Add to favourites

«ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀՐԱՅՐ ԱԼԲԵՐՏԻ ԳԱԼՈՅԱՆԻՆ, ՄԱՔՍԻՄ ԼԻՊԱՐԻՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ,

ՄՀԵՐ ԿԱՐԵՆԻ ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ» ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ  ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հրայր Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  նրանց  գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների  ընդլայնմամբ, և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 89-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները: Կարգի  2-րդ կետով սահմանված են այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում քաղաքացիները ազատվում եմ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:

Կարգի 3-րդ կետի համաձայն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում  տարկետում ստացած,  գիտական աստիճան ունեցող  և Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար:

Քաղաքացիների  կողմից ներկայացված փաստաթղթերի ուսոււմնասիրությունից պարզ է դառնումն, որ դիմած քաղաքացիների փաստաթղթերը համապատասխանում են կարգի  3-րդ կետով սահմանված պահանջներին:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

«Հրայի Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի մի շարք քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:

«Հրայի Ալբերտի Գալոյանին, Մաքսիմ Լիպարիտի Սարգսյանին, Մհեր Կարենի Նաղդալյանին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                                                        

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1.    Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
  • Discussed

    22.12.2023 - 08.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1992

Print