Add to favourites

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<<———>>——— 2023 թվականի N ————-Ն

 

 

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները՝ համաձայն հավելվածի։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ                                                                                         Ն
Փաշինյան

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

<<———>>———2023թ․

N ———Ն որոշման

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

100 ՏՈԿՈՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1․Սույն կարգով սահմանվում են 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները։

2․ Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից սպասարկելու դեպքում երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը սահմանվում է աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան։

Աղյուսակ 1

№ Հ/Հ

Անվանումը

1

Ընդհանուր պահանջներ՝

-          Շարժակազմի տիպ

-          Շարժակազմի տեսակ

-          Արտադրման տարեթիվ

-          Պահանջվող նորմատիվ իրավական ակտերին համապատասխանություն

1.1

Տեղատարողություն՝

- ընդհանուր տեղատարողություն

- նստատեղերի քանակ

- շարժակազմի սրահում հաշմանդամություն ունեցող անձանց համար կահավորված նստատեղերի քանակ

1.2

Շարժակազմի չափսեր

1.2.1

Չափսեր՝

-          երկարություն, մմ․

-          լայնություն, մմ․

-          բարձրություն, մմ․

1.3

Այլ չափեր

1.3.1

Հատակի բարձրությունը երթևեկելի մասից, մմ

1.3.2

Թույլատրելի առավելագույն քաշը ոչ ավելի, տոննա

1.3.3

Գետնից նվազագույն բարձրությունը ոչ պակաս, մմ-ից

1.3.4

Մոտեցման և հեռացման անկյուններ ոչ պակաս, աստիճան (՛)

2

Շարժիչ

2.1

Շարժիչի տեսակ

2.2

Շարժիչի հզորություն, կՎտ

2.3

Բնապահպանական դաս

2.4

Օգտագործված վառելիքի տեսակ

2.5

Շարժիչի տեղակայման վայրի պահանջներ

2.6

Վառելիքի մատակարարման համակարգի պահանջներ

2.7

Վառելիքի խնայողության պահանջներ

3

Փոխանցման տուփ և ղեկային համակարգ

3.1

Փոխանցման տուփ

3.2

Կամրջակներ

3.3

Ղեկային կառավարման համակարգ

4․

Կախոցներ

5․

Անիվներ

5.1

Անվադողեր

5.2

Անիվներ

6․

Արգելակման համակարգ

6.1

Աշխատանքային ռեժիմի պահանջներ

6.2

Կայանման ռեժիմի պահանջներ

6.3

Պահեստային մասերի պահանջներ

6.4

Օժանդակ պահանջներ

7․

Թափք

7.1.

Դռներ

7.2.

Բռնակներ և ձողեր

7.3․

Թափքի ներկում

7.4․

Ուղևորի կողային դռան շարժիչ մեխանիզմ

8.

Սրահ

8.1

Հատակ

8.2

Ապակիներ՝ դիմապակի, կողային և հետևի ապակիներ

8.3

Սրահի միջնորմ, վարորդի նստատեղի տարանջատում և դռների մուտք

8.4

Էլեկտրոնային ենթակարգավորման սարքավորումների և տեղակայման  համար սահմանված չափորոշիչներ

8.5.

Վարորդին դուռը բացելու ազդանշան տալու սեղմակոճակ

8.6.

Հաշմանդամություն ունեցող անձանց նստեցման-իջեցման մուտքի մատչելիության ապահովում

8.7

Ուղևորների տեղեկատվական համակարգ

8.8

Ուղևորների նստատեղեր

8.9

Վարորդի խցիկ և աշխատանքային վայր

9.

Տաքացման, հովացման և օդափոխության համակարգեր

9.1

Նախնական տաքացում և ներքին ջեռուցման համակարգ

9.2

Օդորակիչ և ջեռուցման համակարգ

10.

Էլեկտրասարքավորումներ

10.1.

Ցանցում անվանական լարումը, Վ

10.2.

Վերալիցքավորվող մարտկոցներ

11.

Էլեկտրոնային համակարգեր

12

Հակահրդեհային համակարգ

12․1

Սրահում

12․2

Վարորդի խցիկում

13

Հետին տեսանելիության հայելի

14

Քարշակ սարք

15

Շարժակազմի գույնը՝ ըստ RAL կատալոգի

 

3․ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների սխեմաները և չվացուցակները պետք է պարունակեն աղյուսակ 2-ով և աղյուսակ 3-ով նախատեսված  տեղեկատվությունը։

4․ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում։

Աղյուսակ 2

№ (ID) Երթուղի

 
 

Տրանսպորտային միջոցների նախատեսված քանակ

 
 

Տրանսպորտային միջոցների նվազագույն քանակ

 
 

Երթուղու ուղեգիծ

 
 

Սկզբնակետ

 
 

Վերջնակետ

 
 

Երթուղու ուղեգծի երկարություն (կմ)

 
 

Երթուղու ուղեգիծ

 

 
 

Հետադարձ երթուղու ուղեգիծ

 

 
 

Շրջանաձև երթուղու ուղեգիծ

 

 
 

 

Աղյուսակ 3

№ (ID) Կանգառի կետեր

Կանգառի կետերի անվանումը

Երթուղու լայնության կոորդինատներ

Երթուղու երկարության կոորդինատներ

Երթուղու կուտակային երկարությունը, կմ

Կանգառների միջև հեռավորությունը, կմ

 
 
 
 
 
 
 
 

1

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

23

Շրջադարձ

 

 

 

 

 

 

Աղյուսակ 4

Ժամանակացույցի տեսակը (ID)

Օրվա Ժամեր

Երթուղու ուղղություն

Հակադարձ ուղղություն

 

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

Երթերի քանակ

Ժամանակահատվածը նախորդ մեքենայի մեկնումից հետո (րոպե)

 
 
 
 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Երթերի քանակ

 

 

 

 

 

 

Աղյուսակ 5

Տարեթիվ

Ավտոբուսային կիլոմետրերի նվազագույն քանակ (կմ)

Ավտոբուսային կիլոմետրերի առավելագույն քանակ (կմ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    14.12.2023 - 29.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2257

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

Միաժամանակ առաջարկում եմ Նոր տարվա կապակցությամբ «պարգևատրել» սույն որոշման նախագիծը մշակող բոլոր պաշտոնատար անձանց և դրա համար պատասխանատուներին։ Այնպիսի տպավորություն է որ որոշման նախագիծը մշակվել է ուղղակի օրենքի պահանջը կատարելու համար, այն ոչ մի աղերս չունի առկա խնդիրները կանոնակարգելուն։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

5. Օրենքը թույլ է տալիս համայնքի ղեկավարին ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման հետևալ տարբերակները՝ մրցութային եղանակով երթուղիների սպասարկումը պատվիրակել մասնավոր ընկերության, ստեղծել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ ընկերություն և դրա միջոցով սպասարկել ներհամայնքային երթուղիները, ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը կազմակերպել գնման գործընթացի միջոցով, իսկ բազմաբնակավայր համայնքների ղեկավարները ներհամայնքային երթուղային ցանցն սպասարկող օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպումը կարող են իրականացնել լիազոր մարմնի միջոցով, կարող է նաև լինել թվարկված կազմակերպման եղանակների համադրում։ Վերը նշվածից հարց է առաջանում, թե ի՞նչ գործոնների հիման վրա պետք է համայնքի ղեկավարը կայացնի որոշում երթուղային ցանցի ձևավորման եղանակի ընտրության վերաբերյալ։ Առաջարկում եմ սահմանել հստակ մեխանիզմ, որի հիման վրա համայնքի ղեկավարը պետք է կայացնի որոշում, վերը թվարկված եղանակների միջև ընտրություն կատարելիս, ինչը հիմք կհանդիսանա համայնքի համար ամենաարդյունավետ եթուղային ցանցի ձևավորմանը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

25.12.2023

- Փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանության բացակայությունը։ Օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին համապատասխան 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումն իրականացվում է տվյալ համայնքի ավագանու սահմանած փոխադրավարձով։ Անհասկանալի է համայնքի ավագանու համար ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի սահմանման համար ի՞նչը պետք է հիմք հանդիսանա։ Հետևաբար, առաջարկում եմ սահմանել փոխադրավարձի հաշվարկի մեթոդաբանությունը, ինչն ուղեցույց կհանդիսանա համայնքի ավագանու համար հաշվարկել փոխադրումների իրականացման համար անհրաժեշտ ծախսային բոլոր բաղադրիչները և դրանք համադրելով միասնական էլեկտրոնային տոմսային համակարգից ստացված տվյալների (փոխադրված ուղևորների թվի) հետ ստանալ իրականին մոտ փոխադրավարձի ինքնարժեքը։

See more