնպես կարող են տուժել նախագծի ընդունման արդյունքում։ Այսպիսով, նախագծի ընդունման հետևանքով ընկերությունները կրելու են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ վտանգվելու են վերջիններիս գործարար համբավը և հեղինակությունը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ սույնով խնդրում եմ վերանայել նախագծի ընդունումը։ Հարգանքով` "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ
5 Թռչնաբույծների ասոցիացիա 22.01.2024 11:06:06 Նախագծին կողմ եմ։ Այն ավելի վաղ էր պետք, շուկայում տեղական և ներկրվող անհավասար մրցակցությունը վերացնելու համար։ Ներկրվող անվտանգության առումով խիստ խնդրահարույց է և չի ապահովում ԵԱՏՄ իրավական ակտերի և գործող ԳՈՍՏ֊ի պահանջները։ Թռչնաբույծների ասոցիացիա