Добавить в избранное
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0207 11 ԵՆԹԱԴԻՐՔԻՆ ԴԱՍՎՈՂ ԹԱՐՄ ԿԱՄ ՊԱՂԵՑՎԱԾ ՉՄԱՍՆԱՏՎԱԾ ՀԱՎԻ ՄՍԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
20 - За
-
65 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արնդանե ՍՊԸ 11.01.2024 16:27:17 | Հարգելի նախագծող ղեկավար Ցանկանում եմ հայտնել, որ բավականին ողջունելի նախագիծ եք քննարկման շրջանառության մեջ դրել և հուսով ենք այն կյանքի կկոչվի: Կա սակայն 2 հիմնական նկատառում , որով կուզենայի կիսվել 1. Ինչո՞ւ 6 ամիս ժամկետով, չէ որ այն ենթադրում է, որ ամռանը որոշումը ուժը կկորցնի, իսկ անվտանգային տեսանկյունից ամռան ամիսները կարծում եմ ավելի ռիսկային են: Հետևաբար առաջարկում եմ այն կիրառել ամենաքիչը 1 տարի ժամկետով 2 . Որոշման հիմնավորման մեջ և նախագծում նշվում է «չմասնատված հավի մսի ներմուծումը»- ը արտահայտությունը, այսինքն ենթադրվում է, որ մասնատվածի դեպքում ներմուծումը թույլատրվելու է, ինչը նախագծի հիմնավորումը թերի է դարձնում այն պատճառով, որ մասնատվածի դեպքում ոչ միայն ռիսկերը չեն նվազում, այլ ընդհակառակը ավելացնում է, իսկ եթե նախագիծը անվտանգային հարց է լուծելու , ապա կարծում եմ և մասնատվածի և ամբողջականի դեպքում այն պիտի գործի հավասարաչափ: Ավելին ասեմ, մասնատվածի դեպքում անվտանգային ռիսկերը ավելի շատ են , հատկապես բակտերիալ աղտոտվածության տեսանկյունից, քանի որ մասնատելուց մթերքը ավելի շատ գործիքների հետ է շփվում, ինչի դեպքում էլ անվտանգության նորմերի խախտումները, և ռիսկերը ավելանում են: Հետևաբար առաջարկում եմ այն կիրառել բոլոր դեպքերում , այն է և ամբողջական և մասնատված թռչնամսի դեպքում: Հարգանքներով Արնդանե ՍՊԸ Արամ Հարությունյան | ||
2 | Գևորգ Միրիբյան 16.01.2024 18:21:03 | Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ուսումնասիրել ստորև ներկայացված դիտարկումները։ 1. Նախագծի հակիրճ բնութագրի մեջ նշված է, որ պաղեցված հավի մսի շուկայում դժվար վերահսկելի իրավիճակ է՝ սառեցված ապրանքը հաճախ հալեցվում և վաճառվում է թարմ – պաղեցված ապրանքի անվան տակ։ Հարց է առաջանում, ինչքանով է այս նախագծի ընդունումը լուծելու խնդիրը։ Արդյոք այս նախագծի ընդունումից հետո անբարեխիղճ տնտեսվարողները կդադարեն սառեցված ապրանքը հալեցնել և թարմ – պաղեցվածի անվան տակ վաճառելը։ 2. Հիմնավորման բաժնում նշված է, որ սույն նախագծի մշակումը պայմանավորված է թարմ – պաղեցված թռչնամսի ներմուծման և շրջանառության վերահսկողության ուժեղացման, ինչպես նաև տվյալ ոլորտում անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Հարց է առաջանում, ինչպես է ներմուծման արգելքը նպաստելու վերահստողության ուժեղացմանը և անվտանգության ապահովմանը։ Բոլորին պարզ է, որ սառեցված ապրանք ներմուծող և վերավաճառող կազմակերպություններից որոշներն են անբարեխիղճ գործունեություն ծավալում։ Ստացվում է, որ ՀՀ է ներմուծվում սառեցված թռչնամիս, որը հալեցվում և վաճառվում է թարմ – պաղեցվածի անվան տակ, բայց այս նախագծով ցանկանում ենք դադարեցնել թարմ – պաղեցված ապրանքի ներմուծումը և հույս ունենք սրանով լուծել խնդիրը։ Ոլորտի նշված խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է վերահսկել սառեցված թռչնամսի ներմուծումը և իրացումը։ Հարգանքով ՀՀ քաղաքացի Գևորգ Միրիբյան | ||
3 | Գոհարիկ Խաչատրյան 17.01.2024 17:34:52 | Հարգելի նախագծի հեղինակ՝ Առաջարկում եմ ստորվ նշված դրույթներում կատարել լրացումներ՝ 1. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում գրված է, որ լաբորոտոր փոձաքննության արդյունքում ի հայտ են եկել անհամապատասխանություններ, հիմնականում՝ Salmonella, Listeria ախտորոշումներով։ Առաջարկում եմ հիմնավորման մեջ ներկայացնել լաբորատոր փորձաքննությունների վերաբերյալ մանրամասն ինֆորմացիա, որտեղ հստակ կարտացոլվի սառեցված, թե թարմ - պաղեցված թռչնամսի փորձաքննության արդյունքներն են անբավարար։ 2. Հիմնավորում 1 փաստաթղթի, (առաջարկվող կարգավորման բնույթը) հատվածում նշված են ցուցանիշներ շուկայի շրջանառույան վերաբերյալ, մասնավորապես՝ օրվա կտրվածքով շուկայական պահանջարկը կազմում է միջինում 140 տոննա /թռչնամիս և ենթամթերք/, առաջարկում եմ նշված ինֆորմացիայի կողքին ավելացնել հետևյալը՝ ինչքան է կազմում թարմ - պաղեցված ամբողջական հավի ներմուծուման քանակը և շուկայի ընդհանուր շրջանառության քանի տոկոսն է դա։ Անհրաժեշտ է հստակ հականալ ինչ ծավալի ներմուծում է արգելվելու այս նախագծով, դա շուկայի քանի տոկոսն է և ինչքանով է դա լուծելու ոլորտում առկա խնդիրները։ | ||
4 | "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ 19.01.2024 11:25:35 | Հարգելի գործընկերներ, Ցանկանում եմ նշել, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պատշաճ կերպով գրանցված և գործող ընկերությունները, ոորոնք պատշաճ կերպով գործունեություն են իրականացնում թարմ-պաղեցված հավի ներմուծման ոլորտում, կրելու են ահռելի վնասներ՝ չկարողանալով զբաղվել իրենց կողմից իրականացվող բնականոն ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչի արդյունքում գրեթե անհնարին է դառնալու վերջիններիս կողմից իրենց աշխատակիցների աշխատավարձի պատշաճ վճարումը, հարկային պարտավորությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց վարկային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Բացի այդ, վերոոնշյալ ընկերությունները ունեն հաստատված գործարար հարաբերություններ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք խոշոր և փոքր առևտրային ցանցերի և սննդի կետերի հետ, որպիսիք նույնպես կարող են տուժել նախագծի ընդունման արդյունքում։ Այսպիսով, նախագծի ընդունման հետևանքով ընկերությունները կրելու են ինչպես նյութական վնասներ, այնպես էլ վտանգվելու են վերջիններիս գործարար համբավը և հեղինակությունը։ Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ սույնով խնդրում եմ վերանայել նախագծի ընդունումը։ Հարգանքով` "Ֆրոզեն Միթ" ՍՊԸ | ||
5 | Թռչնաբույծների ասոցիացիա 22.01.2024 11:06:06 | Նախագծին կողմ եմ։ Այն ավելի վաղ էր պետք, շուկայում տեղական և ներկրվող անհավասար մրցակցությունը վերացնելու համար։ Ներկրվող անվտանգության առումով խիստ խնդրահարույց է և չի ապահովում ԵԱՏՄ իրավական ակտերի և գործող ԳՈՍՏ֊ի պահանջները։ Թռչնաբույծների ասոցիացիա |