Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 12.06.2023 20:58:55 Նախագծի հիմնավորումից պարզ չէ՝ նպատկը ոստիկանությունը ծառայությանը պիտանի կադրերով համալրելն է, թե կանանց իրավունքների պաշտպանությունը։
2 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Գլուխ 1․ կետ 9․ Ենթակետ 4)․ Ցանկի 2-րդ սյունակում առաջարկում եմ գրել «պիտանի չեն ծառայությանը»։
3 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Գլուխ 3․ կետ 17․ Ցանկում․ Ենթակետ 1)-ը առաջարկում եմ հեռացնել։ Ենթակետ 2)-ում 47-ը փոխարինել 45-ով։ Բացատրական մասը հեռացնել ամբողջովին։
4 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Կետ 20․ Բացատրական մաս N 1 և N 2 աղյուսակները ներկայացնել ԱՄԿ-ի գործող դասակարգման համաձայն։ 1), 2), 3) –ում ներկայացված ախտաբանությունների ախտորոշման չափորոշիչները հնացած են․ կարիք ունեն խմբագրման։ 4)․ Հանգուցավոր խպիպի ժամանակ հանգույցների գնահատումը ներկայացնել ըստ TI-RADS դասակարգման և, ըստ ցուցման Bethesda դասակարգման բջջաբանական եզրակացության տվյալների համադրման։ Առաջարկում են ներկայացնել TI-RADS դասակարգման աղյուսակը բացատրություններով։ 15)․ Հիպոգոնադիզմի փորձաքննության համար առաջարկում եմ ներկայացնել Տանների սանդղակը բացատրություններով։
5 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Կետ 29․ Ցանկում․ 1)․ առաջարկում եմ գրել «նոպաներով և բարդացած երիկամի ամիլոիդոզով»։ 2)․ ենթակետ․ առաջարկում եմ գրել «նոպաներով՝ առանց ներքին օրգանների ախտահարման», և բոլոր սյունակում գրել «պիտանի է ծառայությանը»։
6 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Կետ 30․ Բացատրական մաս․ 11)․ դոլիխոսիգման ախտորոշում չէ։ «Աղիների դատարկման տևողությունը մինչև 96 ժամ»․ այդպիսի հետազոտական եղանակ չկա։
7 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Կետ 31․ Ցանկը և բացատրական մասերը իրար չեն համապատասխանում։
8 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Կետ 34․ Բացատրական մաս․ 7) ․ աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի որոշման այդպիսի եղանակ չկա։ 8)-ը կետ 31-ի հետ կապ չունի։
9 Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 Գլուխ 4․ կետ 36․ ենթակետ 4)-ը առաջարկում եմ հեռացնել։