«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
.... ................. 2017 թվականի N ......-Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների տնօրինության տակ գտնվող արտաբյուջետային միջոցների հաշվին (այսուհետ` նաև պետական բյուջեի միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) սույն կետի 1-ին ենթակետում չնշված միջոցների հաշվին (այսուհետ` այլ միջոցներ) կատարվելիք գնումների պլանի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) գնումների միասնական անվանացանկի (ԳՄԱ) կառուցվածքը` համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ....-ից:
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Ձ Ե Վ
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ
Պատվիրատուն ----------------------------- |
||||||
(ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման) |
||||||
Ծրագիրը |
||||||
Անվանումը ----------------------------------- |
||||||
բաժին -- խումբ -- դաս – ծրագիր -- |
||||||
(ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման) |
||||||
Գնման առարկայի |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը |
|
միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ |
անվանումը |
|||||
ապրանքներ |
||||||
-- |
||||||
աշխատանքներ |
||||||
-- |
||||||
ծառայություններ |
||||||
-- |
||||||
ընդամենը |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Ձ Ե Վ
ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ
Պատվիրատուն ----------------------------- |
||||||
Ծրագիրը |
||||||
Անվանումը ----------------------------------- |
||||||
Ֆինանսավորման աղբյուրը |
||||||
Գնման առարկայի |
Գնման ձևը |
Չափի միավորը |
Միավորի գինը |
Քանակը |
Գումարը |
|
միջանցիկ ծածկագիրը` ըստ ԳՄԱ |
անվանումը |
|||||
ապրանքներ |
||||||
-- |
||||||
աշխատանքներ |
||||||
-- |
||||||
ծառայություններ |
||||||
-- |
||||||
ընդամենը |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գնումների պլանի լրացման, հաստատման և հրապարակման հետ կապված հարաբերությունները:
II. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Գնումների պլանի`
1) 1-ին և 2-րդ սյունակներում լրացվում են գնումների միասնական անվանացանկով սահմանված (այսուհետ` անվանացանկ) միջանցիկ ծածկագիրը և անվանումը` անվանացանկի 4-րդ մակարդակին համապատասխան.
2) 3-րդ սյունակում լրացվում է գնման ձևը: Ընդ որում, գնման ձևը լրացնելիս հաշվի է առնվում, որ գնման գինն անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերի հանրագումարն է.
3) 4-րդ սյունակում լրացվում է`
ա. «հատ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ քանակի,
բ. «կգ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ կշռի,
գ. «լիտր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ ծավալի,
դ. «մետր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու մետրով,
ե. «տուփ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու տուփով,
զ. «լրակազմ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու լրակազմով,
է. «մ3» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու ըստ ծավալի և «լիտր» չափման միավորը կիրառելի չէ,
ը. «զույգ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու զույգով և «հատ» չափման միավորը կիրառելի չէ,
թ. «սրվակ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու սրվակով,
ժ. «դեղահատ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու դեղահատով,
ժա. «մ2» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու քառակուսի մետրով,
ժբ. «տոննա» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու տոննայով,
ժգ. «գրամ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու գրամով,
ժդ. «դոզա» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու դոզայով,
ժե. «կՎտ/ժ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու կիլովատտ/ժամով,
ժզ. «մլ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու միլիլիտրով,
ժէ. «մմ» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու միլիմետրով,
ժը. «րոպե» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու րոպեով,
ժթ. «գծամետր» բառը, եթե գնման առարկան ձեռք է բերվելու գծամետրով,
ի. «դրամ» բառը, եթե սույն ենթակետի «ա»-«ժթ» ենթակետերում նշված չափման միավորներից որևէ մեկը կիրառելի չէ.
4) 5-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մեկ միավորի գինը.
5) 6-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության քանակը: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Քանակը» սյունակում նշվում է «1» թիվը.
6) 7-րդ սյունակում նշվում է գնման ենթակա ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ընդհանուր գումարը` հազ. դրամով: Ընդ որում, եթե տվյալ տողի «Չափման միավորը» սյունակում նշված է «դրամ», ապա այդ տողի «Միավորի գինը» սյունակում նշված գումարը հավասար է 7-րդ սյունակում նշված գումարը բաժանած հազարի: Հակառակ դեպքում 7-րդ սյունակում նշվում է «Միավորի գինը» և «Քանակը» սյունակների արտադրյալը բաժանած հազարի:
3. Գնումների պլանում փոփոխությունները կատարվում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված պայմաններով լրացումներ կատարվելու ձևով:
III. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պատվիրատուի ղեկավարի կողմից գնումների պլանը հաստատվում է մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի:
5. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանը հաստատվում է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` առանձին հավելվածով:
6. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանները հաստատվում են արտաբյուջետային միջոցների նախահաշիվները հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` առանձին հավելվածով՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի:
7. Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտի արտաբյուջետային միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանը հաստատվում է պատվիրատուի ղեկավարի կողմից` պլանով նախատեսվող գնման ձևերը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
8. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետում նշված միջոցների հաշվին կատարվելիք գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարվելու դեպքում պատվիրատուն` դրանցում ներառվող գնման ձևերը նախապես համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ
9. Գնումների պլանը, ներառյալ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները, հաստատվելուն հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով հրապարակում է տեղեկագրում: Ընդ որում, գնումների պլանում կատարված փոփոխությունները և լրացումները տեղեկագրում հրապարակվում են գնումների պլանի ամբողջական տեսքով:
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ -Ն որոշման |
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ
1. Գնումների միասնական անվանացանկը կազմված է ութ նիշ ունեցող թվային ծածկագրից, որը փոխկապակցված է գնման առարկա հանդիսացող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանման հետ: Թվային ծածկագիրն ունի չորս մակարդակ: Ընդ որում`
1) առաջին մակարդակը ցույց է տալիս այն բաժինը, որում պետք է ներառվի ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը (XX000000).
2) երկրորդ մակարդակը` խումբը, ցույց է տալիս բաժնում ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանախումբը (XXX00000).
3) երրորդ մակարդակը` դասը, ցույց է տալիս անվանախմբում ապրանքի, աշխատանքի կամ ծառայության անվանումը (XXXX0000).
4) չորրորդ մակարդակը` դասակարգիչը, ցույց է տալիս անվանման մեջ ներառվող` վերջնական սպառման ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը (XXXXX000):
2. Առաջին մակարդակը բաղկացած է հետևյալ բաժիններից`
03000000 |
Գյուղատնտեսական, ֆերմերային տնտեսության, ձկնորսության, անտառային տնտեսության և դրանց հետ կապված արտադրանք |
09000000 |
Նավթամթերք, վառելիք, էլեկտրականություն և էներգիայի այլ աղբյուրներ |
14000000 |
Հանքարդյունաբերությանը վերաբերող արտադրանք, հիմնական մետաղներ և հարակից արտադրանք |
15000000 |
Սննդամթերք, ըմպելիք, ծխախոտ և հարակից արտադրանք |
16000000 |
Գյուղատնտեսական սարքավորումներ |
18000000 |
Հագուստ, կոշկեղեն, ուղեբեռի հետ կապված առարկաներ և պարագաներ |
19000000 |
Կաշի և կտորներ, պլաստմասսայե և կաուչուկից առարկաներ |
22000000 |
Տպագիր նյութեր և հարակից արտադրանք |
24000000 |
Քիմիական արտադրանք |
30000000 |
Գրասենյակային և համակարգչային մեքենաներ, սարքավորումներ և նյութեր` բացառությամբ կահույքի և ծրագրային ապահովման |
31000000 |
Էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, սարքեր և սպառման առարկաներ, լուսավորություն |
32000000 |
Ռադիո, հեռուստացուցային, հաղորդակցության, հեռահաղորդակցության և հարակից սարքեր |
33000000 |
Բժշկական սարքեր, դեղեր և անձնական հիգիենայի պարագաներ |
34000000 |
Տրանսպորտային սարքեր և օժանդակ տրանսպորտային ապրանքներ |
35000000 |
Անվտանգության, հակահրդեհային, ոստիկանական և պաշտպանական սարքեր |
37000000 |
Երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, խաղեր, խաղալիքներ, ձեռքի աշխատանքներ, կերպարվեստի նյութեր և պարագաներ |
38000000 |
Լաբորատորիայի, օպտիկական և ճշգրիտ սարքեր (բացառությամբ ապակյա իրերի) |
39000000 |
Կահույք (ներառյալ գրասենյակային կահույքը), կահավորանք, կենցաղային տեխնիկա (բացառությամբ լուսավորության) և մաքրման համար նախատեսված արտադրանք |
41000000 |
Հավաքած և զտված ջուր |
42000000 |
Արդյունաբերական սարքավորումներ |
43000000 |
Հանքարդյունաբերության, քարի արդյունահանման, շինարարական սարքեր |
44000000 |
Շինարարական կառույցներ և նյութեր, շինարարության օժանդակ արտադրանք (բացառությամբ էլեկտրական սարքավորումների) |
45000000 |
Շինարարական աշխատանքներ |
48000000 |
Համակարգչային ծրագրային փաթեթներ և տեղեկատվական համակարգեր |
50000000 |
Վերանորոգման և պահպանման ծառայություններ |
51000000 |
Տեղադրման ծառայություններ (բացառությամբ ծրագրային փաթեթների) |
55000000 |
Հյուրանոցային, ռեստորանային և մանրածախ առևտրի ծառայություններ |
60000000 |
Փոխադրման ծառայություններ (բացառությամբ թափոնների փոխադրման) |
63000000 |
Փոխադրման օժանդակ ծառայություններ, զբոսաշրջային գործակալությունների ծառայություններ |
64000000 |
Փոստային և հեռահաղորդակցման ծառայություններ |
65000000 |
Կոմունալ ծառայություններ |
66000000 |
Ֆինանսական և ապահովագրական ծառայություններ |
70000000 |
Անշարժ գույքի հետ կապված ծառայություններ |
71000000 |
Ճարտարապետական, շինարարական, ինժեներական և տեսչական ծառայություններ |
72000000 |
ՏՏ-ի ծառայություններ, խորհրդատվություն, ծրագրային փաթեթների մշակում, համացանց և օժանդակություն |
73000000 |
Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակման ծառայություններ և հարակից խորհրդատվական ծառայություններ |
75000000 |
Վարչական, պաշտպանության և սոցիալական անվտանգության ծառայություններ |
76000000 |
Նավթի և գազի արդյունաբերությանն առնչվող ծառայություններ |
77000000 |
Գյուղատնտեսական, անտառային տնտեսության, այգեգործական, ջրային կուլտուրաների և մեղվապահության ծառայություններ |
79000000 |
Գործարարության հետ կապված ծառայություններ, իրավաբանություն, շուկայաբանություն, խորհրդատվություն, աշխատողների համալրում, տպագրություն և անվտանգություն |
80000000 |
Կրթական և վերապատրաստման ծառայություններ |
85000000 |
Առողջապահության ոլորտում իրականացվող և սոցիալական ծառայություններ |
90000000 |
Կոյուղու հետ կապված, թափոնների, մաքրման և բնապահպանական ծառայություններ |
92000000 |
Ժամանցի, մշակութային և սպորտային ծառայություններ |
98000000 |
Այլ համայնքային, սոցիալական և անհատական ծառայություններ |
99000000 |
Գնում չհանդիսացող ծախսեր |
3. Գնումների միասնական անվանացանկի բացվածքը, ըստ թվային ծածկագրի յուրաքանչյուր բաժնի խմբերի, դասերի և դասակարգիչների, սահմանվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
-
Discussed
17.02.2017 - 25.05.2017
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 15879
Print