Добавить в избранное

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.  «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաuտանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի oպտիմալացման ծրագրերը հաuտատելու մաuին» N 1911-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության անվանափոխության անհրաժեշտությամբ։

ՀՀ կառավարության գործունեության 2021-2026թթ միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվում է ՀՀ Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքները։ Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսվում է 2023թ-ի չորրորդ եռամսակում։ Արդյունքում մարզում կգործի ժամանակակից չափանիշներին համապատասխան բժշկական հաստատություն՝ հագեցված նորագույն բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։

Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացումն իրականացվել է հաշվի առնելով առողջապահության փորձը՝ նմանատիպ մարզային բժշկական կենտրոնների արդիականացման գործում։

Արդիականացման ընթացքում նշանակություն է տրվում բժշկական հաստատությունների անվանումներին, քանի որ այն բնորոշում է հաստատության տարածաշրջանային տեղակայումը, գործունեության ոլորտները և այլ հատկանիշներ, ինչը հետագայում ճանաչում է բերում տվյալ հաստատությանը։

         

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը:

Հայաստանի Հանրապետության մարզային մակարդակում գործող բոլոր բժշկական հաստատությունները, որոնք մատուցում են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ հիվանդանոցային պայմաններում՝ համարվում են բժշկական կենտրոններ։

Հետևաբար մարզային մակարդակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների միօրինակությունն ապահովելու համար նպատակահարմար է որպեսզի դրանք դիտարկվեն բժշկական կենտրոններ։

Այս առումով նախագծով առաջարկվում է «Վայոց ձորի մարզային հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվանել «Վայոց ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»։

 

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի համապատասխան մասնագետների կողմից:

 

4 Ակնկալվող արդյունքը

Մարզային մակարդակում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող, պետական սեփականություն հանդիսացող բժշկական հաստատությունների միօրինակության ապահովում։

 

5․«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը համահունչ է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի «Գործողություններ» բաժնում ներկայացված առաջիկա 10 տարում իրականացվելիք կարևորագույն համազգային 16 մեգանպատակներից 04-րդ նպատակի հետ․ «Առողջ և ապահով քաղաքացի, ժողովուրդ»․

Նախագիծը համահունչ է նաև ներկայում ՀՀ կառավարության կողմից վարվող ՀՀ տարածքների համաչափ զարգացման քաղաքականության հետ, ինչպես նաև անմիջապես բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրին՝ 28.1-րդ կետ։

 

6․ Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում տեղի չի ունենա:

  • Обсуждалось

    09.08.2023 - 24.08.2023

  • Тип

    Pешение

  • Область

    Здравоохранение

  • Министерство

    Министерство здравоохранения

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 3278

Принт