Սամվել Սահակյան
26.06.2023
Գլուխ 4․ կետ 36․ ենթակետ 4)-ը առաջարկում եմ հեռացնել։
Under development
5 - Agree
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«......» .......... 2023 թվականի N ...-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» N 175-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) Որոշման վերնագրից և ամբողջ տեքստից «մասնագիտական,» և «մասնագիտական և» բառերը հանել,
2) Որոշման N 1 հավելվածի`
ա. 1-ին կետից հանել «մասնագիտական (N 6 աղյուսակ),» բառերը,
բ. 3-րդ կետում «ունակությունների» բառից առաջ հանել «մասնագիտական» բառը,
գ. 3.1-ին կետում «Հայաստանի Հանրապետության» բառերից հետո լրացնել «ներքին գործերի նախարարության» բառերով,
դ. 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը և Աղյուսակ N 6-ը ուժը կորցրած ճանաչել.
3) Որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ք․ Երևան
Discussed
12.06.2023 - 27.06.2023
Type
Decision
Area
Healthcare, Education and science, Protection of public order, ensuring public security and the community policing
Ministry
Ministry of Internal Affairs
Views 4371
Print26.06.2023
Գլուխ 4․ կետ 36․ ենթակետ 4)-ը առաջարկում եմ հեռացնել։
26.06.2023
Կետ 34․ Բացատրական մաս․ 7) ․ աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի որոշման այդպիսի եղանակ չկա։ 8)-ը կետ 31-ի հետ կապ չունի։
26.06.2023
Կետ 31․ Ցանկը և բացատրական մասերը իրար չեն համապատասխանում։