Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՂԲԱՎԱՅՐԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՓԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով առաջարկվում է սահմանել հանրապետության տարածքում առկա  գործող աղբավայրերի և աղբանոցների բարեկարգման, շահագործման  և փակման նվազագույն նորմերը՝ նպատակաուղղված էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովմանը, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցմանն ու չեզոքացմանը։

  • Discussed

    20.11.2023 - 05.12.2023

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1678

Print

Suggestions

Թաթուլ Ստեփանյան

26.11.2023

Սույն նախագծի հարգելի հեղինակներ, չեմ կիսում ձեր այն դիրքորոշումը, թե էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումն ու մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական և վտանգավոր ներգործության նվազեցումը վերաբերում են ձեր նախարարությանը, եթե այն դիտարկվում է աղբավայրում։ Սրանք ՀՀ օրենսդրությամբ վերապահված են առողջապահության և շրջական միջավայրի նախարարություններին, ինչը ենթադրում է, որ դուք չպիտի լինեիք սույն նախագծի հեղինակները, կամ պետք է, որ Կառավարության որոշմամբ ստեղծված լիներ միջգերատեսչական հանձնախումբ։ Այնուամենայնիվ, եթե պնդում եք ձեր տեսակետը և ակնկալում եք, որ սույն նախագծը ստանա ՀՀ կառավարության որոշման կարգավիճակ, ապա առաջարկում եմ որոշ կետերի վերախմբագրում։ Ուրեմն ՝ << 31. Աղբավայրի շահագործումն իրականացվում է ստորև ներկայացվող սխեմայով նկարագրված գործողություններին համապատասխան>>։ Այստեղ յուրաքանչյուր պայման ենթակա է լրացուցիչ պարզաբանման, որոշակիության սկզբունքի համաձայն՝ օրինակ․ ինչպես և ինչով պետք է թափոնների շերտերի հարթեցվեն ու տոփանվեն, ձեռքո՞վ, թե որևէ մեքենայացված եղանակով։ Ձեռքով այլ գործընթաց է, որը ենթադրում է մանրամասն նկարագրություն, թե ո՞վ, ի՞նչ նյութով, ի՞նչ հաստության շերտով, ի՞նչ ժամանակահատվածում և այլն, մեքենայացված գործընթացը ենթադրում է այլ գործողություններ։ Կամ մեկ այլ պահանջ՝ աղբավայրից դուրս եկող մեքենաների անիվների մաքրում, ինչպե՞ս, ո՞վ, ի՞նչ նյութերով, ի՞նչ պարբերականությամբ և կամ մեկ այլ՝ աղբավայրի սանիտարական գոտու մաքրության ապահովման ձևակերպած պահանջը, որը նույնպես ենթադրում է մանրամանսն նկարագրություն։

Թաթուլ Ստեփանյան

22.11.2023

<<2. Սույն նվազագույն նորմերը սահմանվում են էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովման, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա աղբավայրերի բացասական և վտանգավոր ներգործության նվազեցման ու չեզոքացման նպատակով։>> Խնդրում եմ տեղեկացրեք, թե որքանով է այս նպատակը համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրական լիազորություններին։

See more