Add to favourites
Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 723-Լ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 932-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
12 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վահե Եղոյան 26.05.2023 05:29:18 | Շատ լավ նախագիծ... | Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ | |
2 | Շմավոն Ավագյան 26.05.2023 11:14:56 | Առաջարկը շատ գովելի է, սակայն ոչ բոլո ֆինանսական կազմակերպություններն են միացել ծրագրին, ուստի անհրաժեշտություն է առաջանում ընդունել որևէ իրավական նորմ, որով ծրագրին չմիացած բանկերը պարտավորվեն միանալ կամ վերոնշյալ բանկերը չսպասարկեն կենսաթոշակային հաշիվները։ | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ: Նշենք, եթե ծրագրի մեկնարկի՝ 2022թ. հուլիսի 1-ի դրությամբ գործընկերության համաձայնագրեր կնքած բանկերի թիվը երեքն էին՝ ՎՏԲ-Հայաստան բանկ, Հայբիզնեսբանկ և Արդշինբանկ, ապա 2022թ. սեպտեմբերին գործընկերության հայտ ներկայացվեց նաև Ակբա բանկի կողմից: Ըստ այդմ, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը: | |
3 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2023 13:40:07 | «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ ՏԻԿ ՀԿ), ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի N 723-L և 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ), գտնում է, որ Նախագիծն ընդունելի չէ՝ դրա հակասահմանդրականության և ՀՀ քաղաքացիների տարբեր սոցիալական խմբերի միջև խտրականություն ու անհավասարություն սահմանելու, այդ հիման վրա հասրակության տարբեր շերտերը տարանջատելու և միմյանց նկատմամբ հետագա հակասություն սերմանալու վտանգավոր հեռանկարի լուրջ մտավախությունից ելնելով: Հիմնավորումները կարող եք տեսնել Օրինագծի հեղինակին ուղարկված նամակում՝ 11 էջի վրա: | Նախագիծը շրջանառվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։ Հարկ է նշել, որ կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել (այդ թվում՝ առցանց) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ փոխել վճարող բանկը, այդ թվում՝ միջոցառմանը միացած իր նախընտրելի բանկը և օգտվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարից: | |
4 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2023 13:40:44 | Ներկայացնելով վերոհիշյալը, ցանկանում ենք նշել, որ սույն Նախագծով փորձ է կատարվում հնչեցնել այն միտքը, որ ապահովվում է Միջոցառման շարունակականությունը: Սակայն դա պարզ իմիտացիա է և չի բխում ՀՀ սահմանադրության պահանջներից, այլև հակասում է դրանց՝ մեր վերոհիշյալ հիմնավորումներին համապատասխան: Հետևապես կրկին առաջարկում ենք առաջնորդվելով ՀՀ սահմանադրության իմպերատիվ պահանջներով. 1. Նախագիծը հետ ուղարկել կառավարություն, 2. Կասեցնել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի «Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցա¬ռումը հաստատելու մասին» N 723-Լ որոշման գործողությունը, 2) վերոհիշյալ որոշմամբ հաստատված Միջոցառման գործողությունը, 3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 932-Լ որոշման գործողությունը, 3. Միջոցներ ձեռնարկել. 1) Հայաստանի Հանրապետության կառավարության վերոհիշյալ որոշումներն ու Միջոցառումը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ այն հաշվով, որպեսզի ապահովվեն ՀՀ սահմանադրական նորմերի կատարումը Միջոցառման պոտենցիալ բոլոր շահառուների նկատմամբ, 2) Շտապ քայլեր ձեռնարկել ՀՀ-ում բոլոր գործող առևտրային բանկերին ներգրավելու Միջոցառման իրականացմանը՝ նրանց բոլորի՝ առանց բացառության, հետ կնքելով համապատասխան պայմանագրեր, 3) վերոհիշյալ որոշումներով չսահմանափակել Միջոցառման պոտենցիալ շահառուների կողմից կենսականորեն անխուսափելի սոցիալական ու կենցաղային բոլոր ծառայությունների դիմաց անկանխիկ գործարք կատարելու իրավունքն ու հնարվորությունները | Կենսաթոշակառուն ցանկացած ժամանակ կարող է դիմել (այդ թվում՝ առցանց) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայություն՝ փոխել վճարող բանկը, այդ թվում՝ միջոցառմանը միացած իր նախընտրելի բանկը և օգտվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարից: Ըստ այդմ, ապահվվում է միջոցառման հասանելիությունը բոլոր շահառունրի համար։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար աշխատանքներ է տանում բանկերի հետ՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու նպատակով գործընկերություն հաստատելու ուղղությամբ: Ուստի, հետագայում ևս չի բացառվում միջոցառմանը՝ այլ բանկերի կողմից գործընկերություն հաստատելու հնարավորությունը: Հարկ է նշել, որ անկանխիկ եղանակով կատարված վճարումների հետվճարները հաշվարկվում են բանկերի կողմից յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ժամանակահատվածում կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտով ՊՈՍ-տերմինալների միջոցով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ գործարքներից, ինչպես նաև նախորդ ամսվա ընթացքում ՊՈՍ-տերմինալների միջոցով և տվյալ բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կենսաթոշակային քարտերով իրականացված գործարքներից (կատարված վճարումներից): Այսինքն, օրենսդրությամբ որևէ սահմանափակում նախատեսված չէ՝ հետվճարի գումարը հաշվարկվում է ՊՈՍ-տերմինալների միջոցով ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերման դիմաց կատարված անկանխիկ գործարքներից։ | |
5 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 26.05.2023 13:41:04 | Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ ՀՀ ԱՍՀՆ պաշտոնական կայքէջում Միջոցառման լոգոյով էջում տեղադրված տեղեկատվությունը եղել է սահմանափակ: Ավելին, վերջին ժամանակներս այդ լոգոյով տեղեկատվությունը անհասանելի է շահառուներին: Խնդրում ենք նաև վերականգնել այդ էջի հասանելիությունը և տողոկատվության ամբողջականությունը ՀՀ քաղաքացիներին: | Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ձևաչափերով՝ հրապարակում, տեսանյութ, անիմացիոն հոլովակ, հեռուստահաղորդում, պարբերաբար իրազեկում է քաղաքացիներին։ |