Հիշել նախագիծը

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության ապահովումը կարևոր և հրատապ հիմնախնդիրներից է, որը պահանջում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան լուծումներ: 

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության ոլորտի կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացումը պայմանավորված է ոլորտի օրենսդրության կատարելագործմամբ, սննդի շղթայի բոլոր փուլերում շարունակական վերահսկողության ապահովմամբ, սննդամթերքի լիարժեք վերահսկելիությամբ, սննդամթերքի անվտանգության ոլորտի լաբորատոր կարողությունների զարգացմամբ, լաբորատոր ծառայությունների կատարելագործմամբ և արդիականացմամբ:

Լաբորատորիաների ցանցի ստեղծման մեխանիզմների մշակման վերաբերյալ ծրագրի նախագծի մշակումը պայմանավորված է 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ Կառավարության որոշման N 2 հավելվածի 3.1-ին կետի կատարման անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի նպատակն է ստեղծել սննդամթերքի անվտանգության ոլորտի բարելավման և լաբորատորիաների կարողությունների գույքագրման տեսանկյունից խիստ կարևոր լաբորատորիաների ցանց, որը կմիավորի սննդամթերքի անվտանգության ոլորտին առնչվող անասնաբուժական և այլ ոլորտների գիտական և մասնավոր լաբորատորիաները՝ ապահովելով լաբորատոր համակարգի գործունեությունը:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

 

  Նախագծի  ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կխթանվի սննդամթերքի անվտանգության ոլորտի ախտորոշիչ և լաբորատոր կարողությունների հզորացումը, կբարելավվի  լաբորատոր  գործունեության որակը և նվազագույնի կհասցվի սննդային գործոնով պայմանավորված սպառողների հիվանդությունների առաջացման ռիսկերը:  

 

 

  • Քննարկվել է

    26.12.2023 - 17.01.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2367

Տպել