«ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 551 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
2 - Disagree
«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան սահմանված դեպքերում անձնական օգտագործման ապրանքները երկաթուղային տրանսպորտով փոխադրելիս՝ դրանց հետ կապված մաքսային գործառնությունները կարող են իրականացվել ուղևորատար գնացքների ընթացուղում: Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տրանսպորտային միջոցներով, բացառությամբ նավերի և օդանավերի, տեղափոխելու դեպքում մաքսային մարմիններն այդ անձանց հնարավորություն են տալիս իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց այդ տրանսպորտային միջոցներից հեռանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը պահպանելու համար:
«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով երթևեկող ուղևորների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առանց տրանսպորտային միջոցը լքելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը լքելու նպատակը Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահպանումն է: Մաքսային գործառնությունների՝ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու իրականացման հերթականությունը սահմանում է Կառավարությունը:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 15․05․2002թ․ N551 որոշմամբ սահմանված է ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը՝ միայն ՀՀ ժամանաող ուղևորների համար, որով նախատեսված դրույթները ներկայումս արդիական չեն։
-
Discussed
08.09.2023 - 23.09.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2107
Print