Add to favourites

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    14.12.2023 - 29.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2032

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

Ընդհանուր առմամբ որոշման նախագծի հավելվածը ոչ մի առընչություն չունի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպմանը ներկայացվող պահանջներին, հիմնական հարցերը և խնդիրները մնացել են չկանոնակարգված, դրանք հիմնականում, մեր կողմից ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ տրամադրված դիրքորոշմամբ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

3. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է սահմանվի աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան, սակայն աղյուսակ 1-ով չափորոշիչներ սահմանված չեն, նշվածները չափորոշիչներ կդառնան երբ կոնկրետ կսահմանվեն դրանց սահմանաչափերը կամ նախատեսվող պարամետրերը։ Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետը (համապատասխանաբար 1-ին աղյուսակը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել։ Տեխնիկական բնութագիրը սահմանող «չափորոշիչները» ներկայացված են սպառիչ և նման կերպով «չափորոշիչների» սահմանումը կարող է առաջ բերել համայնքային փոխադրումների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և դրանց շահագործման համար անհրաժեշտ սարք-սարքավումների այլ «չափորոշիչների» սահմանման հնարավոր չլինելուն, նեղացնելով՝ ընտրվող տրանսպորտային միջոցների շրջանակը։ Միաժամանակ այն չի արտացոլում էլեկտրական ավտոբուսներին, ջրածնային վառելիքով շահագործվող ավտոբուսներին, դրանց լիցքավորման կայաններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի մարտի 30-ի N7-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» հրամանի ամբողջական պահանջներին։ Կարծում եմ, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է համայնքում հանրային լայն քննարկման առարկա հանդիսանա։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

26.12.2023

2. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 5-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում, այնինչ «երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը» սահմանվում է չվացուցակով, տե՛ս օրենքում սահմանված «չվացուցակ» հասկացությունը, իսկ «սպասարկման գրաֆիկ»-ը նույն հասկացությամբ սահմանված «ժամանակացույց»-ն է, նույն գաղափարը այլ տերմիններով և տարբեր աղյուսակների միջոցով սահմանելու անհրաժեշտություն չկա, հատկապես, որ դրանք հակասում են օրենքով սահմանված պահանջներին։ Հետևաբար, որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել։

See more