ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------ 2023 N -Ն
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը.
Որոշման N 10 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «I. Եղեգնաձորի տարածաշրջան» բաժինը լրացնել նոր 11-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«11․«Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»,
2. Հայաuտանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունում սույն որոշումից բխող փոփոխության կատարումը և պետական գրանցումը՝ ընկերության միջոցների հաշվին:
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների իրականացման մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
09.08.2023 - 24.08.2023
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3277
Print