ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխության անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվում է ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ-ի չորրորդ եռամսակում։ Արդյունքում մարզում կգործի ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական հաստատություն՝ հագեցված նորագույն բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։
Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացումն իրականացվել է հաշվի առնելով առողջապահության փորձը՝ նմանատիպ մարզային բժշկական կենտրոնների արդիականացման գործում։
Արդիականացման ընթացքում նշանակություն է տրվում բժշկական հաստատությունների անվանումներին, քանի որ այն բնորոշում է հաստատության տարածաշրջանային տեղակայումը, գործունեության ոլորտները և այլ հատկանիշներ, ինչը հետագայում ճանաչում է բերում տվյալ հաստատությանը։
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը:
Հայաստանի Հանրապետության մարզային մակարդակում գործող բոլոր բժշկական հաստատությունները, որոնք մատուցում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ հիվանդանոցային պայմաններում՝ համարվում են բժշկական կենտրոններ։
Հետևաբար մարզային մակարդակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների միօրինակությունն ապահովելու համար նպատակահարմար է որպեսզի դրանք դիտարկվեն բժշկական կենտրոններ։
Այս առումով նախագծով առաջարկվում է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետների կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Մարզային մակարդակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, պետական սեփականություն հանդիսացող բժշկական հաստատությունների միօրինակության ապահովում։
5․«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»
Նախագիծը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի «Գործողություններ» բաժնում ներկայացված առաջիկա 10 տարում իրականացվելիք կարևորագույն համազգային 16 մեգանպատակներից 04-րդ նպատակի հետ․ «Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ»․
Նախագիծը համահունչ է նաև ներկայում ՀՀ կառավարության կողմից վարվող ՀՀ տարածքների համաչափ զարգացման քաղաքականության հետ, ինչպես նաև անմիջապես բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝ 28.1-րդ կետ։
6․ Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:
-
Discussed
09.08.2023 - 24.08.2023
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3276
Print