ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1․Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.
2022 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին, կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման դրույթներում կատարվել են օրենսդրական փոփոխություններ: Մասնավորապես՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով։
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 15-րդ մասով նախատեսվել է, որ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Հաշվի առնելով նշված պահանջը մշակվել է «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
Ներկայացվող որոշման նախագծով սահմանվում են
2․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Երևանի քաղաքապետարան։
3․Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
4․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:
5․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է: