«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. |
Անհրաժեշտությունը |
|
«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված գնումների պլանի ձևի հաստատման և դրա լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև գնման գնի սահմանման անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գնումների պլանի ձևը հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի 10.10.13թ. թիվ 896-Ն հրամանով, որով սահմանվել է նաև այդ պլանի լրացման կարգը: Հաշվի առնելով Օրենքի 5-րդ հոդված 1-ին մասի 11-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը սահմանելու է նաև ապրանքի, աշխատանքի և ծառայության գնման գինը, այն է դրանք ձեռք բերելու համար հաշվարկված նախահաշվային գինը, ինչը մինչ այժմ սահմանված չէր: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում: |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի ընդունման նպատակն է հաստատել գնումների պլանի ձևը, ինչպես նաև սահմանել դրա լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունները և Օրենքով նախատեսված գնման գինը: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Նախագծի ընդունմամբ կսահմանվեն · գնումների պլանի ձևը, · գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգը, · օրենքով նախատեսված գնման գինը, · գնումների պլանի լրացման համար անհրաժեշտ գնումների ,իասնական անվանացանկի կառուցվածքը
|
7. |
Այլ տեղեկություններ չկան |
|
--- |
-
Discussed
17.02.2017 - 25.05.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 15881
Print