Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N1909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշմամբ հաստատված է Հրազանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների պլանը, ինչը հանդիսանում է և՛ մակերևութային, և՛ ստորերկրյա  ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման փաստաթուղթ վեցամյա ժամանակահատվածի համար։

Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքը ներառում է 2 գետավազանային տարածք՝ Հրազդանի և Քասախի և  6 վարչական տարածքներ ՝ ք.Երևան, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերը: Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքը ընդգրկում է Արարատյան դաշտի կետրոնական մասը,  որտեղ իրականացում է ստորերկրյա ջրային ռեսուրսների ինտենսիվ օգտագործում, հատկապես ոռոգման և ձկնաբուծական նպատակով։

Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների պլանի 22-րդ կետով հաստատված են արգելված կամ որոշակի սահմանափակումներով իրականցվող գործուեությունների տեսակներ, որոնք ուղղված են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և պահպանությանը։

Կառավարության որոշման սույն նախագծով առաջարկվում է արգելել գրունտային ջրերի օգտագործումը, ձկնաբուծական նպատակով, իսկ այլ նպատակներով միայն ջրախնայող համակարգերի առկայության դեպքում։

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

       Իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում և աղտոտում՝ անընդհատ իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումները և մակարդակները, ինչի հետևանքով նաև բարձրանում են դրանց ընդհանուր հանքայնացումը և կոշտությունը: Նման պայմաններում ստորերկրյա ջրերի շահագործումը կհանգեցնի ավազանի ստորերկրյա ջրերի շատրվանող գոտու անհայտացմանը և դրանց աղտոտմանը, ինչի արդյունքում ջրերը կդառնան խմելու համար ոչ պիտանի: 

Վերը նշված խնդիրները հանգեցրել են նաև գրունտային ջրային ռեսուրսների հյուծմանը, ինչի համար առաջարկվում է արգելել ձկնաբուծական նպատակով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրել միայն ջրախնայող համակարգերի ներդրումը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Կառավարության որոշման սույն նախագծի ընդունումը խթան կհանդիսանա ջրօգտագործողների կողմից ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրմանը, ինչը հանգեցնելու է ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության և վերականգմանը։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կառավարության որոշման սույն նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի խնայել ստորերկրյա ջրային ռեսուրսները և խթանել ջրախնայող համակարգերի` կաթիլային կամ արձրևացման եղանակով ոռոգման համակարգերի և ջրի շրջանառու համակարգերի ներդրումը։ Նշված դրույթների կիրառման արդյունքում հնարավոր կլինի կարգավորել ստորերկրյա ջրային ռեսուրսներից՝ այդ թվում գրունտային ջրերի օգտագործումը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի ակնկալվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Կառավարության որոշման նախագիծը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։

 

  • Discussed

    02.08.2023 - 22.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2791

Print

Suggestions

Inessa Gabayan

02.08.2023

Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը

Inessa Gabayan

02.08.2023

Ավելացնել 5-րդ ենթակետ. ՛՛Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՝ ներառյալ ձկնաբուծական նպատակով

Inessa Gabayan

02.08.2023

4-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ. ՙՙԱրարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում գրունտային ջրերի ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)՛՛ /դուք հավանաբար գիտեք, որ ձկնաբուծության համար օգտագործվում են առաջին և երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերը, ինչը անթույլատրելի է/։

See more