Add to favourites

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ՈԼՈՐՏԻ ՈԼՈՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՓԱՌԱՏՈՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Nane Mikaelyan 28.08.2023 18:15:15 Շատ ողջունելի է այս գործընթացը, սակայն խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞ւ է կինոարվեստի FIAPF փառատոների ցանկը խմբագրվել: Ա դասի փառատոները 14-ն են: Կինոարվեստի ոլորտում հստակ սահմանված է փառատոների ցանկ, որոնք կշիռ ունեն այս բնագավառում: Ի՞նչ հիմունքներով է ԿԳՄՍ նախարարությունը իրեն իրավունք վերապահել խմբագրել համաշխարհային կազմակերպության ցանկը և դարձնել 11 փառատոն: Էլ չեմ ասում հաջորդ դասի փառատոների մասին: ԱԳՆ-ի հետ խորհրդակցե՞լ եք ու որոշել, որ այս երկրների հետ ենք ընդլայնում համագործակցությունը: Իմ առաջարկն է ընդունել FIAPF-ի փառատոների ամբողջական ցուցակը: Այնպիսի խտրականություն է արվել, կարծես ամեն օր այս փառատոների անվանակարգում ենք հայտնվում ու մրցանակ ստանում, որ վախենում եք ՀՀ բյուջեն վերջանա: Շնորհակալություն: Հարգելի տիկին Միքայելյան: Իրավացի եք, ՖԻԱՊՖԻ Ա դասի փառատոները 14-ն են, սակայն շրջանառվող ցանկում ընդգրկված են ոչ բոլորը: Քննարկումների արդյունքում, ցանկում ընդգրկվել են առավել ճանաչվածները: Նմանատիպ մոտեցումը կիրառվել է ոչ միայն կինոոլորտի, այլև մշակույթի մյուս բնագավառների՝ մասնավորապես երաժշտարվեստի և հատկապես վոկալ արվեստի նկատմամբ:
2 Lala Paytyan 01.09.2023 23:22:53 Նախաձեռնությանը կողմ եմ, բայց բովանդակությանը դեմ: Կինոփառատոների ցուցակը խմբագրման կարիք ունի, ավելի ճիշտ վերականգնման կարիք ունի: Այս կինոփառատոներ շատ դժվար է ընդգրկվել և մի տեսակ քձիբություն եք դրսեվորում նման խմբագրումով: Նման ցուցակը ընդունելի է եթե ԱԳՆ-ն իր դիրքորոշումն է տվել այս երկրների հետ հարաբերությունների խորացմանը: Եթե նման խոչընդոտ չկա, ապա խնդրում եմ վերականգնել ՖԻԱՊՖԻ ցուցակը: Առայժմ դեմ եմ դրել: Հարգելի տիկին Փայտյան: Շնորհակալություն Ձեր դիտարկման համար: Իրավացի եք, ցանկում, ՖԻԱՊՖԻ ոչ բոլոր փառատոներն են ընդգրկված: Սակայն նմանատիպ մոտեցումը կիրառվել է մշակույթի բոլոր ոլորտների նկատմամբ: Քննարկումների արդյունքում, ցանկում ընդգրկվել են առավել ճանաչվածները:
3 ՕնՕֆֆ Ստուդիա 06.09.2023 12:03:27 Նախագիծը ողջունելի է և միանշանակ կողմ եմ նման խրախուսական միջոցներին մշակույթային ոլորտում։ Սակայն ինչպես բոլորը, այնպես էլ ես դեմ եմ կինոարվեստի փառատոնների ընտրության հարցում․․ Նախ ասեմ, որ անտեսվել է անիմացիոն ոլորտը և շեշտը դրվել է միայն խաղարկային և դոկումենտալ ֆիլմարտադրության ոլորտի փառատոններին։ Անսի փառատոնի մասնակցությունը, որպես անիմացիոն խոշորագույն փառատոնի, գրեթե միակն է, սակայն չգիտես ինչու պետք է ամպայաման մրցանակ լինի, այն դեպքում որ այս փառատոնում ընդգրկվելը արդեն իսկ մեծ ձեռքբերում է։ Որպես անիմացիոն փառատոն նշված է նաև "Մուլտֆիլմերի և անիմացիայի միջազգային փառատոն Չինաստանում", սակայն բաց են թողնված եվրոպական մի շարք հեղինակավոր փառատոններ ինչպիսիք են "Animafest Zagreb", "Animac" "Anifilm", ինչպես նաև կանադական "Ottawa International Animation Film Festival", բրազիլական "Anima Mundi" և շատ այլոք։ Կարծում եմ որ Անիմացիոն ոլորտի փառատոնների քանակը գոնե պետք է հասնի 15-ի․․․ Այս ոլորտը բարդ է, բավականին ծախսատար, սակայն խրախուսման պարագայում մեծ պոտենցյալ ունի զարգանալու։ Հարգելի Սուսաննա Խաչատրյան, շնորհակալություն դիտարկումների և առաջարկությունների համար: Իրավացի եք, որ անիմացիոն ոլորտը մեզանում զարգանալու մեծ ներուժ ունի: Ձեր առաջարկները լրացուցիչ կքննարկվեն և հնարավորության դեպքում կներառվեն ցանկում:
4 Անահիտ Լազարյան 06.09.2023 15:55:55 «Մշակույթի ոլորտի ոլորտի» էդ որն է? Ինչու փառատոՆՆերում, այլ ոչ թե փառատոՆերում? Գուցե «Մշակույթի ոլորտի ոլորտային միջազգային հեղինակավոր փառատոՆերում»? Ուղեղս կախեց կարդալուց: Բացի այդ մի փոքր զվարճալի է, որ Վենետիկի կինոփառատոնը Կաննից ու Բեռլինից պակաս է դասվում :Ճ Կան փառատոներ, որոնք իրենց նշանակությամբ և մասշտաբներով կարելի է նմանեցնել աշխարհի առաջնությանը։ Մեծ հնգյակը՝ Կանն, Բեռլին, Վենետիկ, Տորոնտո, Սանդենս: Հետո գալիս են՝ Ռոտերդամ, Լոկարնո, Սան Սեբաստիան, Կարլովի Վարի և այլն: Առաջարկում եմ բարձրացնել Վենետիկի ամսական վճարումները հավասարեցնելով Կաննին և Բեռլինին: Շնորհակալություն, խմբագրական շտկումները կկատարվեն: Միաժամանակ կդիտարկենք, Վենետիկի փառատոնի ամսական վճարումը Կաննի և Բեռլինի կինոփառատոների անվանական թոշակների չափին հավասարեցնելու հարցը:
5 Armine Anda 09.09.2023 00:12:02 Մեկնաբանություններն ու առաջարկները վերաբերվում են Կինոոլորտին։ Առաջարկվող փաստաթուղթը բավականաչափ լավ մտածված չէ, բավականաչափ լավ մշակված չէ, և մասնագիտական տեղեկատվություն շատ երանգներ հաշվի առնված չեն։ Բայց այդ, այն պարունակում է խտրանականություն՝ ոլորտների ու ժանրերի (օրինակ, անտեսված է այսօր ամենաարագը զարգացող մի ոլորտ՝ անիմացիան), պարունակում է նաև վտանգավոր խտրականություն՝ միջազգային կարևորագույն իրադարձությունների հանդեպ։ Այս իրադարձությունների ընտրության խտրական մոտեցումը կարող է բերել հակառակ արդյունքի՝ նրաnց տրամադրելով Հայաստանի դեմ։ Նաև այս փաստաթուղթը դրվել է շատ կարճ ժամկետով, տեղեկատվությունը համարյա չտարածելով, որպեսզի մասնագիտական համայնքը ավելի պատրաստված առաջարկներ հասցնի անել։ Իմ մեկնաբանություններն ու առաջարկները ելնում են դիսկրիմինացիայի բացառման սկզբունքից՝ ժանրերի, միջազգային կինոփառատոների, մասնագիտությունների և այլն։ 1. Կինոակադեմիաների մրցանակաբաշխությունների մեջ պետք է ավելանան Իսպանիայի ԳՈՅԱ և Կանադայի կինոակադեմիայի մրցանակաբաշխությունները․ (ACADEMIA DE LAS ARTES Y LAS CIENCIAS CINEMATOGRAFICAS DE ESPAÑA [GOYA] (Spain), ACADEMY OF CANADIAN CINEMA & TELEVISION [CANADIAN SCREEN AWARDS] (Canada)ю
6 Armine Anda 09.09.2023 00:12:02 2. Որևէ կատեգորիային կամ ժանրին առնչվող ցուցակը չպետք է մյուսից փոքր լինի։ Այս փաստաթղթում բացարձակապես արհամարհված է անիմացիայի ժանրը, որն այսօր ավելի մեծ հաջողություններ է գրանցում, քան խաղարկային կինոն։ Տեղադրում եմ Կինոակադեմիաների որակավորման անիմացիոն կինոփափառատոների ցուցակը։ Այն ներառված է այստեղ Academy Awards Short Film Qualifying Festival List-ում։  ANIMA, THE BRUSSELS ANIMATION FILM FESTIVAL (Belgium)  ANIMA MUNDI (Brazil)  ANIMAFEST ZAGREB – WORLD FESTIVAL OF ANIMATED FILM (Croatia)  ANIMATOR INTERNATIONAL ANIMATED FILM FESTIVAL (Poland)  ANIMAYO (Spain)  ANIM’EST – INTERNATIONAL ANIMATION FILM FESTIVAL (Romania)  ANNECY INTERNATIONAL ANIMATION FILM FESTIVAL (France)  BUCHEON INTERNATIONAL ANIMATION FESTIVAL (South Korea)  CHICAGO INTERNATIONAL CHILDREN’S FILM FESTIVAL (Illinois, USA)  CHILEMONOS INTERNATIONAL ANIMATION FESTIVAL (Chile)  CINANIMA INTERNATIONAL ANIMATED FILM FESTIVAL (Portugal)  FEST ANČA INTERNATIONAL ANIMATION FESTIVAL (Slovakia)  HIROSHIMA ANIMATION SEASON (Japan)  HUESCA INTERNATIONAL FILM FESTIVAL (Spain)  INTERFILM INTERNATIONAL SHORT FILM FESTIVAL BERLIN (Germany)  KABOOM ANIMATION FESTIVAL (The Netherlands)  LEIPZIG INTERNATIONAL FESTIVAL FOR DOCUMENTARY AND ANIMATED FILM (Germany)  MANCHESTER ANIMATION FESTIVAL (U.K.)  NEW YORK INTERNATIONAL CHILDREN’S FILM FESTIVAL (New York, USA)  ODENSE INTERNATIONAL FILM FESTIVAL (Denmark)  OTTAWA INTERNATIONAL ANIMATION FESTIVAL (Canada)  SITGES INTERNATIONAL FANTASTIC FILM FESTIVAL OF CATALONIA (Spain)  SPARK ANIMATION (Canada)  STUTTGART FESTIVAL OF ANIMATED FILM (Germany)
7 Armine Anda 09.09.2023 00:12:02 3. Խաղարկային կինոյին առնչվող կինոփառատոների ցուցակները նույնպես անկատար են։ Արհամարհված է կարճամետրաժ կինոն։ Ա կարգի կամ FIAPF-ի կիոնփառատոներից շատերը չունեն նույն հեղինակությունը, ինչ շատ այլ փառատոներ, որոնց հայկական ֆիլմերը չեն կարող կորցնել՝ Հայաստանի դեմ տրամադրվելու համար։ Ի դեպ, FIAPF-ի ցուցակից դուրս է մնացել Վարշավայի կամ կարճամետրաժ կինոյի կարևորագույն փառատոներից մեկը՝ Tampere Film Festival-ը։ Իմ առաջարկն է, ներառել Կարճամետրաժ կինոյի՝ Կինոակադեմիայի որակավորման փառատոների ամբողջական ցուցակը, պայմանով, որ ֆիլմը մասնակցում է հենց այդ մրցույթին, և փոխարենը փոփոխություն անել պայմանների մեջ: Օրինակ, ներառել միայն մրցանակը կամ երեք և ավելի այդպիսի մրցույթի մասնակցություն։ Ասենք, եթե ֆիլմը ներառվել է երեք և ավել Կինոակադեմիայի որակավորման կինոփառատոնի հենց կինոակադեմիայի որակավորման մրցույթում, այն լինի որակավորված ստանալու անվանական թոշակ։ Դրանով ոչ միայն փառատոների մեծ ցուցակ դիվանագիտորեն կհայտնվի պետության կողմից գնահատվող փառատոների ցուցակում, այլև մշակույթի գործիչները որոնք կարժամետրաժ ֆիլմերով հայտնվում են այդպիսի կարևոր մրցույթներում, կխրախուսեվեն։ Ֆիաֆի – ակրեդիտացիայի, Ա կարգի, բայց նաև Կինոակադեմիայի որակավորման ոչ մի փառատոն չի կարելի անտեսել այս փաստաթղթում, կարելի է փոխել պայմանները։ Այլապես, այն կարող է վնաս հասցնել այսքան դժվարություններով ձեռք բերվող նվաճումենրին։ Կինոակադեմիայի որակավորման ցուցակը կարելի է ճշտել այս հասցեով։ AwardsOffice@oscars.org
8 Armine Anda 09.09.2023 00:12:02 4. Միջազգային դաշտի հետ հարաբերությունների մեջ կարևոր է գնահատել նաև սեփական երկրի փառատոները և առաջին հեիթին ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ Դարձյալ կարելի է մտածել, թե ինչ պայմաններով, օրինակ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ-ի մրցանակը, երեք և ավել հայկական կինոփառատոնի մասնակցությունը կամ մրցանակը և այլն։
9 Armine Anda 09.09.2023 00:12:02 5․ Այս փաստաթղթում կան նաև սխալներ, օրինակ, Սանդանսը, Ռոտերդամը և այլն, նշված են տարածաշրջանային փառատոների մեջ, Ա դասի փառատոներ՝ ըստ ուղղվածության կատոգորիան՝ ամբողջապես սխալ է, կան նաև անհասկանալի ներառված փառատոներ, օրինակ Չիանստանի մուլտֆիլմերի և անիմացիայի փառատոնը։ Ցավոք, ամբողջական անդրաձարձ՝ հնարավոր չէ անել։
10 Armine Anda 09.09.2023 00:12:02 6. Անվանական թոշակի դիմելու համար, մանրամասնեցված չէ, արդյո՞ք տվյալ աշխատանքին առնչվող ո՞րն մասնագիտությունների գործիչները կարող են դիմել այդ անվանական թոշակին։ Օրինակ, ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարի հեղինակը, դերասանաները, կոմպոզիտորը, խաղարկային կինոյի դեպքում՝ բեմադրող օպերատորը, Անիմացիայի դպքում՝ բեմադրող նկարիչը, կարո՞ղ են դիմել։ Մշակույթի գործիչը լայն հասկացություն է, և այս փաստաթղթից պարզ չէ, թե ում է այն վերաբերվում։ Այդ կանոնակարգումը մշակված չէ։
11 Armine Anda 09.09.2023 00:12:02 7. Վենետիկի փառատոնի գումարը չափը չի կարող տարբեր լինել Կաննից ու Բերլինից։ Նրանք նույն դասի փառատոներ են։ Ժամանակը չի բավականացնի ուսումնասիրել գումարների և դասերի հարաբերակցությունը, առաջարկում եմ, դա ուսումնասիրել լրջորեն։ Այպիսի փաստաթուղթը չի կարող ռազմավարակն սխալներ թույլ տալ։ Առաջարկում եմ ոլորտի մասնագետների հետ քննարկումներ ունենալ։