«Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի (հավաստագրման) համար վերաատրաստման, քննությունների և հավաստագրման կազմակերպման, հավաստագրի դադարեցման, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» 02-Ն հրամանում ամրագրված է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը և վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման ընթացակարգը: 2023 թվականի հունիսի 14-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» N ՀՕ-217-Ն օրենքի ընդունմամբ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասից հանվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) ստացմանը նախորդող պարտադիր վերապատրաստման պահանջը. վերապատրաստումներն իրականացվել են հավակնորդի հաշվին, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ էր վերջիններիս համար: Ելնելով վերոգրյալից՝ վերապատրաստվելու կամ ինքնուրույն պատրաստվելու ընտրությունը վերապահվել է հավաստագրվող անձին:
-
Discussed
07.08.2023 - 22.08.2023
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 2004
Print