ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
-------- ------------------- 2023 թ. № ----------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի
2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» № 1096-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- 1-ին գլխի 8-րդ կետը «շախմատ» բառից հետո լրացնել «, սամբո» բառով:
2) 3-րդ գլխի 1-ին կետում «և շախմատի» բառերը փոխարինել «, շախմատի և սամբոյի» բառերով:
3) 3-րդ գլխի 8-րդ կետում «և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» բառերը փոխարինել «, «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա»» բառերով:
4) 3-րդ գլխի 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ընդ որում մարզիկի համար նախատեսված անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա ցուցաբերած 2-րդ և 3-րդ արդյունքների համար հավելում՝ համապատասխանաբար նախատեսված թոշակի 0.5 և 0.2 գործակցի չափով:»:
5) 3-րդ գլխի 12-րդ և 14-րդ կետերում «75 տոկոսի» բառերը փոխարինել «0.75 գործակցի» բառերով:
6) 3-րդ գլխի 16-րդ կետը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Discussed
24.07.2023 - 12.08.2023
-
Type
Decision
-
Area
Sport and youth
Views 2043
Print