Add to favourites

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի ա) պարբերությունում  «իրականացման,» բառից հետո լրացնել «ինչպես նաև վերահսկողության» բառերը: 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի զ) պարբերությունում  «այդ թվում` հրդեհային անվտանգության» բառերից հետո լրացնել «ապահովման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև» բառերը: 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Փրկարար ծառայությունը Ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմին է։»: 

Հոդված 4. Օրենքի  8-րդ հոդվածի՝

  • վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Հակահրդեհային նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները»,

  • 1-ին մասում «հակահրդեհային նորմատիվ» բառերից հետո լրացնել «իրավական ակտերը, ինչպես նաև նորմատիվ» բառերը,
  • 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «Հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ։»,

  • 3-րդ մասում «հրդեհային անվտանգության» բառերից հետո լրացնել «նորմատիվ իրավական ակտերով, նորմատիվ փաստաթղթերով, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտներով» բառերը: 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝               «1․ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է  Փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը՝ հաշվառվող տեղեկատվությանը։ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա) պարբերությունում և Օրենքի ամբողջ տեքստում «Պետական հակահրդեհային ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով: 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի՝

  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

Փրկարարական ծառայողները կրում են տարբերանշաններ և համազգեստ, իսկ           տեսչական մարմնի աշխատակիցները՝ տարբերանշաններ՝ սահմանված Հայաստանի  Հանրապետության Կառավարության կողմից:

  • 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

  Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը: 

  Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի՝

  • 1-ին մասում «ստորաբաժանումներն» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով։ 

   Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝

  • 1-ին մասից, 2-րդ մասից և 2-րդ մասի 2-րդ կետիցև 7-րդ մասից հանել «հսկողությունը և» բառերը:
  • 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթը, որպես հսկողական, իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները»:

  • 5-րդ մասը շարադրել հետևալ խմբագրությամբ՝

«Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթը, որպես հսկողական,  իրականացնում են նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչները կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ տեսչական մարմինը»:

  • 6-րդ մասից հանել «որոշումները» բառը:
  • 8-րդ մասից հանել «և կայացվող որոշումների» բառերը,
  • լրացնել 12-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է համապատասխան պետական մարմինը: 

Հոդված 10. Օրենքի 20.1 հոդվածի 4-րդ մասից հանել «վերադասության կարգով» բառերը: 

  Հոդված 11. Օրենքի 20.1 հոդվածի 1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված՝ սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ՝ կարգադրագիր  (այսուհետ՝ սահմանափակող ակտ):»: 

  Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի  գ) պարբերությունում «վերահսկողության» բառը փախարինել «հսկողության» բառով: 

  Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «հրդեհային հսկողության մարմինների» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերը: 

  Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի  ա) պարբերությունում հանել «,որոշումները» բառը: 

  Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի՝

  • 1-ին մասի գ) պարբերությունում «հսկողության մարմիններից» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից» բառեը:
  • 2-րդ մասի գ) պարբերությունում «հսկողության մարմինների» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերը: 

  Հոդված 16․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    30.08.2023 - 15.09.2023

  • Type

    Law

  • Area

    Inspection system

  • Ministry

    Office of the Prime Minister

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2308

Print

Related documents / links