Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի N1909-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

«__» «______» 2023 թվականի N ___ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N1909-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 8-ի «Հրազդանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» N1909-Ն որոշման հավելվածի 22-րդ կետում կատարել հետևյալ լրացումները․ ․
  • 2-րդ ենթակետի «հիման վրա» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ ձկնաբուծական նպատակով» բառերը,
  • 22-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետով․

4) Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է գրունտային ջրերից ձկնաբուծական նպատակով  ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, իսկ այլ նպատակներով ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)։

 

  1. Սույն որոշումը չի տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին գործող ջրօգտագործման թույլտվությունների երկարաձգման վրա:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  • Discussed

    02.08.2023 - 22.08.2023

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2766

Print

Suggestions

Inessa Gabayan

02.08.2023

Չեղյալ համարել առաջին կետի առաջին ենթակետը, քանի որ անհնար է օրենսդրությամբ սահմանված դրույթներում բացառություն կատարել, առավել ևս, որ այսօրվա ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ձկնաբուծությանը տրված ՋԹ-ներն են և ջրերի ԳԵՐօգտագործումը

Inessa Gabayan

02.08.2023

Ավելացնել 5-րդ ենթակետ. ՛՛Արարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում, արգելվում է ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերի ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը՝ ներառյալ ձկնաբուծական նպատակով

Inessa Gabayan

02.08.2023

4-րդ ենթակետը ձևակերպել հետևյալ կերպ. ՙՙԱրարատյան դաշտի սահմաններում գտնվող Հրազդանի և Քասախի գետավազաններում գրունտային ջրերի ջրօգտագործման թույլտվությունները տրամադրվում են միայն ջրախնայող համակարգերի ներդրման դեպքում (կաթիլային, անձրևացում, շրջանառու համակարգ)՛՛ /դուք հավանաբար գիտեք, որ ձկնաբուծության համար օգտագործվում են առաջին և երկրորդ ճնշումային ջրատար հորիզոնների քաղցրահամ ջրերը, ինչը անթույլատրելի է/։

See more