ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
----------- 2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշման հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի 17-րդ կետի 17.5 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի ««2021-2025 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը և իմունականխարգելման ազգային ծրագրի գերակա միջոցառումների ցանկը» պետական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 2129-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Որոշման Հավելված N 1-ի 2-րդ բաժնի «Պատվաստումների ազգային օրացույցը» շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի.
2) Որոշման Հավելված N 1-ը 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 64.1-ին կետով.
«64.1 Ջրծաղիկի դեմ պատվաստումներն իրականացվում են՝
1) ջրծաղիկի դեմ պատվաստումները կատարվում են 2 դեղաչափ, առաջին դեղաչափը կատարվում է 12 ամսական երեխաներին, երկրորդ դեղաչափը՝ 4-6 տարեկան երեխաներին.
2) նախազորակոչային և զորակոչային տարիքի չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
3) չպատվաստված անձինք ստանում են 2 դեղաչափ՝ առնվազն 4 շաբաթ ընդմիջումով.
4) համաճարակաբանական ցուցումով կարող են իրականացվել լրացուցիչ պատվաստումներ՝ առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».
3) Որոշման Հավելված N 1-ի 68-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) նախազորակոչային և զորակոչային տարիքում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումը կատարվում է միանվագ՝ 1 դեղաչափ: Տվյալ տարիքին համապատասխան դեղաչափը կարող է փոխվել պատվաստանյութին ուղեկցող հրահանգին համապատասխան.».
4) Որոշման Հավելված N 1-ը 70-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 70.1-ին կետով.
«70.1 Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են՝ ռիսկի խմբերի շրջանում: Ռիսկի խմբերը սահմանվում են առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
12.10.2023 - 27.10.2023
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3125
Print