Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի վերաբերյալ

 

1.

Անհրաժեշտությունը

 

«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված գնումների պլանի ձևի հաստատման և դրա լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև գնման գնի սահմանման անհրաժեշտությամբ: 

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գնումների պլանի ձևը հաստատված է ՀՀ ֆինանսների նախարարի 10.10.13թ. թիվ 896-Ն հրամանով, որով սահմանվել է նաև այդ պլանի լրացման կարգը:

Հաշվի առնելով Օրենքի 5-րդ հոդված 1-ին մասի 11-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ:

Միաժամանակ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով նախատեսվել է, որ ՀՀ կառավարությունը սահմանելու է նաև ապրանքի, աշխատանքի և ծառայության գնման գինը, այն է դրանք ձեռք բերելու համար հաշվարկված նախահաշվային գինը, ինչը մինչ այժմ սահմանված չէր:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նապատեսվում:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակն է հաստատել գնումների պլանի ձևը, ինչպես նաև սահմանել դրա լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունները և Օրենքով նախատեսված գնման գինը:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք

 

Որոշ­ման նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն

·            գնումների պլանի ձևը,

·            գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգը,

·            օրենքով նախատեսված գնման գինը,

·            գնումների պլանի լրացման համար անհրաժեշտ գնումների ,իասնական անվանացանկի կառուցվածքը

 

7.

Այլ տեղեկություններ չկան

 

---

  • Քննարկվել է

    17.02.2017 - 25.05.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15883

Տպել