ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ
-
9 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովումը կարևոր և հրատապ հիմնախնդիրներից է, որը պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ:
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, լաբորատոր ծառայությունների կատարելագործմամբ և արդիականացմամբ:
Լաբորատորիաների ցանցի ստեղծման մեխանիզմների մշակման վերաբերյալ ծրագրի նախագծի մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 3.1-ին կետի կատարման անհրաժեշտությամբ:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է ստեղծել սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավման և լաբորատորիաների կարողությունների գույքագրման տեսանկյունից խիստ կարևոր լաբորատորիաների ցանց, որը կմիավորի սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող անասնաբուժական և այլ ոլորտների գիտական և մասնավոր լաբորատորիաները՝ ապահովելով լաբորատոր համակարգի գործունեությունը:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի լաբորատոր գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:
-
Discussed
26.12.2023 - 17.01.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 2373
Print