«ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
8 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- 2023 թվականի N –Ա
ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել հետևյալ անձանց՝
- Հրայր Ալբերտի Գալոյանին (ծնվ.՝ 1997 թվականի օգոստոսի 17-ին, հաշվառման հասցեն՝ ք. Երևան, Տիգրան Մեծի, 36 շ., բն. 78).
- Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին (ծնվ.՝ 1996 թվականի դեկտեմբերի 16-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գետարգել, Հ.Վերդյանի 5 շ., բն. 4).
- Մհեր Կարենի Նաղդալյանին (ծնվ.՝ 1997 թվականի հունիսի 7-ին, հաշվառման հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, գ. Գետիկ, 3 փող., տուն 12):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,
ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հրայր Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմամբ, և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի 2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Կարգի 3-րդ կետի համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:
Քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնումն, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի 3-րդ կետով սահմանված պահանջներին:
- Ակնկալվող արդյունքը.
«Հրայի Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
«Հրայի Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
- Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
22.12.2023 - 08.01.2024
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 1991
Print