Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«Հայաստանի Հանրապետության կառվարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է ի թիվս այլնի, սահմանել Ներքին գործերի նախարարության Ոստիկանությունում  (այսուհետ՝ Ոստիկանություն) ծառայության ընդունվող կին թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող նոր պահանջներ, ինչն ընդհանուր առմամբ նպատակ ունի ապահովելու Ոստիկանության համակարգը կին ծառայողներով համալրելուն։

  • Քննարկվել է

    12.06.2023 - 27.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6130

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

26.06.2023

Գլուխ 1․ կետ 9․ Ենթակետ 4)․ Ցանկի 2-րդ սյունակում առաջարկում եմ գրել «պիտանի չեն ծառայությանը»։

Սամվել Սահակյան

26.06.2023

Գլուխ 3․ կետ 17․ Ցանկում․ Ենթակետ 1)-ը առաջարկում եմ հեռացնել։ Ենթակետ 2)-ում 47-ը փոխարինել 45-ով։ Բացատրական մասը հեռացնել ամբողջովին։

Սամվել Սահակյան

26.06.2023

Կետ 20․ Բացատրական մաս N 1 և N 2 աղյուսակները ներկայացնել ԱՄԿ-ի գործող դասակարգման համաձայն։ 1), 2), 3) –ում ներկայացված ախտաբանությունների ախտորոշման չափորոշիչները հնացած են․ կարիք ունեն խմբագրման։ 4)․ Հանգուցավոր խպիպի ժամանակ հանգույցների գնահատումը ներկայացնել ըստ TI-RADS դասակարգման և, ըստ ցուցման Bethesda դասակարգման բջջաբանական եզրակացության տվյալների համադրման։ Առաջարկում են ներկայացնել TI-RADS դասակարգման աղյուսակը բացատրություններով։ 15)․ Հիպոգոնադիզմի փորձաքննության համար առաջարկում եմ ներկայացնել Տանների սանդղակը բացատրություններով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: