«ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 551 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Agree
-
2 - Disagree
Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝
1) երկաթուղային տրանսպորտային միջոցի ընթացուղում մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների ընդհանուր կարգավորումները․
2) երկաթուղային փոխադրողի և մաքսային մարմինների համագործակցությանն առնչվող կարգավորումները՝ մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ։
3) մաքսային գործառնությունների իրականացման ժամանակ անձանց, փոխադրողի և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների հաջորդականությունը։
Նախագծի նախատեսվում է նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 15․05․2002թ․ N551 որոշումը՝ դրանում ներառված նորմերի արդիական չլինելու հանգամանքով պայմանավորված։
-
Discussed
08.09.2023 - 23.09.2023
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2085
Print