Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

--------   ------------------- 2023 թ. № ----------- -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի № 1096-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի

2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակի հատկացման և թոշակի վճարման չափորոշիչներն ու չափերը հաստատելու մասին» № 1096-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

  • 1-ին գլխի 8-րդ կետը «շախմատ» բառից հետո լրացնել «, սամբո» բառով:

2) 3-րդ գլխի 1-ին կետում «և շախմատի» բառերը փոխարինել «, շախմատի և սամբոյի» բառերով:

3) 3-րդ գլխի 8-րդ կետում «և «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» բառերը փոխարինել «, «Հայաստանի շախմատային ֆեդերացիա» և «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա»» բառերով:

4) 3-րդ գլխի 9-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ. «Ընդ որում մարզիկի համար նախատեսված անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա ցուցաբերած 2-րդ և 3-րդ արդյունքների համար հավելում՝  համապատասխանաբար նախատեսված թոշակի 0.5 և 0.2 գործակցի չափով:»:

5) 3-րդ գլխի 12-րդ և 14-րդ կետերում «75 տոկոսի» բառերը փոխարինել «0.75 գործակցի» բառերով:

6) 3-րդ գլխի 16-րդ կետը «Հայկական հատուկ օլիմպիադաներ» բառերից հետո լրացնել «, «Հայաստանի սամբոյի ֆեդերացիա» բառերով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

 

Հայաստանի Հանրապետության

 Վարչապետ                                                        Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    24.07.2023 - 12.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2051

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ