«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
- Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերաատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 02-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.
- Հրամանի հավելվածի՝
- Վերնագրից հանել «վերապատրաստման,» բառը.
- 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1․ Սույն կարգով կարգավորվում են նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` Ուսումնական հաստատություն) ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացը իրականացնող աշխատանքային խմբի (այսուհետ` Աշխատանքային խումբ)` կազմավորման և գործունեության, քննության (այսուհետ` թեստավորման) անցկացման և հավաստագրման, ինչպես նաև ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման գործընթացների հետ կապված հարաբերությունները:».
- 2-րդ կետում «վերապատրաստվել» բառը փոխարինել «դիմել» բառով.
- 2-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել.
- 34-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
- 38-րդ կետից հանել «վերապատրաստում անցած և» բառերը.
- 43-րդ կետից հանել «վերապատրաստող կազմակերպության կամ» բառերը.
- 45-րդ կետի 1-ին ենթակետի գործողությունը դադարեցնել.
- 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47․ Սույն կարգի 46-րդ կետում սահմանված թեստավորման ժամանակացույցը կազմվում է՝ հիմք ընդունելով թեստավորման համար Նախարարին դիմած հավակնորդների թիվը:».
- 52-րդ կետում «Վերապատրաստման» բառը փոխարինել «Թեստավորման» բառով.
- 93-րդ կետում «Վերապատրաստված, թեստավորման» բառերը փոխարինել «Թեստավորման» բառով.
- 109-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«109․ Աշխատանքային խմբի գործունեության նպատակն է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) ստացման համար սահմանված կարգով դիմած անձանց թեստավորման կազմակերպումը, անցկացումը և հավաստագրի տրամադրումը:».
- 119-րդ կետում «վերապատրաստված» բառը փոխարինել «դիմած» բառով.
- «Ձև-1»-ն ուժը կորցրած ճանաչել.
-
Discussed
07.08.2023 - 22.08.2023
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2008
Print