Հիշել նախագիծը

«ԱՌԱՆՑ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ԼՔԵԼՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 551 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11․04․2017թ․ պայմանագրի հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատաս­խան սահմանված դեպքերում անձնական օգտագործման ապրանքները երկաթուղային տրանս­պորտով փոխադրելիս՝ դրանց հետ կապված մաքսային գործառնությունները կարող են իրականացվել ուղևորատար գնացքների ընթացուղում: Ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով անձնական օգտագործման ապրանքները տրանսպոր­տային միջոցներով, բացառությամբ նավերի և օդանավերի, տեղափոխելու դեպքում մաքսային մարմիններն այդ անձանց հնարավորություն են տալիս իրականացնելու մաքսային գործառնություններ՝ առանց այդ տրանսպորտային միջոցներից հեռանալու, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերն ու ակտերը պահպանելու համար:

«Մաքսային կարգավորման մասին» օրենքի 174-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ երկաթուղային տրանսպորտով երթևեկող ուղևորների նկատմամբ մաքսային գործառնությունները կատարվում են առանց տրանսպորտային միջոցը լքելու, բացառությամբ այն դեպքերի, երբ տրանսպորտային միջոցը լքելու նպատակը Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պահպանումն է: Մաքսային գործառնությունների՝ առանց երկաթուղային տրանսպորտային միջոցը լքելու իրականացման հերթականությունը սահմանում է Կառավարությունը:

Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 15․05․2002թ․ N551 որոշմամբ սահմանված է ֆիզիկական անձանց կողմից միջպետական հաղորդակցության մարդատար գնացքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման և այդ ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության ու մաքսային ձևակերպումների իրականացման կարգը՝ միայն ՀՀ ժամանաող ուղևորների համար, որով նախատեսված դրույթները ներկայումս արդիական չեն։

  • Քննարկվել է

    08.09.2023 - 23.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2090

Տպել