Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

—     ———  2024 թվականի N   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ պարբերությունը և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ և 47-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ենթադիրքին դասվող թարմ կամ պաղեցված չմասնատված հավի մսի ներմուծումը արգելվում է վեց ամիս ժամկետով։
  2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

      1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ, ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի ժամանակավոր կիրառման մասին,

     2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց առնվազն 3 օրացուցային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկ՝  Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների ներմուծման դեպքում՝ ոչ սակագնային կարգավորման միջոցի կիրառման մասին:

3․ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է վեց ամիս ժամկետով ։

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  2024 թվականի N  -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի 1959-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N1959-Ն որոշման N 1 հավելվածի առաջին սյունակի 12-րդ տողից հանել «0207 11 100 1, 0207 11 300 1, 0207 11 900 1» բառերը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    11.01.2024 - 26.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3072

Print

Suggestions

Թռչնաբույծների ասոցիացիա

22.01.2024

Նախագծին կողմ եմ։ Այն ավելի վաղ էր պետք, շուկայում տեղական և ներկրվող անհավասար մրցակցությունը վերացնելու համար։ Ներկրվող անվտանգության առումով խիստ խնդրահարույց է և չի ապահովում ԵԱՏՄ իրավական ակտերի և գործող ԳՈՍՏ֊ի պահանջները։ Թռչնաբույծների ասոցիացիա

"Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

19.01.2024

Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող ընկերությունները, ոորոնք պատշաճ կերպով գործունեություն են իրականացնում թարմ-պաղեցված հավի ներմուծման ոլորտում, կրելու են ահռելի վնասներ՝ չկարողանալով զբաղվել իրենց կողմից իրականացվող բնականոն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում գրեթե անհնարին է դառնալու վերջիններիս կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձի պատշաճ վճարումը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Բացի այդ, վերոոնշյալ ընկերությունները ունեն հաստատված գործարար հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր և փոքր առևտրային ցանցերի և սննդի կետերի հետ, որպիսիք նույնպես կարող են տուժել նախագծի ընդունման արդյունքում։ Այսպիսով, նախագծի ընդունման հետևանքով ընկերությունները կրելու են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ վտանգվելու են վերջիններիս գործարար համբավը և հեղինակությունը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ սույնով խնդրում եմ վերանայել նախագծի ընդունումը։ Հարգանքով` "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ

Գոհարիկ Խաչատրյան

17.01.2024

Հարգելի նախագծի հեղինակ՝ Առաջարկում եմ ստորվ նշված դրույթներում կատարել լրացումներ՝ 1. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում գրված է, որ լաբորոտոր փոձաքննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Listeria ախտորոշումներով։ Առաջարկում եմ հիմնավորման մեջ ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա, որտեղ հստակ կարտացոլվի սառեցված, թե թարմ - պաղեցված թռչնամսի փորձաքննության արդյունքներն են անբավարար։ 2. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում նշված են ցուցանիշներ շուկայի շրջանառույան վերաբերյալ, մասնավորապես՝ օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, առաջարկում եմ նշված ինֆորմացիայի կողքին ավելացնել հետևյալը՝ ինչքան է կազմում թարմ - պաղեցված ամբողջական հավի ներմուծուման քանակը և շուկայի ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է դա։ Անհրաժեշտ է հստակ հականալ ինչ ծավալի ներմուծում է արգելվելու այս նախագծով, դա շուկայի քանի տոկոսն է և ինչքանով է դա լուծելու ոլորտում առկա խնդիրները։

See more