Add to favourites
100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետը (համապատասխանաբար 2-րդ և 3-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել, քանի որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված են «չվացուցակ» և «երթուղու սխեմա» հասկացություները, որոնցով սպառիչ թվարկված է թե ի՞նչ պետք է ներառեն չվացուցակը և երթուղու սխեման։ Չվացուցակում և երթուղու սխեմայում, որոշման նախագծով այլ, լրացուցիչ պահանջների սահմանումը կհակասի օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի և որոշման նախագծի միջև առկա է նաև այլ հակասություն՝ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն պետք է իրականացվի չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով։ Միաժամանակ օրենքը թույլ է տալիս ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման մի քանի տարբերակներ, կարող է լինել նաև համակցված տարբերակ, հետևաբար միայն երկու տարբերակի համար չվացուցակի և երթուղու սխեմայի ձևի սահմանումը կդիտարկվի ոչ հավասարաչափ, այսինքն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի № 1994 որոշմամբ հաստատված կարգով փոխադրողի ընտրության դեպքում կարող է՞ չվացուցակի ձևը լինել այլ։ Չվացուցակների և երթուղու սխեմայի ձևերի սահմանման համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել օրենքում (օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակները և երթուղիների սխեմաները մշակում և հաստատում է դրանց երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան համայնքի ղեկավարը՝ կանոնավոր փոխադրումների ուղեգծերն ու չվացուցակները նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ), նման լիազորություն վերապահելով Կառավարությանը, միաժամանակ սահմանելով միջպետական, միջմարզային և ներմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների ձևերը։ | Չի ընդունվել, քանի որ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքով սահմանված է թե ինչ տեղեկատվություն պետք է պարունակեն երթուղու սխեման և չվացուցակը, սակայն դրանց ձևաչափը չի հաստատվում օրենքով։ | |
2 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | 2. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում, այնինչ «երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը» սահմանվում է չվացուցակով, տե՛ս օրենքում սահմանված «չվացուցակ» հասկացությունը, իսկ «սպասարկման գրաֆիկ»-ը նույն հասկացությամբ սահմանված «ժամանակացույց»-ն է, նույն գաղափարը այլ տերմիններով և տարբեր աղյուսակների միջոցով սահմանելու անհրաժեշտություն չկա, հատկապես, որ դրանք հակասում են օրենքով սահմանված պահանջներին։ Հետևաբար, որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել։ | Չի ընդունվել, քանի որ նախագծի 4-րդ կետով սահմանվւմ է, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիների սխեմաները և չվացուցակները պետք է պարունակեն աղյուսակ 2-ով և աղյուսակ 3-ով նախատեսված տեղեկատվությունը, ինչը չի հակասում <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի պահանջին։ | |
3 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | 3. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից սպասարկելու դեպքում երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է սահմանվի աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան, սակայն աղյուսակ 1-ով չափորոշիչներ սահմանված չեն, նշվածները չափորոշիչներ կդառնան երբ կոնկրետ կսահմանվեն դրանց սահմանաչափերը կամ նախատեսվող պարամետրերը։ Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 2-րդ կետը (համապատասխանաբար 1-ին աղյուսակը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել։ Տեխնիկական բնութագիրը սահմանող «չափորոշիչները» ներկայացված են սպառիչ և նման կերպով «չափորոշիչների» սահմանումը կարող է առաջ բերել համայնքային փոխադրումների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և դրանց շահագործման համար անհրաժեշտ սարք-սարքավումների այլ «չափորոշիչների» սահմանման հնարավոր չլինելուն, նեղացնելով՝ ընտրվող տրանսպորտային միջոցների շրջանակը։ Միաժամանակ այն չի արտացոլում էլեկտրական ավտոբուսներին, ջրածնային վառելիքով շահագործվող ավտոբուսներին, դրանց լիցքավորման կայաններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի մարտի 30-ի N7-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» հրամանի ամբողջական պահանջներին։ Կարծում եմ, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից սպասարկելու դեպքում երթուղիներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է համայնքում հանրային լայն քննարկման առարկա հանդիսանա, քանի որ դրանք հիմնականում պետք է ձեռք բերվեն համայնքային միջոցներով և ծառայություններ մատուցեն համայնքի բնակիչներին։ | Որոշման նախագիծը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երթուղու առանձնահատկություններից ելնելով կնախատեսվի տրանսպորտային միջոցների համապատասխան տեխնիկական բնութագիրը | |
4 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | 4. Ընդհանուր առմամբ որոշման նախագծի հավելվածը ոչ մի առընչություն չունի 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպմանը ներկայացվող պահանջներին, հիմնական հարցերը և խնդիրները մնացել են չկանոնակարգված, դրանք են՝ - 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման ժամանակ փոխադրումներում ներգրավող տրանսպորտային միջոցներին դեղին հիմնագույնի համարանիշների տրամադրման գործընթացը, մասնավորապես՝ ո՞վ պետք է տրամադրի դեղին հիմնագույնի համարանիշների ստացման համար տեղեկանքը։ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի №1994 որոշմամբ սահմանված է, որ մրցույթում հաղթող կազմակերպությանը ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշների և հաշվառման կտրոններ ստանալու վերաբերյալ տեղեկանքը տրամադրում է մրցութային հանձնաժողովը, համաձայն՝ ձևի։ Տվյալ պարագայում ոչ մի կանոնակարգում չկա, այնինչ օրենսդրությամբ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցները պետք է շահագործվեն միայն դեղին հիմնագույնի համարանիշներով։ | Ընդունվել է | Նախագիծը խմբագրվել է |
5 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման ժամանակ օպերատորի արտադրական բազային կամ հավաքակայանին ներկայացվող պահանջները՝ ինչը բխում է ուղևորափոխադրումների անվտանգության և որակի ապահովման պահանջներից։ Մասնավորապես՝ պետք է սահմանվի կայանատեղիի մակերեսը, անհրաժեշտ կահավորանքը, կատարվող աշխատանքների ծավալին համապատասխան մեխանիկների, բուժակների, երթակարգավարների և այլ անհրաժեշտ սպասարկող անձնակազմի թիվը ու նրանց ներկայացվող պահանջները։ | Ավտոմոբիլային տրանսպորտով փոադրումների անվտանգութւյանը ներկայացվող պահանջները սահմանված են <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքով։ | |
6 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի №1994 որոշմամբ փոխադրողի ընտրությունը իրականացնում է մրցութային հանձաժողովը (միջգերատեսչական), տվյալ սկզբունքի կիրառումն ունի նաև ուղևորափոխադրուների անվտանգության և որակի ապահովման կանխարգելիչ մեխանիզմ։ Մրցութային հանձնաժողովը իրականացնում է տրանսպորտային միջոցների, դրանց վարորդների ու հավաքակայանի փաստատղթային, որոշ դեպքերում նաև տրանսպորտային միջոցների փաստացի տվյալ տիպի փոխադրումների անվտանգության և որակի ապահովման համար նախատեսված ուսումնասիրություն, իսկ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պարագայում նշված մեխանիզմը կանոնակարգված չէ և առկա է ռիսկ, որ հնարավոր է որոշումներ ընդունվեն մեկ անձի կողմից։ Աշխատանքներին ներգրավված չէ նաև հասարակական սեկտորը։ Կանոնակարգված չէ նաև օպերատորի կողմից համայնքային երթուղիների սպասարկման ժամկետը։ | Ներկայացված որոշման նախագծով սահմանվում է 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները, որի նպատակը փոխադրումների անվտանգության և որակի ապահովումն է | |
7 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - Տոմսավորման համակարգի ներդրման գործընթացը։ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումներում ներգրավվող ավտոբուսները և միկրոավտոբուսները ձեռք են բերվում համայնքի և Կառավարության ֆինանսական միջոցներով, բայց քանի որ չի գործում էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ, այսինքն առկա չէ ուղևորների հաշվառման և փոխադրավարձի գանձման հստակ համակարգ, ապա առկա է հավաքագրվող գումարների փոշիացման մեծ ռիսկ։ Տոմսային համակարգը միտված է նաև բարձրացնելու փոխադրումների արդյունավետությունը, հիմք ընդունելով՝ համակարգից ստացված կոնկրետ ժամանակահատվածում, ըստ երթուղիների, փոխադրված ուղևորների թվի վերաբերյալ տեղեկատվությունը։ | Երևան քաղաքում ներդրվել է էլեկտրոնային տոմսավորման համակարգը, իսկ հանրապետության տարածքում այն հնարավոր կլինի ներդնել միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո | |
8 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - Երթակարգավարական ծառայությունների թվայնացման համակարգի ձևավորում։ Երթակարգավարական ծառայությունը փաստացի հանդիսանում է կանոնավոր ուղևորափոխադրումների չվացուցակի կառավարման և հսկողությամբ օժտված գործառույթ։ Այսինքն նույն մարմինը իրականացնում է փոխադրում և երթակարգավարական ծառայության մատուցում՝ մարդկային գործոնով պայմանավորված։ | Առաջարկը ներկայացված իրավական ակտի կարգավորման շրջանակներից դուրս է | |
9 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորին ներհամայնքային ավտոբուսային երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հարցը։ Ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկման իրավունքից զրկելու գործընթացը սահմանված է օրենքի 12-րդ հոդվածով, սակայն այն ըստ էության սահմանված է կանոնակարգելու մրցույթային եղանակով ընտրված կազմակերպությանը երթուղու սպասարկման իրավունքից զրկելու գործընթացը և այն կիրառելի չէ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի նկատմամբ։ Հարց է առաջանում, արդյո՞ք 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից օրենքով և ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով նախատեսված խախտումների արձանագրման և դրանք օպերատորի կողմից չվերացնելու դեպքում ի՞նչ պետք է լինի, արդյո՞ք համապատասխան համայնքի ղեկավարը պետք է համայնքային ընկերությանը զրկի երթուղու սպասարկման իրավունքից, երբ տվյալ ընկերությունը, փոխադրումներում ներգրաված տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել համայնքի և ՀՀ կառավարության և (կամ) այլ դոնոր կազմակերպությունների ֆինանսական միջոցներով։ Կարծում եմ, որ ոչ։ Միաժամանակ, օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ավտոբուսային կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այնինչ տվյալ երթուղիները չեն ընտրվել մրցութային եղանակով՝ մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա։ Երթուղային ցանցի ձևավորման՝ օպերատորի միջոցով փոխադրումների իրականացմամբ պայմանավորված կարող է համայնքում ընդհանրապես մրցութային հանձնաժողով չձևավորվի, քանի որ այն չի ունենա որևէ գործառույթ։ Հետևաբար, կարելի է արձանագրել, որ այստեղ նույնպես օպերատորին երթուղու սպասարկման իրավունքից զրկելու գործընթացը կանոնակարգված չէ: Կարծում եմ, որ պետք է կիրառվի այլ գործիքակազմ, միգուցե ոչ թե երթուղու սպասարկման իրավունքից զրկելու, այլ, խախտումները վերացնելու և հաջորդիվ կանխագելելու ուրիշ միջոցառումներ։ Համապատասխան հակակշռի և այլընտրանքի բացակայությունը առաջ է բերելու օրենքով սահմանված պահանջների ոչ լիարժեք կատարմանը կամ համայնքում այնպիսի երթուղային ցանցի շահագործմանը, որը ֆինանսապես ձեռնտու է միայն համայնքապետարանին և օպերատորին, այլ ոչ թե քաղաքացիների տրանսպորտային պահանջարկի բավարարմանը։ | Առաջարկը ներկայացված իրավական ակտի կարգավորման շրջանակներից դուրս է | |
10 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից իրականացվելու դեպքում երթուղիների սպասարկման պայմանագրի կնքման հարցը։ Երթուղիների սպասարկման պայմանագրի կնքման գործընթացը սահմանված է օրենքի 11-րդ հոդվածով, կարծում եմ որ այն կիրառելի չէ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի դեպքում, քանի որ օպերատորը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ ընկերություն է, այն պետք է ունենա կանոնադրություն, ինչը հաստատվում է համայնքի ավագանու կողմից, որով հստակ սահմանվում է ընկերության գործունեության նպատակը և հիմնական տեսակները, համապատասխանաբար լրացուցիչ պայմանագրի կնքումը դառնում է անիմաստ։ Այսինքն համայնքը ինքն իր կողմից ստեղծված ընկերության հետ պետք է կնքի պայմանագիր, այն մասին ինչի համար, որ ստեղծել է այդ ընկերությունը։ | Առաջարկը ներկայացված իրավական ակտի նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է | |
11 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակների և երթուղիների ուղեգծերի հանրայնացման համար սահմանվող դրույթներ։ Ներկայումս քաղաքացիների մոտ առկա է չվացուցակների և երթուղիների ուղեգծերի վերաբերյալ տեղեկատվության պակաս։ Նշված խնդիրը մի կողմից բացասական ազդեցություն է ունենում ուղևորափոխադրումների սպասարկման որակի վրա, մյուս կողմից՝ արդյունավետության։ | Ներկայումս թվայնացվում են կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցերը, որի վերջնական գործարկումից հետո ուղևորները բջջային հավելվածների տեսքով կստանան տեղեկատվություն կանոնավոր երթուղիների վերաբերյալ։ | |
12 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | - Փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության բացակայությունը։ Օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին համապատասխան 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով։ Անհասկանալի է համայնքի ավագանու համար ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի սահմանման համար ի՞նչը պետք է հիմք հանդիսանա։ Հետևաբար, առաջարկում եմ սահմանել փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանությունը, ինչն ուղեցույց կհանդիսանա համայնքի ավագանու համար հաշվարկել փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ ծախսային բոլոր բաղադրիչները և դրանք համադրելով միասնական էլեկտրոնային տոմսային համակարգից ստացված տվյալների (փոխադրված ուղևորների թվի) հետ ստանալ իրականին մոտ փոխադրավարձի ինքնարժեքը։ | Հաշվի առնելով, որ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքի 11-րդ հովածի 10-րդ մասի համաձաայն՝ միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների սպասարկումն իրականացվում է մրցույթի արդյունքով հաղթող ճանաչված օպերատորի կողմից մրցույթի ժամանակ առաջարկված փոխադրավարձով, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով ընտրված օպերատորի կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքերի, երբ երթուղիների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով, հետևաբար օրենսդրությամբ փոխաադրավարձի հաշվարկման միասնական մեթոդաբանություն կիրառելը նպատակահարմար չէ։ | |
13 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | 5. Օրենքը թույլ է տալիս համայնքի ղեկավարին ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման հետևալ տարբերակները՝ մրցութային եղանակով երթուղիների սպասարկումը պատվիրակել մասնավոր ընկերության, ստեղծել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ ընկերություն և դրա միջոցով սպասարկել ներհամայնքային երթուղիները, ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը կազմակերպել գնման գործընթացի միջոցով, իսկ բազմաբնակավայր համայնքների ղեկավարները ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպումը կարող են իրականացնել լիազոր մարմնի միջոցով, կարող է նաև լինել թվարկված կազմակերպման եղանակների համադրում։ Վերը նշվածից հարց է առաջանում, թե ի՞նչ գործոնների հիման վրա պետք է համայնքի ղեկավարը կայացնի որոշում երթուղային ցանցի ձևավորման եղանակի ընտրության վերաբերյալ։ Առաջարկում եմ սահմանել հստակ մեխանիզմ, որի հիման վրա համայնքի ղեկավարը պետք է կայացնի որոշում, վերը թվարկված եղանակների միջև ընտրություն կատարելիս, ինչը հիմք կհանդիսանա համայնքի համար ամենաարդյունավետ եթուղային ցանցի ձևավորմանը։ | Հաշվի առնելով համայնքների խոշորացման արդյունքում համայնքներում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում առկա խնդիրները՝ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքով համայնքներին վերապահվեցին լիազորություններ կանոնավոր ուղևորափոխադրումների ինչպես մրցութային եղանակով կազմակերպման, այնպես էլ՝ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով, կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության կողմից այլընտրանքային տարբերակով։ Ներհամայնքյին կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման տարբերակի ընտրությունը իրականացնում է տվյալ համայնքը՝ հաշվի առնելով առանձնահատկությունները և հնարավորությունները։ | |
14 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 25.12.2023 09:08:35 | Միաժամանակ առաջարկում եմ Նոր տարվա կապակցությամբ «պարգևատրել» սույն որոշման նախագիծը մշակող բոլոր պաշտոնատար անձանց և դրա համար պատասխանատուներին։ Այնպիսի տպավորություն է որ որոշման նախագիծը մշակվել է ուղղակի օրենքի պահանջը կատարելու համար, այն ոչ մի աղերս չունի առկա խնդիրները կանոնակարգելուն։ | Որոշման նախագիծը մշակվել է Երևանի քաղաքաետարանի կողմից |