Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                   ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            2023  թվականի  —————— -ի   N -  Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ  ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ  ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 4․1-րդ հոդվածի  1-ին մասի 3․3-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1․ Հաստատել  Հայաստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցող և գործող աղբավայրերի շահագործման, բարեկարգման և փակման նվազագույն նորմերը՝ համաձայն հավելվածի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

            ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                             ՎԱՐՉԱՊԵՏ                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

Երևան     

 

  • Discussed

    20.11.2023 - 05.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1683

Print

Related documents / links

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Սույն նախագծի հարգելի հեղինակներ, չեմ կիսում ձեր այն դիրքորոշումը, թե էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումն ու մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական և վտանգավոր ներգործության նվազեցումը վերաբերում են ձեր նախարարությանը, եթե այն դիտարկվում է աղբավայրում։ Սրանք ՀՀ օրենսդրությամբ վերապահված են առողջապահության և շրջական միջավայրի նախարարություններին, ինչը ենթադրում է, որ դուք չպիտի լինեիք սույն նախագծի հեղինակները, կամ պետք է, որ Կառավարության որոշմամբ ստեղծված լիներ միջգերատեսչական հանձնախումբ։ Այնուամենայնիվ, եթե պնդում եք ձեր տեսակետը և ակնկալում եք, որ սույն նախագծը ստանա ՀՀ կառավարության որոշման կարգավիճակ, ապա առաջարկում եմ որոշ կետերի վերախմբագրում։ Ուրեմն ՝ << 31. Աղբավայրի շահագործումն իրականացվում է ստորև ներկայացվող սխեմայով նկարագրված գործողություններին համապատասխան>>։ Այստեղ յուրաքանչյուր պայման ենթակա է լրացուցիչ պարզաբանման, որոշակիության սկզբունքի համաձայն՝ օրինակ․ ինչպես և ինչով պետք է թափոնների շերտերի հարթեցվեն ու տոփանվեն, ձեռքո՞վ, թե որևէ մեքենայացված եղանակով։ Ձեռքով այլ գործընթաց է, որը ենթադրում է մանրամասն նկարագրություն, թե ո՞վ, ի՞նչ նյութով, ի՞նչ հաստության շերտով, ի՞նչ ժամանակահատվածում և այլն, մեքենայացված գործընթացը ենթադրում է այլ գործողություններ։ Կամ մեկ այլ պահանջ՝ աղբավայրից դուրս եկող մեքենաների անիվների մաքրում, ինչպե՞ս, ո՞վ, ի՞նչ նյութերով, ի՞նչ պարբերականությամբ և կամ մեկ այլ՝ աղբավայրի սանիտարական գոտու մաքրության ապահովման ձևակերպած պահանջը, որը նույնպես ենթադրում է մանրամանսն նկարագրություն։

Թաթուլ Ստեփանյան

22.11.2023

<<2. Սույն նվազագույն նորմերը սահմանվում են էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։>> Խնդրում եմ տեղեկացրեք, թե որքանով է այս նպատակը համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրական լիազորություններին։

See more