Add to favourites

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 26.12.2023 07:36:20 Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ որոշման նախագիծ) վերաբերյալ. 1. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 2-րդ և 3-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել, քանի որ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) սահմանված են «չվացուցակ» և «երթուղու սխեմա» հասկացություները, որոնցով սպառիչ թվարկված է թե ի՞նչ պետք է ներառեն չվացուցակը և երթուղու սխեման։ Չվացուցակում և երթուղու սխեմայում, որոշման նախագծով այլ, լրացուցիչ պահանջների սահմանումը կհակասի օրենքով սահմանված պահանջներին։ Օրենքի և որոշման նախագծի միջև առկա է նաև այլ հակասություն՝ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն պետք է իրականացվի չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա, իսկ ներհամայնքային երթուղիներում՝ սահմանված ուղեգծով։ Միաժամանակ օրենքը թույլ է տալիս ներհամայնքային երթուղային ցանցի ձևավորման մի քանի տարբերակներ, կարող է լինել նաև համակցված տարբերակ, հետևաբար միայն երկու տարբերակի համար չվացուցակի և երթուղու սխեմայի ձևի սահմանումը կդիտարկվի ոչ հավասարաչափ, այսինքն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի № 1994 որոշմամբ հաստատված կարգով փոխադրողի ընտրության դեպքում կարող է՞ չվացուցակի ձևը լինել այլ։ Չվացուցակների և երթուղու սխեմայի ձևերի սահմանման համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություն կատարել օրենքում, նման լիազորություն վերապահելով Կառավարությանը, միաժամանակ սահմանելով միջպետական, միջմարզային և ներմարզային երթուղիների չվացուցակների և սխեմաների ձևերը։ Չի ընդունվել, քանի որ <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> օրենքով սահմանված է թե ինչ տեղեկատվություն պետք է պարունակեն երթուղու սխեման և չվացուցակը, սակայն դրանց ձևաչափը չի հաստատվում օրենքով։
2 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 26.12.2023 07:36:20 2. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 5-րդ կետով սահմանվում է, որ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը սահմանվում է աղյուսակ 4-ում, իսկ երթուղիների սպասարկման գրաֆիկի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը՝ աղյուսակ 5-ում, այնինչ «երթերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը» սահմանվում է չվացուցակով, տե՛ս օրենքում սահմանված «չվացուցակ» հասկացությունը, իսկ «սպասարկման գրաֆիկ»-ը նույն հասկացությամբ սահմանված «ժամանակացույց»-ն է, նույն գաղափարը այլ տերմիններով և տարբեր աղյուսակների միջոցով սահմանելու անհրաժեշտություն չկա, հատկապես, որ դրանք հակասում են օրենքով սահմանված պահանջներին։ Հետևաբար, որոշման նախագծով հաստատվող հավելվածի 4-րդ կետը (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ աղյուսակները) անհրաժեշտ է հանել։
3 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 26.12.2023 07:36:20 3. Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետով սահմանվում է, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է սահմանվի աղյուսակ 1-ում նախատեսված չափորոշիչներին համապատասխան, սակայն աղյուսակ 1-ով չափորոշիչներ սահմանված չեն, նշվածները չափորոշիչներ կդառնան երբ կոնկրետ կսահմանվեն դրանց սահմանաչափերը կամ նախատեսվող պարամետրերը։ Որոշման նախագծով հաստատվող հավելվածի 3-րդ կետը (համապատասխանաբար 1-ին աղյուսակը) անհրաժեշտ է հանել, քանի որ այն կարող է միայն խորհրդատվական բնույթ կրել։ Տեխնիկական բնութագիրը սահմանող «չափորոշիչները» ներկայացված են սպառիչ և նման կերպով «չափորոշիչների» սահմանումը կարող է առաջ բերել համայնքային փոխադրումների համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և դրանց շահագործման համար անհրաժեշտ սարք-սարքավումների այլ «չափորոշիչների» սահմանման հնարավոր չլինելուն, նեղացնելով՝ ընտրվող տրանսպորտային միջոցների շրջանակը։ Միաժամանակ այն չի արտացոլում էլեկտրական ավտոբուսներին, ջրածնային վառելիքով շահագործվող ավտոբուսներին, դրանց լիցքավորման կայաններին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի մարտի 30-ի N7-Ն «Հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտային համակարգի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների հարմարեցման ծրագրի հիմնական սկզբունքներն ու լրացուցիչ պահանջները հաստատելու մասին» հրամանի ամբողջական պահանջներին։ Կարծում եմ, որ ներհամայնքային կանոնավոր փոխադրումների երթուղիներում ներգրավվող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագիրը պետք է համայնքում հանրային լայն քննարկման առարկա հանդիսանա։ Տեխնիկական բնութագրերով սահմանվող չափորոշիչները պետք է սահմանվեն յուրաքանչյուր երթուղու առանձնահատկություններից ելնելով, իսկ անհրաժեշտ պարամետրերը սահմանվում են ներկայացված որոշման նախագծով։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի պաշտոնական կայքով։
4 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 26.12.2023 07:36:20 Ընդհանուր առմամբ որոշման նախագծի հավելվածը ոչ մի առընչություն չունի ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպմանը ներկայացվող պահանջներին, հիմնական հարցերը և խնդիրները մնացել են չկանոնակարգված, դրանք հիմնականում, մեր կողմից ներկայացված են Հայաստանի Հանրապետության կառավարության «100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ տրամադրված դիրքորոշմամբ։ Որոշման նախագիծը քննարկման փուլում է, որի արդյունքում այն կլրամշակվի և կկանոնակարգվեն հիմնական խնդիրներ ու հարցերը։