Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 12.06.2023 20:58:55 | Նախագծի հիմնավորումից պարզ չէ՝ նպատկը ոստիկանությունը ծառայությանը պիտանի կադրերով համալրելն է, թե կանանց իրավունքների պաշտպանությունը։ | ||
2 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Գլուխ 1․ կետ 9․ Ենթակետ 4)․ Ցանկի 2-րդ սյունակում առաջարկում եմ գրել «պիտանի չեն ծառայությանը»։ | ||
3 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Գլուխ 3․ կետ 17․ Ցանկում․ Ենթակետ 1)-ը առաջարկում եմ հեռացնել։ Ենթակետ 2)-ում 47-ը փոխարինել 45-ով։ Բացատրական մասը հեռացնել ամբողջովին։ | ||
4 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Կետ 20․ Բացատրական մաս N 1 և N 2 աղյուսակները ներկայացնել ԱՄԿ-ի գործող դասակարգման համաձայն։ 1), 2), 3) –ում ներկայացված ախտաբանությունների ախտորոշման չափորոշիչները հնացած են․ կարիք ունեն խմբագրման։ 4)․ Հանգուցավոր խպիպի ժամանակ հանգույցների գնահատումը ներկայացնել ըստ TI-RADS դասակարգման և, ըստ ցուցման Bethesda դասակարգման բջջաբանական եզրակացության տվյալների համադրման։ Առաջարկում են ներկայացնել TI-RADS դասակարգման աղյուսակը բացատրություններով։ 15)․ Հիպոգոնադիզմի փորձաքննության համար առաջարկում եմ ներկայացնել Տանների սանդղակը բացատրություններով։ | ||
5 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Կետ 29․ Ցանկում․ 1)․ առաջարկում եմ գրել «նոպաներով և բարդացած երիկամի ամիլոիդոզով»։ 2)․ ենթակետ․ առաջարկում եմ գրել «նոպաներով՝ առանց ներքին օրգանների ախտահարման», և բոլոր սյունակում գրել «պիտանի է ծառայությանը»։ | ||
6 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Կետ 30․ Բացատրական մաս․ 11)․ դոլիխոսիգման ախտորոշում չէ։ «Աղիների դատարկման տևողությունը մինչև 96 ժամ»․ այդպիսի հետազոտական եղանակ չկա։ | ||
7 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Կետ 31․ Ցանկը և բացատրական մասերը իրար չեն համապատասխանում։ | ||
8 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Կետ 34․ Բացատրական մաս․ 7) ․ աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի որոշման այդպիսի եղանակ չկա։ 8)-ը կետ 31-ի հետ կապ չունի։ | ||
9 | Սամվել Սահակյան 26.06.2023 14:24:42 | Գլուխ 4․ կետ 36․ ենթակետ 4)-ը առաջարկում եմ հեռացնել։ |