«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հրդեհային անվտանգության մասին» 2001 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-176 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի ա) պարբերությունում «իրականացման,» բառից հետո լրացնել «ինչպես նաև վերահսկողության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի զ) պարբերությունում «այդ թվում` հրդեհային անվտանգության» բառերից հետո լրացնել «ապահովման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Փրկարար ծառայությունը Ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմին է։»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝
- վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հակահրդեհային նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները»,
- 1-ին մասում «հակահրդեհային նորմատիվ» բառերից հետո լրացնել «իրավական ակտերը, ինչպես նաև նորմատիվ» բառերը,
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հրդեհային անվտանգության նորմատիվ իրավական ակտերը, նորմատիվ փաստաթղթերը, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտները նախապես համաձայնեցվում են պետական հրդեհային հսկողության մարմինների և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի հետ։»,
- 3-րդ մասում «հրդեհային անվտանգության» բառերից հետո լրացնել «նորմատիվ իրավական ակտերով, նորմատիվ փաստաթղթերով, ինչպես նաև հրդեհային անվտանգության պահանջները սահմանող ստանդարտներով» բառերը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «1․ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումը կատարում է Փրկարար ծառայությունը՝ ապահովելով Տեսչական մարմնի հասանելիությունը՝ հաշվառվող տեղեկատվությանը։ Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի ա) պարբերությունում և Օրենքի ամբողջ տեքստում «Պետական հակահրդեհային ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով:
Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի՝
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Փրկարարական ծառայողները կրում են տարբերանշաններ և համազգեստ, իսկ տեսչական մարմնի աշխատակիցները՝ տարբերանշաններ՝ սահմանված Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից:
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
Տեսչական մարմինն իրականացնում է պետական վերահսկողություն հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև նորմատիվ փաստաթղթերի պահանջների պահպանման նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կատարում է ստուգումներ, կիրառում է վարչական պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների ձևերը սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը: Հրդեհների և տեխնիկական անվտանգության վերաբերյալ գործերով դեպքի վայրի պահպանությունն իրականացնում է Ներքին գործերի նախարարությունը:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «ստորաբաժանումներն» բառը փոխարինել «ստորաբաժանումները» բառով։
Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի՝
- 1-ին մասից, 2-րդ մասից և 2-րդ մասի 2-րդ կետիցև 7-րդ մասից հանել «հսկողությունը և» բառերը:
- 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթը, որպես հսկողական, իրականացնում են համապատասխանաբար այդ մարմինները»:
- 5-րդ մասը շարադրել հետևալ խմբագրությամբ՝
«Դիվանագիտական և հյուպատոսական մարմինների օբյեկտներում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված գործառույթը, որպես հսկողական, իրականացնում են նշված հիմնարկների պաշտոնական ներկայացուցիչները կամ բացառապես վերջիններիս գրավոր պահանջի հիման վրա՝ տեսչական մարմինը»:
- 6-րդ մասից հանել «որոշումները» բառը:
- 8-րդ մասից հանել «և կայացվող որոշումների» բառերը,
- լրացնել 12-րդ մասով հետևյալ բովանդակությամբ՝ «Անտառներում, ստորգետնյա հանքերում, երկաթուղային և օդային տրանսպորտում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողությունն իրականացնում է համապատասխան պետական մարմինը:
Հոդված 10. Օրենքի 20.1 հոդվածի 4-րդ մասից հանել «վերադասության կարգով» բառերը:
Հոդված 11. Օրենքի 20.1 հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար անմիջականորեն և ուղղակի սպառնալիք ստեղծող իրադրությունները վերացնելուն ուղղված՝ սույն օրենքով սահմանված իր լիազորությունների (գործառույթների) արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով տեսչական մարմինն իրավասու է կայացնելու որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտ՝ կարգադրագիր (այսուհետ՝ սահմանափակող ակտ):»:
Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի գ) պարբերությունում «վերահսկողության» բառը փախարինել «հսկողության» բառով:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «հրդեհային հսկողության մարմինների» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերը:
Հոդված 14. Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի ա) պարբերությունում հանել «,որոշումները» բառը:
Հոդված 15. Օրենքի 31-րդ հոդվածի՝
- 1-ին մասի գ) պարբերությունում «հսկողության մարմիններից» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնից» բառեը:
- 2-րդ մասի գ) պարբերությունում «հսկողության մարմինների» բառերից հետո լրացնել «և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերը:
Հոդված 16․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
30.08.2023 - 15.09.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2306
Տպել